ԱԱԾ-ն, փաստացի, ընդունում է՝ պատարագի տեքստերը գրաքննելու լիազորություն չունի. «Փաստինֆո»

ԱԱԾ-ն- փաստացի, ընդունում է՝ պատարագի տեքստերի գրաքննություն իրականացնելը լիազորությունների չարաշահում է, քանի որ նման գործառույթ ԱԱԾ-ն չունի. «Փաստինֆո»-ն գրավոր հարցում է ուղարկել ՀՀ ԱԱԾ՝ պարզելու, թե արդյոք առաջիկայում նախատեսված է Ազգային անվտանգության ծառայության անվան փոփոխությունը՝ նկատի ունենալով, որ կառույցի գործառույթների փոփոխություն է տեղի ունեցել, այդ թվում՝ առանձնացվել է արտաքին հետախուզության գործառույթը, ու խնդրել հայտնել, թե որոնք են ԱԱԾ-ի ներկայիս գործառույթները, պատարագի տեքստերի գրաքննությունն ԱԱԾ-ն օրենքով իրեն վերապահված որ գործառույթի շրջանակներում է իրականացնում։

Գրավոր հարցմանն ի պատասխան ԱԱԾ-ից նշել են, որ ՀՀ ազգային անվտանգության ծառայության անվան փոփոխության հարց ներկայումս չի քննարկվում։ Ինչ վերաբերում է ԱԱԾ գործառույթներին և պատարագների տեքստերի խմբագրմանը, ապա կառույցից, ինչպես և սպասելի էր, հիշեցրել են «Ազգային անվտանգության մարմինների մասին» օրենքը, որում արտացոլվում են Ազգային անվտանգության մարմինների գործունեության հիմնական ուղղությունները և լիազորությունները, որում բնականաբար առկա չէ որևէ դրվագ, որ ԱԱԾ-ն կարող է պատարագի տեքստ գրաքննել և հորդորել կամ խնդրել հոգևորականներին՝ փոխելու պատարագի տեքստը և զեղչելու Վեհափառ Հայրապետի անունը։

Մինչդեռ պետական մարմինները պարտավոր են գործել բացառապես օրենքով իրենց վերապահված լիազորությունների շրջանակներում, դրանից դուրս ցանկացած գործողություն ենթադրում է լիազորության չարաշահում։ Ըստ էության, ԱԱԾ-ից փաստացի ընդունել են, որ Փաշինյանի հրահանգով չարաշահում են լիազորությունը։ Ի դեպ, Նիկոլ Փաշինյանն ինքը պաշտոնապես հաստատել էր, որ հոգևորականներին ԱԱԾ-ի միջոցով պարտադրում են հոգևորականներին, որ իր ներկայությամբ պատարագներին զեղչվի Վեհափառ Հայրապետի անունը։ Ցանկացած ժողովրդավար պետությունում միայն այս հայտարարությունը հիմք էր՝ քրեական վարույթի նախաձեռնման համար, սակայն՝ ոչ այս դեպքում։ Ինչևէ, ԱԱԾ-ից հղում են կատարել օրենքի այդ կարգավորմանը, միևնույն ժամանակ, հիշեցնելով նաև ԱԺ-ի կողմից 2025թ․ դեկտեմբերին ընդունված օրենսդրական փոփոխությունները, որոնք ուժի մեջ կմտնեն հունվարի 1-ից։

Այդ փոփոխություններով, հիշեցնենք, ուժը կորցրած են ճանաչվելու ԱԱԾ հետախուզական ստորաբաժանմանը և հետախուզական գործունեությանը վերաբերող իրավակարգավորումները։ Ըստ էության, երբեմնի ամենաազդեցիկ կառույցը կազմաքանդելու, լիազորությունների շրջանակը խիստ նեղացնելու արդյունքում կառույցն այլևս վերածվում է ոչ թե ազգային անվտանգային, այլ՝ Փաշինյանի կապրիզները կատարող կառույցի։

