Արդյոք ԱՆՄԵՂՍՈւՆԱԿ չի մի մարդ, որը լինելով ՀՀ վարչապետ, մերժում է 2019 թվականի խաղաղության պլանը

ՀԱԿ փախնախագահ Լևոն Զուրաբյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․

Վարչապետին բնութագրող «խիստ անպարկեշտ» բառը, որի համար իբր Հանրային ռադիոյին տված իմ հարցազրույցը ենթարկվեց գրաքննչական հարձակման,
«ԱՆՄԵՂՍՈւՆԱԿ» բառն էր:
Փաշինյանը և նրա պրոպագանդան փիս «նեղացել» էին այդ բառի համար, որակել «վիրավորական, խիստ անպարկեշտ»:
Բայց արդյո՞ք այդ բառը հանրային բանավեճում օգտագործման համար անընդունելի հայհոյանք է:
Քրեական օրենսգիրքը նկարագրում է «անմեղսունակությունը» որպես հոգեկան հիվանդագին վիճակ, որի հետևանքով անձը չի կարող «գիտակցել իր գործողության (անգործության)» վտանգավորությունը կամ կառավարել այն»:
Սովորական քաղաքական բառամթերքում «անմեղսունակ» ենք անվանում նրանց, ովքեր այնքան տգետ են և անհավասարակշռված, որ անգամ պատկերացում չունեն իրենց գործողությունների կործանարար հետևանքների մասին:
Հիմա ինքներս մեզ մի քանի հարց տանք:
Արդյո՞ք ԱՆՄԵՂՍՈւՆԱԿ չի մի մարդ, որը լինելով Հայաստանի վարչապետ, մերժում է 2019 թվականի խաղաղության պլանը, որով խաղաղություն էինք հաստատում, պահպանելով Արցախը, Լաչինն ու Քելբաջարը հայկական վերահսկողության տակ, հրաժարվում է բանակցություններից, ինչի հետևանքով հայտնվում ենք կործանարար պատերազմի մեջ և ջարդուխուրդ լինում, կորցնում Արցախը, ստանում մարդկային և տարածքային սարսափելի կորուստներ:
Արդյո՞ք ԱՆՄԵՂՍՈւՆԱԿ չի մի մարդ, որն իր իսկ խոստովանությամբ, իրեն «գժի տեղ է դնում» Պուտինի, Նազարբաևի և Լուկաշենկոյի առաջ, մերժում է Արցախի ամրապնդմանն ուղղված 5 միլիարդ դոլարի աջակցության առաջարկը, իսկ հետո հրճվանքով պարծենում է լրագրողների առաջ իր այդ «գժական» կեցվածքի համար: (Ձայնագրությունը` կից տեսանյութի մեջ):
Արդյո՞ք ԱՆՄԵՂՍՈւՆԱԿ չի մի մարդ, որը, լինելով վարչապետ, այնպիսի ԱՆՊԱՐԿԵՇՏ և ՎԻՐԱՎՈՐԱԿԱՆ արտահայտություններով հանդես է գալիս Հայ Առաքելական Սուրբ Եկեզեցու դեմ սանձազերծված իր հանրային արշավում, որ անգամ իր իսկ ստեղծված ՀՀ Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովը վարքագծի կանոնների խախտում է արձանագրում իր հրապարակային խոսքում, իսկ ինքը վարչապետը, պատասխանելով հանձնաժողովին, ներողություն խնդրում իր արտահայտությունների համար և ընդունում, որ «էմոցիաների կառավարման» հետ խնդիրներ ունի (տես Փաշինյանի ֆեյսբուքյան գրառումը կցված ստորև):
Քանի որ այս հարցադրումների շարքը կարելի է անվերջ շարունակել, առաջարկում եմ մեկնաբանություններում անել դա, վերհիշելով «դիագնոզը» հաստատող բազում նյութեր, ներառյալ Ազգային Ժողովում ունեցած ցնդաբանական ելույթները և ծամածռությունները: Լավագույն հարցադրումների հեղինակները կարժանանան մրցանակների:
Իսկ երեկվա մրցույթում հաղթող դուրս եկավ Լիանա Մազմանյանը Liana Mazmanyan, որը ճիշտ էր գուշակել «ԱՆՄԵՂՍՈւՆԱԿ» բառը: Հրավիրում ենք Հայ Ազգային Կոնգրես, Սարյան 38 հասցեով մրցանակը ստանալու համար:

