Գարշանք ու գարշահոտություն են տարածում․ Շոկ։ Ցավ։ Ցասում։ Վրդովմունք։ Ամոթ

Շոկ։ Ցավ։ Ցասում։ Վրդովմունք։ Ամոթ։


Ահա կարճ նկարագրությունը այն զգացումների, որոնք մարդիկ ապրում են այս իշխանության` վերջին տարիների կառավարման ընթացքում։ Այն խայտառակությունը, որը տեսնում ենք 2020 թվականից հետո, պարզապես չի կարող արտահայտել այն զգացողությունը, որն այսօր ունեն մարդիկ։ 

Մարդիկ հիմար չեն և հասկանում են, որ Եկեղեցու շուրջ տեղի ունեցածն ունի ամբողջովին հակապետական և ապազգային  բնույթ։ Իշխանություններին պետք է ընտրություններից առաջ հնարավորինս մաքրել քաղաքական դաշտը, և միաժամանակ՝ հոգեբանորեն հասցնել ժողովրդին բացարձակ դեգրադացիայի վիճակի։ 

Բայց մշակված սցենարները փլվեցին ժողովրդի՝ իրեն անասնացելու փորձերի մերժման պատճառով, և այդ ամբողջ «թավշյա» խայտառակությունը, որը ծավալվեց Հայ Առաքելական Եկեղեցու շուրջ, դրա ամենավառ ապացույցն է։ Այստեղ իշխանությունն անկասկած պարտվեց մարդկանց՝ սովորական հայերին, ովքեր հստակ ցույց տվեցին իրենց վերաբերմունքը իշխանությունների կողմից իրենց երբեմնի արժանապատվությունը նսեմացնելու փորձերի նկատմամբ։ 
Ասել եմ, ասում եմ և շարունակելու եմ ասել, որ Հայաստանում տեղի ունեցող բոլոր գործընթացներն իրականացվում են նույն սատանայական տեխնոլոգիայով՝ երկրի վերածումը «գեոպոլիտիկ մատերիալի»՝ ոչնչացման համար, նրանց կողմից, ովքեր որոշել են, որ մենք՝ հայերս, պարտավոր ենք զոհել մեր կյանքը և երկիրը, որպեսզի ինչ–որ տեղ, ինչ–որ մեկը իրագործի իր աշխարհաքաղաքական ծրագրերը։

Ամենը, բացարձակ ամենը՝ սկսած կատաղի հակառուսականությունից, ազգային գաղափարական հիմնասյուների քանդումից, ազգի՝ փոխադարձ ատելությունից կատաղած ամբոխի վերածումից, հասարակության մեջ անօգնականության և հուսահատության զգացում ներարկելուց, ստերից ու կեղծիքից, «Եվրոպա» տանող միֆական ճանապարհից… ամեն ինչ արդեն եղել է, և այն երկրներն ու ժողովուրդները, որոնք հավատացին այդ ամենին, այսօր վճարում են իրենց ֆիզիկական գոյության գնով։

Ժողովուրդների ստրկացման և պետությունների ոչնչացման գլխավոր նպատակներից մեկը մարդկանց Աստծո հանդեպ հավատքի նվաստացումն ու սրբազանության ոչնչացումն է։
Այս բոլոր խեղկատակությունները և շինծու «պատարագները» ունեն մեկ նպատակ՝ մարդկանց հանել հոգեբանական հավասարակշռվածությունից, քանդել նրանց հավատը իրենց Հավատքի ու Պատմության, Մշակույթի և Հիշողության հանդեպ։

