Օգտագործելով Հայաստանի անունը․ իրանցիների հորինած համալսարանը չունի լիցենզիա և իրական հասցե. «Հետք»

Իրանցի Մոհամմադալի Մորշեդին ներկայանում է որպես North West International University (Հյուսիսարևմտյան միջազգային համալսարան, NWIU)-ի ղեկավար։ Նա տարբեր հարթակներում շահարկում է Հայաստանի անունը՝ նշելով, թե իբր «համալսարանը» հիմնադրվել և գտնվում է Հայաստանում, ունի օրինական գրանցում և ԿԳՄՍ նախարարության կողմից տրված լիցենզիա։ Ենթադրյալ համալսարանի կայքում նշվում է, որ այն ներառված է Հայաստանի բուհերի ցանկում։ Թեև Մոհամմադալին Հայաստանում երկու ընկերություն է գրանցել, դրանք ոչ մի կրթական գործունեություն չեն իրականացնում։ Փաստացի, նման համալսարան Հայաստանում գոյություն չունի, ԿԳՄՍ նախարարությունը որևէ լիցենզիա չի տվել նրան։ Այս մասին գրում է Հետքը:

«Հետքին» դիմել էր իրանցի Ղոլամռեզա Մոհամմադզադեավալը՝ ներկայանալով որպես նույն «համալսարանի» նախագահ։ Ըստ նրա՝ Մոհամմադալի Մորշեդին «համալսարանի» նախկին աշխատակից է, և «համալսարանի» անունով ապօրինի գործունեություն է իրականացնում Հայաստանում։ Ղոլամռեզան Մոհամմադալիին մեղադրում է կեղծ դիպլոմների վաճառքի մեջ։ Մեզ չհաջողվեց կեղծ դիպլոմների և վկայականների մասին տեղեկություն ստանալ, Ղոլամռեզա Մոհամմադզադեավալն էլ հետադարձ կապ չհաստատեց, սակայն այլ հետաքրքիր մանրամասներ պարզեցինք այդ ենթադրյալ համալսարանի վերաբերյալ։

Կեղծ ինֆորմացիա՝ Հայաստանի հետ համագործակցության մասին

North West International University-ն (Հյուսիսարևմտյան միջազգային համալսարան, NWIU) ունի կայք, որի «հավատարմագրումներ» բաժնում Հայաստանի հետ համագործակցության վերաբերյալ առանձին բաժին կա։

Նշված է, որ այն ընդգրկված է Հայաստանում գործող բուհերի շարքում և որպես հավաստում՝ տեղադրված է Վիքիպեդիա առցանց հանրագիտարանի համապատասխան էջի էկրանապատկերը։ Վիքիպեդիայի այդ հոդվածը խմբագրվել է անհայտ օգտատիրոջ կողմից, և ՀՀ-ում գործող համալսարանների ցանկում ավելացվել է North West International University-ի անունը, ապա հայ խմբագիրների կողմից այն հեռացվել է։ Խմբագրումից հետո անհայտ օգտատերը երկրորդ անգամ է ավելացրել ենթադրյալ համալսարանի անունը, ինչը կրկին հեռացվել է։

Որպես «ապացույց» ներկայացվում է 2022թ․ ԿԳՄՍՆ փոխնախարար Ժաննա Անդրեասյանի ստորագրությամբ մի նամակ, սակայն դա լիցենզիայի մասին չէ։

Կայքում տեղադրված է նաև ՀՀ իրավաբանական անձանց պետական ռեգիստրից տեղեկանք «համալսարանի» անվամբ՝ «ՆՈՐԹՎԵՍԹ ԻՆԹԵՐՆԵՅՇՆԼ ՅՈՒՆԻՎԵՐՍԻԹԻ» ՍՊԸ-ի գրանցման մասին, սակայն այդ ՍՊԸ-ն որևէ գործունեություն չի ծավալում Հայաստանում։ Բացի այդ, կայքում ՀՀ փաստաբանների պալատի լոգոտիպը ներկայացված է որպես ՀՀ արդարադատության նախարարության լոգոտիպ։

