Պակիստանում ահաբեկիչների հարձակման հետևանքով առնվազն 5 ոստիկան է զոհվել
Պակիստանի հյուսիսարևմտյան Խայբեր Պախտունխվայի նահանգում առնվազն հինգ պակիստանցի ոստիկան է զոհվել ահաբեկչական հարձակման հետևանքով: Այս մասին հաղորդում է The Express Tribune պարբերականը։
Նշվում է, որ դարանակալած ահաբեկիչներն իրավապահներին տեղափոխող ավտոմեքենան գնդակոծել են Գարագրի Բանդայի շրջանում: Անվտանգության ուժերը շրջափակել են դեպքի վայրը, ուժայինները հակաահաբեկչական գործողություն են իրականացնում:
Պակիստանի վարչապետ Շահբազ Շարիֆը դատապարտել է ոստիկանների վրա հարձակումը և ցավակցություն հայտնել նրանց ընտանիքներին:
