ԵՄ–ԵԱՏՄ «երկընտրանքը» և իշխանության վտանգավոր մանևրը․ քաղաքագետ

Քաղաքագետ Սուրեն Սուրենյանցը գրում է․

«ՌԴ փոխվարչապետ Ալեքսեյ Օվերչուկը հերթական անգամ բաց տեքստով արձանագրում է այն, ինչ վաղուց ակնհայտ է․ Հայաստանը չի կարող անսահմանափակ ժամանակով միաժամանակ մնալ թե՛ ԵՄ-ի, թե՛ ԵԱՏՄ-ի տիրույթում։

Այս անգամ, սակայն, հայտարարությունը ուղեկցվում է շատ կոնկրետ տնտեսական ազդակով՝ հայ–ռուսական առևտրաշրջանառության կտրուկ անկմամբ և ռուսական բիզնեսի աճող զգուշավորությամբ Հայաստանի նկատմամբ։

12,4 միլիարդ դոլարից մինչև շուրջ 6 միլիարդ․ սա պարզապես անկումային վիճակագրությունը չէ։

Սա քաղաքական մեսիջ է, որը վկայում է, որ Մոսկվան Հայաստանի արտաքին քաղաքական մանևրները դիտարկում է ոչ թե տեսական, այլ գործնական հարթությունում։

Նիկոլ Փաշինյանը նշում է, որ «դեռ չի եկել ընտրության պահը»։

Սակայն իրականությունն այն է, որ իշխանության արտաքին քաղաքական քայլերն արդեն իսկ ենթադրում են ընտրություն՝ առանց դրա քաղաքական պատասխանատվությունը հրապարակայնորեն ստանձնելու։

Եվրաինտեգրման մասին խոսվում է որպես փրկության ուղի, սակայն բացակայում են թե՛ հստակ ռազմավարությունը, թե՛ ճանապարհային քարտեզը, թե՛ հանրային համաձայնությունը։

Ավելին՝ այս ամենը տեղի է ունենում այն պայմաններում, երբ անգամ ԱՄՆ ազգային անվտանգության ռազմավարության մեջ առկա են կոշտ գնահատականներ ԵՄ-ի ներկա վիճակի և նրա հեռանկարների վերաբերյալ։

Այսինքն, Հայաստանը փորձում է կողմնորոշվել մի համակարգի ուղղությամբ, որի ապագան ինքնին լիովին հստակ չէ։

Եվ այստեղ առաջանում է գլխավոր հարցը․
արդյո՞ք իշխանության այսպես կոչված «եվրոպական օրակարգը» պետական երկարաժամկետ ռազմավարություն է, թե՞ ներքաղաքական տեխնոլոգիա՝ հակառուսականության հիմքով ներքաղաքական դիվիդենտներ ապահովելու համար։

Հայաստանը չի կարող անվերջ մնալ ռազմավարական անորոշության մեջ։

Երկընտրանքի պահը կամա թե ակամա մոտենում է, և սխալ, չհաշվարկված ընտրության գինը կարող է վճարվել ոչ թե իշխանության, այլ պետության հաշվին»։

դիտվել է 115 անգամ
Լրահոս
Հրազդան քաղաքում հայտնի «Ծովինար» ջրամբարում փրկարարները երեկվանից ջրահեղձ եղած կնոջ մարմինն են որոնում Ուշագրավ բան եմ ասում. Ի՞նչ են ցույց տալիս հարցումները. այստեղ ՔՊ-ն զրոյանում է. Էդգար Էլբակյան (video) Չկա և չի եղել մի այնպիսի մեկը, ով այսկերպ կփորձեր ստորացնել Հայ Առաքելական Եկեղեցու ավանդն ու հեղինակությունը. Գագիկ Ասատրյան Ժողովուրդը տեսել է ոչ միայն ձեր ասած «աշխատանքը», այլև նաև ձեր թողած ամենածանր և ողբերգական հետևանքները. Մելքոնյանը՝ ՔՊ-ին #ՈՒՂԻՂ․ «Էշ-էշ սարքելդ չի, այլ․․․»․ Արմենուհի Կյուրեղյանի կոշտ պատասխանը (video) Օրենքի ընդունումից հետո անցել է 7-8 ամիս. արդյո՞ք վթարից հետո ազատվում է ճանապարհը. քաղաքագետ Թուրքիայի զինված ուժերի ցամաքային զորքերի հրամանատարը այցելել է Նախիջևան Հարցաքննություններ՝ Գերագույն հոգևոր խորհրդի նիստը տապալելու նպատակով. Մելիքյան (video) Ծեծկռտուք Փարաքարում. բենզալցակայանի վրա հարձակում են գործել Լարված իրավիճակ ավագանու նիստում․ «Մյուս անգամ սահմաններ չանցնե՛ք, թե չէ» (video) Երևանը հրաժարվել է Արցախից բռնի տեղահանվածներին ՌԴ–ի մարդասիրական օգնությունից. աղբյուր Բաքուն ներխուժել է Գեղարքունիքի ուղղությամբ, սրանք մի օրակարգ ունեն․ ակցիա Կառավարության մոտ (video) Վեճ Մեսրոպ Մանուկյանի և Ավինյանի միջև․ «Դուք չե՛ք որոշում, լռե՛ք, խոսքից զրկվեցիք» (video) «Դե լսե՛ք՝ ինչ աստիճանի են սրանք ժողովրդին անասունի տեղ դնում»․ Էդգար Էլբակյան (video) Իսրայելը կրկին հարվածել է Բեյրութի կենտրոնին. կան զոհեր ու վիրավորներ Թրամփը հայտնել է իրանական 28 ականադիր նավ խոցելու մասին Բահյրենն Իրանի համար լրտեսության կասկածանքով 4 մարդ է ձերբակալել Ռիսկ չեք անու՞մ․ Կոնկրետ անուն ասեք՝ Հայաստանի դեմ հիբրիդային պատերազմ վարողների․ հարց՝ Փաշինյանին (video) Դրոնները հարվածել են Քուվեյթի միջազգային օդանավակայանին Սպասվում է առանց տեղումների եղանակ. օդի ջերմաստիճանը կբարձրանա ԵԽ-ի 36 պատգամավորներ Կալասից պահանջել են Ադրբեջանի նկատմամբ ԵՄ քաղաքականության վերագնահատում Բյուրեղավանում ավտովերանորոգման կետում աշխատանքներ կատարելիս պայթյուն է տեղի ունեցել Մոսկվայում Իրանի դեսպանը Մերձավոր Արևելքի երկրներին կոչ է արել ապահովել տարածաշրջանի անվտանգnւթյունը Հպարտանալ ուժով պարտադրված քայլով․․․ Իրական Հայաստանը․ Արթուր Խաչատրյան «Ա՛յ համբա՛լ, մահվան ավտոբուսդ նստիր ու գնա՛...»․ մանկավարժը պոռթկաց (video)
Ամենաընթերցվածները
Շուտով
Մարտի 12-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է վաստակավոր մանկավարժ Գյուլնարա Ալեքսանյանը Մարտի 12-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենուհի Կյուրեղյանը Մարտի 12-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդգար Էլբակյանը Մարտի 11-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարինե Նալչաջյանը Մարտի 11-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուբիկ Հակոբյանը Մարտի 11-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ձյունիկ Աղաջանյանը Մարտի 10-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը Մարտի 10-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզաննա Ստեփանյանը Մարտի 10-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը Մարտի 10-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am