«Համալսարանը և դրա տրամադրած տեղեկությունները վստահելի չեն». ԱԳՆ

Ինչպես վերեւում նշեցինք, Մոհամմադալի Մորշեդին պնդում է, թե լիազորվել է ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության կողմից՝ որպես ապացույց կցելով փոխնախարար Ժաննա Անդրեասյանի ստորագրությամբ պաշտոնական նամակի պատասխան, սակայն դա լիցենզիայի մասին չէ։ Անդրեասյանի նամակում նշված է՝ Մոհամմադալի Մորշեդիի առաջարկած դասընթացները համարվում են լրացուցիչ կրթական ծրագրեր, որոնց համար ԿԳՄՍՆ-ի թույլտվության անհրաժեշտություն չկա։

«Հետքը» նախարարությանը խնդրել էր ասել, թե 2022 թվականին Մոհամմադալի Մորշեդին ի՞նչ հարցով է դիմել իրենց։

Ըստ ԿԳՄՍ նախարարության՝ 2022 թվականին համալսարանի տնօրեն Մոհամմադալի Մորշեդին դիմել է նախարարություն՝ զբոսաշրջության, հյուրանոցային կառավարման, սրճարանի, հրուշակեղենի, խոհարարության, բիզնեսի, համակարգչային, էլեկտրաէներգիայի, հեռահաղորդակցության, շինարարության, դիզայնի, նորաձևության և հագուստի ոլորտներում գործունեության լիցենզիաներ ստանալու համար։

Նախարարությունից նրան տեղեկացրել են, որ իր առաջարկած ծրագրերը կարճաժամկետ լրացուցիչ դասընթացներ են, որոնց համար լիցենզիա հարկավոր չէ ու առաջարկել են դիմել նախարարություն՝ այդ ծրագրերի երաշխավորման համար։

Մեր հարցին, թե ի՞նչ քայլեր է պատրաստվում ձեռնարկել ԿԳՄՍՆ-ն, արդյոք իրավական գործընթացի հնարավորություն կա՝ հաշվի առնելով, որ Մոհամմադալի Մորշեդին շահարկում է ՀՀ-ի անունը, նախարարությունը պատասխանել է․ «Նշյալ հարցը քննարկման փուլում է, արդյունքները կներկայացվեն լրացուցիչ»։

Նախարարությունից հայտնել են նաև, որ «ՆՈՐԹՎԵՍԹ ԻՆԹԵՐՆԵՅՇՆԼ ՅՈՒՆԻՎԵՐՍԻԹԻ» ՍՊԸ-ն ներառված չէ ՀՀ Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության կողմից վարվող՝ ՀՀ-ում գործող բակալավրի և մագիստրոսի կրթական ծրագրեր իրականացնող լիցենզավորված ուսումնական հաստատությունների ցանկում, ուստի նախարարությունն իր իրավասությունների շրջանակում հավելյալ տեղեկություն չի տնօրինում վերոնշյալ ՍՊԸ-ի մատուցած կրթական ծառայությունների վերաբերյալ։

Ինչ վերաբերում է ՍՊԸ-ի՝ անգլերեն «յունիվերսիթի» անվանման կիրառությանը, ԿԳՄՍՆ-ն նշել է, որ կազմակերպության ֆիրմային անվանման գրանցման կամ դրա մերժման հարցը կարգավորվում է «Իրավաբանական անձանց պետական գրանցման, իրավաբանական անձանց առանձնացված ստորաբաժանումների, հիմնարկների և անհատ ձեռնարկատերերի պետական հաշվառման մասին» ՀՀ օրենքով։

Ենթադրյալ համալսարանի մասին ԿԳՄՍՆ-ն գրություն է ուղղել Արտաքին գործերի նախարարությանը, որտեղից հայտնել են․ «Northwest International University-ի էլեկտրոնային կայքի ուսումնասիրության արդյունքում ՀՀ ԱԳ նախարարությունը եկել է եզրակացության, որ նշյալ համալսարանը և դրա տրամադրած տեղեկությունները վստահելի չեն»։

Մանրամասները՝ սկզբնաղբյուրում

դիտվել է 71 անգամ
Լրահոս
Փաշինյանն ինքնաթիռում է իմացել՝ Ալիևը չի գալիս, ու․․․ Երվանդ Բոզոյան (video) Պարեկները ծեծել են իմ պաշտպանյալին, ունեմ ձայնագրություններ՝ ինչպես է գոռում․ փաստաբանի ահազանգը (video) «Ես բոլոր անասուններից ներողություն եմ խնդրում՝ Օպերայի փոխտնօրենին անասուն ասելու համար»․ Հովհաննիսյան (video) «Նավասարդ Կճոյանը շատ վատ վիճակում է» (video) «Սանկտ Պետերբուրգում Փաշինյանը խայտառակ վիճակում է հայտնվել»․ Գառնիկ Դանիելյան (video) «Մենակ ասֆալտ անելն ու ասֆալտին փռելը գիտեն, ուրիշ ի՞նչ են կարում անեն»․ Գավառցու խոսքը (video) Փաշինյանը «հրեշավոր ծրագիր է» պատրաստել (video) Բոլոր դժգոհ են Փաշինյանից և ՔՊ–ից․ ՌԴ–ում նա հադիպել է հատուկ ընտրված մարդկանց հոտ (video) «Աշխատանքային ժամին քաղաքապետարանի աշխատակիցները ի՞նչ գործ ունեին՝ զվռնում էին Մայր Աթոռի բակում» (video) «Աշխատանքային ժամին քաղաքապետարանի աշխատակիցները ի՞նչ գործ ունեին՝ զվռնում էին Մայր Աթոռի բակում» (video) Եղվարդ-Զովունի ճանապարհին ավազով բարձված «KamAZ»-ը կոտրել է գազախողովակներին, սկսվել է գազի արտահոսք Հալեպում քրդերի և կառավարական ուժերի միջև բախումների հետևանքով հայերի շրջանում տուժածներ չկան, իրադրությունը խաղաղ է. Բերիո Հայոց թեմի խոսնակ Քաշքշոցներ, կռիվ ավագանու նիստում․ իրավիճակը լարված է (video) Ադրբեջանի դատախազությունը պահանջել է Գարիկ Մարտիրոսյանին դատապարտել 19 տարվա ազատազրկման #ՈՒՂԻՂ․ Դավադրությունը պարզ է․ վերջապես Ռուսաստանը պետք է հայտարարություն անի․ Արամ Սարգսյան (video) Դավիթ Մանուկյանը գերեվարվել է Հակարի կամրջի անցակետում, որը ստեղծվել էր Ադրբեջանի կողմից Լաչինի միջանցքի ապօրինի շրջափակումից հետո Հրադադարն ուժի մեջ մտնելուց հետո Շուշի ուղևորվելիս գերեվարված Գևորգ Սուջյանը դատապարտվել է 15 տարվա ազատազրկման Ադրբեջանի դատախազությունը պահանջել է Էրիկ Ղազարյանին դատապարտել 16 տարվա ազատազրկման Պակիստանում ահաբեկիչների հարձակման հետևանքով առնվազն 5 ոստիկան է զոհվել Բաքվում 15 տարվա ազատազրկման դատապարտված 69-ամյա Վագիֆ Խաչատրյանը զանգահարել է ընտանիքի անդամներին Հալեպում պետական հաստատությունների գործունեությունը դադարեցվել է Սիլիկյան թաղամասում հայտնաբերվել են 2 սատկած շներ՝ մետաղական լարով խեղդած և կապված «Ջուր շփոցի» և քաշքշուկ ավագանու նիստում (video) Եվրոպան էդ 15 միլիոնը մեզ  պիտի տա, որ ձեզանից պրծնենք Լավ դաստիարակություն ունեմ, բայց, որ չափն անցնում են, կարգի եմ հրավիրում․ Սամվել Հակոբյան (video)
Ամենաընթերցվածները
Շուտով
Դեկտեմբերի 24-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գագիկ Մինասյանը Դեկտեմբերի 24-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարե Սոսեն Դեկտեմբերի 24-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ձյունիկ Աղաջանյանը Դեկտեմբերի 24-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն էԲենիամին Մաթևոսյանը Դեկտեմբերի 24-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Այվազյանը Դեկտեմբերի 23-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արամ Գասպարի Սարգսյանը Դեկտեմբերի 23-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքագետ Երվանդ Բոզոյանը Դեկտեմբերի 23-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է ԱԺ պատգամավոր Գառնիկ Դանիելյանը Դեկտեմբերի 23-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Դեկտեմբերի 22-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարինե Նալչաջյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am