դիտվել է 74 անգամ
Լրահոս
Ուշադիր լսեք՝ շատ կարևոր բացահայտում անեմ ԱԱԾ-ի հետ կապված. գնդապետ Վոլոդյա Հովհաննիսյան (video) Փաշինյանն ինքնաթիռում է իմացել՝ Ալիևը չի գալիս, ու․․․ Երվանդ Բոզոյան (video) Պարեկները ծեծել են իմ պաշտպանյալին, ունեմ ձայնագրություններ՝ ինչպես է գոռում․ փաստաբանի ահազանգը (video) «Ես բոլոր անասուններից ներողություն եմ խնդրում՝ Օպերայի փոխտնօրենին անասուն ասելու համար»․ Հովհաննիսյան (video) «Նավասարդ Կճոյանը շատ վատ վիճակում է» (video) «Սանկտ Պետերբուրգում Փաշինյանը խայտառակ վիճակում է հայտնվել»․ Գառնիկ Դանիելյան (video) «Մենակ ասֆալտ անելն ու ասֆալտին փռելը գիտեն, ուրիշ ի՞նչ են կարում անեն»․ Գավառցու խոսքը (video) Փաշինյանը «հրեշավոր ծրագիր է» պատրաստել (video) Բոլոր դժգոհ են Փաշինյանից և ՔՊ–ից․ ՌԴ–ում նա հադիպել է հատուկ ընտրված մարդկանց հոտ (video) «Աշխատանքային ժամին քաղաքապետարանի աշխատակիցները ի՞նչ գործ ունեին՝ զվռնում էին Մայր Աթոռի բակում» (video) «Աշխատանքային ժամին քաղաքապետարանի աշխատակիցները ի՞նչ գործ ունեին՝ զվռնում էին Մայր Աթոռի բակում» (video) Եղվարդ-Զովունի ճանապարհին ավազով բարձված «KamAZ»-ը կոտրել է գազախողովակներին, սկսվել է գազի արտահոսք Հալեպում քրդերի և կառավարական ուժերի միջև բախումների հետևանքով հայերի շրջանում տուժածներ չկան, իրադրությունը խաղաղ է. Բերիո Հայոց թեմի խոսնակ Քաշքշոցներ, կռիվ ավագանու նիստում․ իրավիճակը լարված է (video) Ադրբեջանի դատախազությունը պահանջել է Գարիկ Մարտիրոսյանին դատապարտել 19 տարվա ազատազրկման #ՈՒՂԻՂ․ Դավադրությունը պարզ է․ վերջապես Ռուսաստանը պետք է հայտարարություն անի․ Արամ Սարգսյան (video) Դավիթ Մանուկյանը գերեվարվել է Հակարի կամրջի անցակետում, որը ստեղծվել էր Ադրբեջանի կողմից Լաչինի միջանցքի ապօրինի շրջափակումից հետո Հրադադարն ուժի մեջ մտնելուց հետո Շուշի ուղևորվելիս գերեվարված Գևորգ Սուջյանը դատապարտվել է 15 տարվա ազատազրկման Ադրբեջանի դատախազությունը պահանջել է Էրիկ Ղազարյանին դատապարտել 16 տարվա ազատազրկման Պակիստանում ահաբեկիչների հարձակման հետևանքով առնվազն 5 ոստիկան է զոհվել Բաքվում 15 տարվա ազատազրկման դատապարտված 69-ամյա Վագիֆ Խաչատրյանը զանգահարել է ընտանիքի անդամներին Հալեպում պետական հաստատությունների գործունեությունը դադարեցվել է Սիլիկյան թաղամասում հայտնաբերվել են 2 սատկած շներ՝ մետաղական լարով խեղդած և կապված «Ջուր շփոցի» և քաշքշուկ ավագանու նիստում (video) Եվրոպան էդ 15 միլիոնը մեզ  պիտի տա, որ ձեզանից պրծնենք
Ամենաընթերցվածները
Շուտով
Դեկտեմբերի 24-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գագիկ Մինասյանը Դեկտեմբերի 24-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարե Սոսեն Դեկտեմբերի 24-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ձյունիկ Աղաջանյանը Դեկտեմբերի 24-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն էԲենիամին Մաթևոսյանը Դեկտեմբերի 24-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Այվազյանը Դեկտեմբերի 23-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արամ Գասպարի Սարգսյանը Դեկտեմբերի 23-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքագետ Երվանդ Բոզոյանը Դեկտեմբերի 23-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է ԱԺ պատգամավոր Գառնիկ Դանիելյանը Դեկտեմբերի 23-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Դեկտեմբերի 22-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարինե Նալչաջյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am