Գարշանք ու գարշահոտություն են տարածում այդ «ռեֆորմատորները», և արդեն կարևոր չեն նրանց ազգանուններն ու ծագումը, որովհետև բոլորը նույն գլոբալիստական փորձանոթից դուրս եկած մարդիկ են։
Միայն հիմարն է սովորում սեփական սխալների վրա, և եթե դեռ մեզ մոտ մի կաթիլ միտք մնացել է, ապա եկեք նայենք՝ ինչի՞ են հանգեցրել այդ նույն «մեթոդները» այլ ժողովուրդների համար, որոնց վրա այս ամենն արդեն կիրառվել է։
Տե՛ր Աստված, տուր մեզ ուժ՝ պարզապես ճշմարտությանը նայելու և չկրկնելու նրանց սխալները, ովքեր այսօր սեփական երկրի կորստի և իրենց որդիների արյան գնով «վճարում են» այս ամենի համար։

Գրել է Արման Աբովյանը

 

դիտվել է 949 անգամ
Լրահոս
Հրաժարական է տվել «Mercedes»-ը Զվարթնոցում բախվել է քարե շինությանը Հայաստանի հավաքականը հավասարեցնում է հաշիվը Կիպրոսի հետ խաղում Եվրահանձնաժողովը կպատրաստի Ռուսաստանի դեմ պատժամիջոցների 22-րդ փաթեթը. Ֆոն դեր Լյայեն Արամ Ա Վեհափառ Հայրապետն ու Պերճ Սեդրակյանը քննարկել են Հայաստան-Եկեղեցի-Սփյուռք հարաբերությունները Զախարովան «հորինվածք» է անվանել Սիմոնյանի խոսքերը NVIDIA-ի ղեկավարը հրաժարական է տվել լրտեuական սկանդալից հետո Փաշինյանն ու Ալիևը քննարկել են TRIPP-ի զարգացումն ու սահմանազատման գործընթացը «Մի շիշ իռլանդական վիսկին այդ ստից թղթից ավելի արժեքավոր է»․ Արմեն Աշոտյան Ուիթքոֆը մանրամասներ է հայտնել Պուտինի հետ հանդիպումից Բեռնատարը վրաերթի է ենթարկել 16-ամյա հետիոտնի․ բժիշկները պայքարում են երեխայի կյանքի համար Բաքուն պնդում է՝ Ալիևի հետ հանդիպումը Փաշինյանն է նախաձեռնել․ hraparak.am Փաշինյանն ու Ալիևը հանդիպել են Դուբլինում․ մանրամասներ Պուտինը հանդիպել է ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Թաալաթբեկ Մասադիկովի հետ. մանրամասներ Զիդանը նշել է, թե որ ակումբը կցանկանար մարզել ապագայում 8 հոգի հայհոյանք հնչեցնելու հարցի շուրջ վիճաբանել են, հարվածներ հասցրել միմյանց 24 ժամ ջուր չի լինի «Նիկո՛լ, Արցախը ծախե՛լ ես, մենք էլ չե՛նք փախել, փրկվե՛լ ենք, որ․․․»․ Անաստաս Իսրայելյանը պոռթկաց (video) Խցանումների պատճառը 20,000 շինթույլտվություններն են. Երևանը ռեզինից չէ, որ ամեն քայլի շենք է բուսնում. Գևորգ Ստեփանյան Լոռու մարզում դադարեցվել է երկու էլեկտրատեղակայանքի շահագործումը․ ՔՏՀԱՏՄ «Անթալիայում Էրդողանը խայտառակեց Փաշինյանի ինքնիշխանությունը. ինչ է տեղի ունեցել կուլիսներում» (video)
Ամենաընթերցվածները
Շուտով
Նոյեմբերի 13-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Լարիսա Ալավերդյանը Նոյեմբերի 13-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը Նոյեմբերի 13-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Խաչիկ Մանուկյանը Նոյեմբերի 13-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը Նոյեմբերի 12-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը Նոյեմբերի 12-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը Նոյեմբերի 12-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարինե Դիլբարյանը Նոյեմբերի 12-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարինե Նալչաջյանը Նոյեմբերի 11-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սերգեյ Շաքարյանցը Նոյեմբերի 11-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Մանուկ Սուքիասյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am