Սուրբ Նիկոլոսը միակ նորահայտ սուրբը կլինի, որին կհավատա Նիկոլ Փաշինյանը

Հայոց եկեղեցու մոտ պետական դրոշ, օրհներգի կատարում ժամերգությունների ընթացքում․ այդպես լավ չէ, ավելի ճիշտ և թիրախային խոցում կլինի Հայ Առաքելական եկեղեցին ներառել կառավարության կազմում, այն էլ ոչ թե նախարարության, այլ կառավարությանը կից կոմիտեի կարգավիճակով։ Այդ դեպքում վարչապետ Փաշինյանը հնարավորություն կստանա նշանակել կոմիտեի ղեկավարին, տվյալ դեպքում՝ կաթողիկոսին։

Եվ քանի դեռ Ն․ Ս․ Օ․ Տ․ Տ․ Գարեգին Երկրորդը զարմանալի լռություն է պահպանում այս տիրադավ խառնակչությունների ընթացքում, Փաշինյանի միահեծան կառավարումը և հոգևոր իշխանության յուրացումը ամբողջացնելու՝ առավել արագընթաց լուծման այլ տարբերակ էլ կարող է կյանքի կոչվել։ Այն է՝  Նիկոլ Փաշինյանն ինքն իրեն հռչակում է Հայաստանի կաթողիկոս՝ այս դեպքում «ամենայն հայոց կաթողիկոս» հասարակայնորեն ընդունված «սարսափազդու» ձևակերպումը դուրս է մղվում, և Հայաստանում  հոգևոր ոլորտում ստեղծվում է երկիշխանություն։

Սակայն բոլորը գիտեն, որ Փաշինյանը ոչ միայն իշխանություն կիսող չէ, այլև այդ իշխանությունից մեկ ծեղ անգամ չի զիջի։ Եվ մնում է վերջին հարվածը հասցնել «ցարի գահին»․ միավորել բոլոր աղանդավորներին նորահռչակ Սուրբ Նիկոլոս կրոնի և եկեղեցու շուրջ։ Այս դեպքում Նիկոլ Փաշինյանի պայքարն իրական արդյունք կտա՝ աղանդավորների կուռ շարքերի շնորհիվ ապահովելով կայուն ընտրազանգված և ընտրաքվե, ինչպես թերևս նախորդ  ընտրություններում էին ապահովել։ 

Սակայն Փաշինյանը պետք է հիշի, որ ժամանակը, մինչև առաջիկա խորհրդարանական ընտրություններ, կարճ է, իսկ Հայ Առաքելական եկեղեցին պահպանելու՝ հայության ձգտումները՝ մեծ, դրա համար էլ վարչապետը պետք է մի կողմ դնի պետական կառավարման բոլոր գործերը և իր ողջ եռանդն ու պետական միջոցները ներդնի նոր կրոնի և նոր եկեղեցու հիմնադրման գործում։ 

Սուրբ Նիկոլոսը միակ նորահայտ սուրբը, եթե կուզեք՝ նոր Աստվածը կլինի, որին կհավատա Նիկոլ Փաշինյանը։ Եվ անկեղծորեն կծնրադրի նրա առջև։

Նարինե Մկրտչյանի էջից

 

 

դիտվել է 96 անգամ
Լրահոս
Ալեքսանդրապոլյան դասեր․ արդյոք պատմությունը կրկնվո՞ւմ է Աջապահյանին «սքեմավոր հանցագործ» անվանած կինը ՔՊ-ում բուկլետ բաժանող է եղել Միհրան Հակոբյանին ծեծողները փախուստի են դիմել սեւ գույնի TOYOTA CAMRY մեքենայով․ մանրամասներ Կարմիրգյուղում դպրոցականների միջև ծեծկռտուքը տեղի է ունեցել sms-ի պատճառով Ավելի վտանգավոր ենթատեքստ կա․ Փաշինյանը բացահայտեց իր ծրագրի էությունը՝ քողարկելով արարողակարգային շղարշով Սա երկրում թևածող քաղաքական սանձարձակության, այլակարծության միտումնավոր հուղարկավորության հերթական ցայտուն դրսևորումն է. Աբրահամ Գասպարյան Անհապաղ վիրահատման կարիք ունի քաղբանտարկյալ Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանը Ամուսինները վրաերթի են ենթարկվել․ նրանց հոսպիտալացրել են Գարշանք ու գարշահոտություն են տարածում․ Շոկ։ Ցավ։ Ցասում։ Վրդովմունք։ Ամոթ Սուրբ Նիկոլոսը միակ նորահայտ սուրբը կլինի, որին կհավատա Նիկոլ Փաշինյանը Տարածաշրջանի անվտանգությունը պետք է ապահովեն տարածաշրջանի երկրները․Արաղչին՝ Բայրամովին Ալիևը հայ ազգին ասում է՝ «վայրագ, թալանչի, քոչվոր ազգ եք», ու ոչ մի արձագանք Հայաստանից Բոլոր ցանկացողները կարող են նամակ ուղարկել Ռուբեն Վարդանյանին Յոթ Վերքում կեղծ պատարագից հետո մաքրման կարգ էր կազմակերպվել Քանի հոգով են ծեծի ենթարկել Հակոբյանին ԱԱԾ տնօրե՞նն է ծեծել տվել Միհրան Հակոբյանին Հիշեք այս դեմքերն ու նրանց անունները. տիրադավ, ուխտադավ և եղբայրադավ. պատգամավոր Փաշինյանը սխալվում է՝ ՀԱԵ-ն հիմնադրել են Քրիստոսի առաքյալները 1-ին դարում. fip.am Մայր Աթոռը խստագույնս դատապարտում է «Պատարագի» արարողությունների կազմակերպումը տարբեր եկեղեցիներում Վիճաբանություն-ծեծկռտուք՝ Երևանում. հնչել են կրակոցներ. կա վիրավոր
Ամենաընթերցվածները
Շուտով
Դեկտեմբերի 9-ին՝ ժամը 16։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենուհի Կյուրեղյանը Դեկտեմբերի 9-ին՝ ժամը 10։40-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը Դեկտեմբերի 9-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Դեկտեմբերի 9-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզաննա Ստեփանյանը Դեկտեմբերի 9-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդգար Էլբակյանը Դեկտեմբերի 8-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարապետ Պողոսյանը Դեկտեմբերի 8-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է ԱԺ նախկին պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը Դեկտեմբերի 8-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արամ Գասպարի Սարգսյանը Դեկտեմբերի 8-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է ԱԺ պատգամավոր Գառնիկ Դանիելյանը Դեկտեմբերի 5-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Գյուլնարա Ալեքսանյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am