Այս ամենը չի համապատասխանում իրականությանը․ Արցախի թեմ

Արցախի թեմը հայտարարություն է արել․

«Մամուլում անցյալ շաբաթվա ընթացքում եղան Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցու Արցախի թեմական խորհրդին վերագրվող հրապարակումներ։

Հարկ ենք համարում պարզաբանել, որ վերջին շրջանում Արցախի թեմական խորհուրդը որևէ հայտարարություն չի ընդունել և չի տարածել։ Խորհրդի առանձին անդամներ քաղաքական նպատակներով իրենց անունից արվող հայտարարությունները վերագրել են Թեմական խորհրդին՝ դուրս գալով Թեմակալ առաջնորդին կից խորհրդակցական այս մարմնի անդամի իրենց ունեցած լիազորությունների սահմաններից։

Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցու Արցախի թեմի ներկա խորհուրդը ձևավորվել է Թեմակալ առաջնորդ Վրթանես եպիսկոպոս Աբրահամյանի նախաձեռնությամբ և նրա կողմից խորհրդի անդամների նշանակմամբ, որը հաստատվել է 2024 թվականի մարտի 11-ին Վեհափառի տնօրինությամբ։ Թեմական խորհրդի որոշ անդամներ՝ ներառյալ խորհրդի ատենապետը, 2024 թվականի հունիսից հանդիսանում են նաև Երևանում գործող Արցախի թեմի գրասենյակի աշխատակիցներ։

Սույն թվականի նոյեմբերի 28-ին Վրթանես սրբազանը Թեմի երևանյան գրասենյակում Խորհրդի 8 անդամներից 3-ի հետ հանդիպում է ունեցել և իբրև Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի միաբանության անդամ ներկայացրել իր պատկերացումներն ու քայլերը՝ առկա ճգնաժամի հաղթահարման, իրավիճակի առողջացման և Մայր Աթոռի հեղինակությունն ու առաքելությունը անսասան պահելու ուղղությամբ։ Դրանք հիմնված են իբրև Մայր Աթոռի միաբանության քառասնամյա անդամի նրա փորձառության ու Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցին իր հոգևոր առաքելության և բարոյական դիրքերում պահելու, այն ավելի ամրապնդելու համոզմունքի վրա։ Այդ մոտեցումներն արտահայտված են նաև հրապարակայնորեն։

Ցավում ենք, որ հաջորդ օրերին Թեմական խորհրդի որոշ անդամներ, ովքեր նաև Արցախի թեմի երևանյան գրասենյակի աշխատակիցներ են, ակնհայտ քաղաքական նպատակներով մամուլում ոչ միայն ձևախեղված են ներկայացրել այդ հանդիպման բովանդակությունն ու ձևաչափը, այլ նաև իրենց չպատշաճող վարքով վիրավորել Թեմակալ առաջնորդին, իսկ Թեմի գրասենյակի՝ իրենց իսկ աշխատավայրի հանդեպ նախաձեռնել քարոզչական արշավ։

Ցավոք սրտի այդ հայտարարությունները Թեմական խորհրդի ատենապետի և առանձին անդամների կողմից մամուլում ներկայացվել են իբրև Թեմական խորհրդի հայտարարություն։ Այս ամենը չի համապատասխանում իրականությանը, քանի որ թեմական խորհրդի ընդամենը երեք անդամների սեփական նախաձաեռնությամբ Սրբազանի հետ հանդիպումը ներկայացվում է որպես թեմական խորհրդի ժողով, սակայն, ըստ թեմի կանոնադրության թեմակալ առաջնորդը չի հրավիրել թեմական խորհրդի ժողով։

Այդ առիթով հայտնում ենք մեր ափսոսանքը և համարում, որ մեր ժողովրդի հիմնարար խնդիրների չլուծվածության և անորոշությունների պատճառով առկա հասարակական դյուրագռգիռ տրամադրությունների հավելյալ բորբոքումը ոչ միայն չի նպաստում հիշյալ խնդրիների լուծմանը, այլև քաղաքական պայքարի ընթացքում Արցախի թեմի գործոնի անտեղի և հոգևոր նշանակությունից դուրս շահարկումը վնաս է հասցնում արցախահայության համար այս կարևոր հոգևոր ինստիտուտին։

Համոզված ենք, որ բոլորիս նվիրված ու հավատով լի աշխատանքով ի զորու ենք ամրապնդելու հայկական պետականությունն ու եկեղեցին, ինչպես նաև դրանց դերի ու նշանակության նկատմամբ ճիշտ կեցվածքով նպաստելու մեր ժողովրդի իրավունքների պաշտպանությանը և նրա բաղձանքների իրականացմանը»։

 

դիտվել է 181 անգամ
Լրահոս
ՀՀ կառավարության նորոգման ճանապարհային քարտեզ Փաշինյանի հեռացումից հետո․ Նաիրի Հոխիկյան Պաշտպանական թիմը պատրաստվում է անհրաժեշտ միջոցներ ձեռնարկել Միքայել Սրբազանի առողջության իրավունքը պաշտպանելու համար․ հայտարարություն Եվրոպացի առաջնորդներն ու Զելենսկին բանակցություններ են վարել Լոնդոնում Կողմնակալ է․ պաշտպանները բացարկ են հայտնել Արսեն Ղուկասյանի գործով դատախազին Փաշինյանի անօրինականությունները եկեղեցու դեմ քայքայում է մեր դիմադրողականությունը․ Թաթոյան Այս ամենը չի համապատասխանում իրականությանը․ Արցախի թեմ Մի՛ ֆինանսավորեք ՀՀ կառավարությանը, այն զուրկ է լեգիտիմությունից․ Ամստերդամը՝ ԵՄ-ին Ապօրինի կալանավորված հոգևոր հայրերի համար աղոթք կբարձրացվի առ Աստված Հային կացնահարած Սաֆարովին Ալիևիը գնդապետ է դարձրել Միջադեպը «Դալմայի» տարածքում չի եղել. Փոխտնօրենը՝ Միհրան Հակոբյանի վրա հարձակման մասին Նիկոլը որոշել է վերջնականապես կապը խզել բանակության հետ Վրաստանը դե՞մ է, որ Ալիևը Փաշինյանին նախընտրական «նվերներ» բաժանի Ալեքսանդրապոլյան դասեր․ արդյոք պատմությունը կրկնվո՞ւմ է Աջապահյանին «սքեմավոր հանցագործ» անվանած կինը ՔՊ-ում բուկլետ բաժանող է եղել Միհրան Հակոբյանին ծեծողները փախուստի են դիմել սեւ գույնի TOYOTA CAMRY մեքենայով․ մանրամասներ Կարմիրգյուղում դպրոցականների միջև ծեծկռտուքը տեղի է ունեցել sms-ի պատճառով Ավելի վտանգավոր ենթատեքստ կա․ Փաշինյանը բացահայտեց իր ծրագրի էությունը՝ քողարկելով արարողակարգային շղարշով Սա երկրում թևածող քաղաքական սանձարձակության, այլակարծության միտումնավոր հուղարկավորության հերթական ցայտուն դրսևորումն է. Աբրահամ Գասպարյան Անհապաղ վիրահատման կարիք ունի քաղբանտարկյալ Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանը Ամուսինները վրաերթի են ենթարկվել․ նրանց հոսպիտալացրել են
Ամենաընթերցվածները
Շուտով
Դեկտեմբերի 9-ին՝ ժամը 16։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենուհի Կյուրեղյանը Դեկտեմբերի 9-ին՝ ժամը 10։40-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը Դեկտեմբերի 9-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Դեկտեմբերի 9-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզաննա Ստեփանյանը Դեկտեմբերի 9-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդգար Էլբակյանը Դեկտեմբերի 8-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարապետ Պողոսյանը Դեկտեմբերի 8-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է ԱԺ նախկին պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը Դեկտեմբերի 8-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արամ Գասպարի Սարգսյանը Դեկտեմբերի 8-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է ԱԺ պատգամավոր Գառնիկ Դանիելյանը Դեկտեմբերի 5-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Գյուլնարա Ալեքսանյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am