դիտվել է 457 անգամ
Լրահոս
Մեքենաներ են բախվել․ վիրավորներ կան Ո՞վ է Մայր տաճարի մուտքի խոյակին մագլցած Վրեժ Դուրգարյանը, որը կոչ էր անում գրոհել եկեղեցին Հայտնի ու ճանաչված պաշտոնյայի բանկային քարտից հափշտակվել է 4 մլն դրամ․ դեպքը բացահայտվել է Կաթողիկոս Ալեքսանդր Ա Ջուղայեցու շիրմաքարին մագլցած Վրեժ Դուրգարյանը սթա՞փ վիճակում է եղել Հրազդանում Արցախից տեղահանվածները մարդասիրական օգնություն ստացան Խոչընդոտվել է բժշկական կենտրոնում ծառայություն իրականացնող հոգևոր տեսուչի այցը Սրբազանին Ալիևի բենզինը քայքայում է մեքենայի շարժիչը. այն 6 ամսում կարող է պատճառել 1000-4000 դոլարի վնաս Ծառուկյանն ուներ չեմպիոնության համար պայքարելու հնարավորություն, բայց հրաժարվեց մենամարտել. Տոպուրիա ԱԱԾ-ն, փաստացի, ընդունում է՝ պատարագի տեքստերը գրաքննելու լիազորություն չունի. «Փաստինֆո» Եկեղեցական հայրերի ուսուցմամբ՝ հուսահատությունը մեղք է, քանի որ մարդուն հեռացնում է Աստծուց Մեր արտաքին քաղաքականության վեկտորն այլընտրանք չունի. Կղավելաշվիլի Ինչու՞ են ազնիվ ախալքալաքցիները 2017 թվականին հայհոյել ու ծեծել Էդվարդ Միրզախանյանին Հայաստանում կրոնական ազատությունների դեմ ոտնձգությունները պետք է դադարեցվեն․ Ռոբերտ Ամստերդամ Փաշինյանը մերժել է հանդիպել Սանկտ Պետերբուրգի հայկական եկեղեցու ծխականներին Պեսկովը Գեներալ Սարվարովի սպանության մասին Դեսպան Քվինը Վաշինգտոն կվերադառնա իր պաշտոնավարման ժամկետի ավարտից ընդամենը մեկ ամիս առաջ. Սուրեն Սարգսյան Հայ-թուրքական սահմանի «Ալիջան» անցակետում սկսվել են տեխնիկական ուսումնասիրություններ. թուրքական մամուլ Գերիների ազատ արձակում, արցախցիների վերադարձ․ ԱՄՆ Կոնգրեսում օրինագիծ է ներկայացվել Գարեգին Բ-ի օրհնությամբ իրականացավ երկար սպասված և բաղձալի երազանքը Սերդար Քըլըչը հայտնել է կանոնավոր չվերթների մասին ՀՀ-ի և Ադրբեջանի միջև խաղաղությունը նոր հնարավորություն կբացի ՌԴ-ի հետ հարաբերությունների համար Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցին ավելի մեծ է, քան ցանկացած անհատի հավակնությունը․ Տեր Սերոբ քահանա Ադրբեջանում դատվող Կարեն Ավանեսյանի համար մեղադրող կողմը պահանջում է 18 տարվա ազատազրկում «Զանգեզուրի միջանցքի» շինարարությունը շարունակվում է արագացված տեմպերով․ Ադրբեջանի վարչապետ Երբ կկայացվի Վազգեն Սաղաթելյանի կալանքի դեմ բերված պաշտպանի բողոքի վերաբերյալ որոշումը
Ամենաընթերցվածները
Շուտով
Դեկտեմբերի 23-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արամ Գասպարի Սարգսյանը Դեկտեմբերի 23-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքագետ Երվանդ Բոզոյանը Դեկտեմբերի 23-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է ԱԺ պատգամավոր Գառնիկ Դանիելյանը Դեկտեմբերի 23-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Դեկտեմբերի 22-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարինե Նալչաջյանը Դեկտեմբերի 22-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Դեկտեմբերի 22-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը Դեկտեմբերի 22-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Դեկտեմբերի 20-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը Դեկտեմբերի 20-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արա Վարդանյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am