Ինչու՞ են ազնիվ ախալքալաքցիները 2017 թվականին հայհոյել ու ծեծել Էդվարդ Միրզախանյանին
Էդվարդ Միրզախանյանը ուրացել է Ախալքալաքի հայկական եկեղեցին ու այն անվանել վրացական։
«10 սրբապիղծ» եպիսկոպոսներից Էդվարդ Միրզախանյանը («Էդո Բռնաբար») 17 տարի եղել է Վիրահայոց թեմի առաջնորդը։ Այդ տարիների ընթացքում կառավարել է Վրաստանի Կառավարության կողմից հայկական եկեղեցուն տրվող շուրջ 900,000 դոլար բյուջեն, ինչպես նաև համայնքի հանգանակությունները։
2014 թվականին Էդվարդը կանգնում է մեծ սկանդալի առաջ, երբ Վրաստանի նախագահին կից ազգային և կրոնական փոքրամասնությունների խորհրդի անդամ Գեորգի Էլիբեգովը սկսում է աղաղակել այն մասին, որ 900,000 դոլարը մսխվում է ու պահանջում է ստեղծել գումարի վատնումը քննող հանձնաժողով։
Հանձնաժողովը ստեղծվում է, բայց չի գործում։ Մեզ հետ զրույցում Կոտայքում բնակվող մի շատ հայտնի ու ազդեցիկ ջավախքեցի պատմեց բացառիկ մանրամասներ, թե ինչու է Էդվարդին ներվում թալանը։ Բանն այն է, որ Էդվարդը համաձայնում է ուրանալ Վրաստանում գտնվող որոշ հուշարձանների ու եկեղեցիների հայկական լինելը։
Այդպես, Վրաստանի Ուղղափառ եկեղեցու հետ պաշտոնական հանդիպումներից մեկի ժամանակ Էդվարդը ընդգծում է, որ Ախալքալաքի Գումբուրդո գյուղի Սուրբ Համբարձման եկեղեցու նկատմամբ Վիրահայոց թեմը որևէ հավակնություն չունի, և որ այն երբեք հայկական չի եղել։
Այս մասին իմանում են ախալքալաքցիները, և հենց այս ուրացման համար էլ դաժանաբար ծեծում են Էդվարդին։ Այն աստիճանի են ծեծում, որ նա անգամ լացում է, երդվում, որ այլևս վրացիներին չի լսի։
Տեղի համայնքի ատելությունը Էդվարդի նկատմամբ այն աստիճանի է հասնում, որ վերջինս սկսում է անվերջ Վեհափառին աղերսել, որ իրեն ուրիշ թեմ տեղափոխեն։ 2019 թվականին նա լքում է Վիրահայոց Թեմը։
