Գարի Կասպարովը հեռակա կարգով ձերբակալվել է
Շախմատի աշխարհի նախկին չեմպիոն Գարի Կասպարովը (որը Ռուսաստանի Դաշնությունում ճանաչվել է որպես օտարերկրյա գործակալ) հեռակա կարգով ձերբակալվել է ահաբեկչությունը արդարացնելու գործով, հայտնում է ՏԱՍՍ-ը։
Ավելի վաղ Մոսկվայի Զամոսկվորեցկի դատարանը նախաքննության մարմիններից ստացել է Կասպարովի հեռակա ձերբակալման միջնորդությունը: Նրան հեռակա մեղադրանք է առաջադրվել ահաբեկչության հրապարակային կոչերի և արդարացման համար:
