Արցախի պահպանության կոմիտեն պահանջում է Կաթողիկոսից անհապաղ փոխել Արցախի թեմի առաջնորդին

Արցախի պահպանության կոմիտեն հայտարարություն է տարածել, որտեղ նշված է.

«Արցախի պահպանության կոմիտեն արձանագրում է՝ Արցախի թեմի առաջնորդ Վրթանես եպիսկոպոս Աբրահամյանի վերջին վարքագիծը և հանրային դաշտում հաստատված քայլերը հանգեցրել են վստահության փաստացի փլուզման՝ թե՛ արցախահայության, թե՛ թեմական կյանքի ներսում։

Մենք խիստ դատապարտում ենք այն հանգամանքը, որ Արցախի թեմի առաջնորդի անունն ու դիրքը հայտնվել են քաղաքական շփումների և գործընթացների կենտրոնում՝ այն պայմաններում, երբ արցախահայությունը դեռ կրում է տեղահանության, կորստի և ազգային աղետի ծանր հետևանքները։ Արցախի թեմի առաջնորդի պարտականությունն է լինել ժողովրդի կողքին՝ ոչ թե ստեղծել այնպիսի տպավորություն, որ թեմի բարձր ամբիոնը վերածվում է քաղաքական օրակարգերի գործիքի։

Վրթանես եպիսկոպոս Աբրահամյանի կողմից ցուցաբերված մոտեցումը, անկախ հետագա մեկնաբանություններից, արդեն իսկ առաջացրել է հանրային արդարացի վրդովմունք, թեմի ներսում՝ լեգիտիմության կասկած, իսկ արցախահայության շրջանում՝ հոգևոր առաջնորդի դերակատարման մերժում։ Այս իրավիճակը նշանակում է մեկ բան՝ տվյալ առաջնորդությունը այլևս չի ապահովում թեմի միասնականությունը, հեղինակությունն ու հոգևոր անվտանգությունը։

Ուստի Արցախի պահպանության կոմիտեն.

Պահանջում է Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսից՝ անհապաղ փոխել Արցախի թեմի առաջնորդին, քանի որ ստեղծված պայմաններում թեմը չի կարող ղեկավարվել վստահության բացակայությամբ և շարունակական ներքին լարվածությամբ։

Կոչ է անում Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնին՝ առանց ձգձգման նշանակել ժամանակավոր տեղապահ և ապահովել կանոնական կարգով թեմի բնականոնացման ընթացքը։

Պահանջում է, որ Վրթանես եպիսկոպոս Աբրահամյանը հրապարակային, հստակ և փաստարկված պատասխան տա՝ ինչ սկզբունքներով և ինչ պատասխանատվությամբ է առաջնորդվել՝ գիտակցելով, որ Արցախի թեմի առաջնորդի յուրաքանչյուր քայլ ունի ազգային և հոգևոր ծանր հետևանքներ։

Մենք հայտարարում ենք հստակ՝ Արցախի թեմը չի կարող լինել փորձարկումների, անձնական նախաձեռնությունների կամ քաղաքական մանևրների հարթակ։ Երբ առաջնորդը դառնում է բաժանման պատճառ, նա այլևս չի կատարում առաջնորդի առաքելությունը»։

դիտվել է 152 անգամ
Լրահոս
Դավիթ Գրիգորյանը դատական կարգով փոխհատուցում է պահանջում Դատավորներին իբրև կաշառք տալուն օժանդակելու մեջ մեղադրվող փաստաբանի գործը դատարանում է Արդյոք դա նշանակում է, որ ԵՄ-ն կաջակցի ադրբեջանական գործակալների, օրինակ՝ Նիկոլի դեմ պայքարելու համար. Աղասի Ենոքյան Դատարանի դահլիճում սպանության փորձ կատարելու դեպքի նախաքննությունն ավարտվել է Նոր զարգացումներ՝ Ադրբեջանում պետական հեղաշրջման գործով. նախկին փոխվարչապետի նկատմամբ հետախուզում է հայտարարվել Միջադեպ՝ Երևան-Մոսկվա չվերթի ինքնաթիռում․ ուղևորը ձերբակալվել է Փաշինյանի խոհարարը հարձակվել է զոհվածի մոր վրա. hraparak.am Պատերազմի հետևանքով Ուկրաինային պատճառված վնասը գնահատելու համար միջազգային հանձնաժողով կստեղծվի Իսրայելը վետո է սահմանել Թուրքիայի նկատմամբ YouTube-ն ամբողջական արգելափակվել է 35 տարվա ընթացքում առաջին անգամ եվրոպական ինքնաթիռը է վայրէջք կատարել Բաղդադում Ադրբեջանը նոր բացատրություն է հնչեցրել Հայաստանի Սահմանադրությունը փոփոխելու իր պահանջի վերաբերյալ Սահմանային բախման ժամանակ երեք ուժայիններ և մեկ քաղաքացիական անձ մահացել է Հայտնի թուրք դերասանուհին քրիստոնեություն է ընդունել Գյումրիում ծնողներին սպանած Նարեկը տարիներ առաջ փորձել էր հրկիզելով սպանել նրանց Ավտոմեքենայի և գնացքի բախում՝ Գեղարքունիքում Արդյոք ԵՄ-ից քարոզչական օժանդակություն խնդրելը «5-րդ շարասյուն» լինելու» վառ օրինակ չէ․ Շարմազանով ԱԺ-ն ընդունեց նախագիծը Փաշինյանը խնդրել  է արտաքին ուժերին, որ իրեն փրկեն արտաքին ուժերից Սկանդալ՝ Երեւան-Մոսկվա չվերթում․ ինքնաթիռը հարկադրված հետ է վերադրաձել «Ամենամեծ սրիկան Վազգեն Միրզախանյանն է․ պետք է պետության դեմ արշավի համար պատասխան տա» (video) #ՀԻՄԱ․ Արտառոց նամակ, որը Թրամփն ուղարկել է Փաշինյանին․ Հարութ Սասունյան (video) Նիկոլը նոր խորամանկ քայլ ունի Կաթողիկոսի դեմ․ Երվանդ Բոզոյան (video) Զգուշացնում ենք՝ թույլ չենք տալու միջամտեք․ Իշխան Սաղաթելյան (video) Դուռը բացել ու տեսել են դիերը. հորն ու մորը սպանելու համար 37-ամյա որդին ձերբակալվել է. մանրամասներ
Ամենաընթերցվածները
Շուտով
Դեկտեմբերի 16-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզան Ստեփանյանը Դեկտեմբերի 16-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը Դեկտեմբերի 16-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարինե Դիլբարյանը Դեկտեմբերի 15-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Խաչիկ Մանուկյանը Դեկտեմբերի 15-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Դեկտեմբերի 15-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Լարիսա Ալավերդյանը Դեկտեմբերի 12-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը Դեկտեմբերի 12-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Զարուհի Փոստանջյանը Դեկտեմբերի 12-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Այվազյանը Դեկտեմբերի 12-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am