Գերագույն գլխավոր տգետը չգիտի անգամ, որ Եկեղեցին հիմնադրել են Թադեոս և Բարդուղիմեոս առաքյալները

ՀԱԿ փոխնախագահ Լևոն Զուրաբյանը գրել է․

«ԱԶԳԱՅԻՆ ԱՊԱԿԱՆՄԱՆԸ ՊԵՏՔ Է ՎԵՐՋ ՏՐՎԻ

Փաշինյանի հավատադավ արշավանքը Գյումրիում է´լ ավելի խորացրեց մեր հանրության մեջ այն գիտակցումը, որ Հայաստանի այսօրվա վարչապետը ուր գնում է` ցանում է պառակտություն, անհավատություն, գժտություն, անօրենություն և պղծություն:

Սահմանադրությունը, մեր օրենքները և, գլխավորապես` Քրեական օրենսգրքի 441 հոդվածը (Պաշտոնատար անձի կողմից իշխանական կամ ծառայողական լիազորությունները կամ դրանցով պայմանավորված ազդեցությունը չարաշահելը կամ լիազորություններն անցնելը) կոպտորեն խախտող վարչապետը չի էլ նկատում, որ իր իշխանությունն աստիճանաբար ձեռք է բերում օկուպացիոն ռեժիմի կերպարանք:

Հատուկ ջոկատայիններով գրավելով Սուրբ Յոթ Վերք եկեղեցին, նա վերածել է իր մասնակցությամբ քաղաքական շոուները ոստիկանական գործողությունների: Իր պառակտիչ և բաժանարար այլանդակությունների իրագործման համար նա հենվում է Եկեղեցու ամենավարկաբեկված, բարոյազուրկ և նյութա- և պատեհապաշտ լյումպենական տարրերի վրա, որոնց կառավարում է քրեական հետապնդման սպառնալիքների և պաշտոններով կաշառման լծակներով:
Այսօրվա իր պարտությունը հենց դրա մեջ էր. նիկոլական կեղծ «պատարագը» ավելի նմանվում էր օտարածին ատելի իշխանության կողմից ժողովրդի նկատմամբ կատարվող բռնաճնշմանը, քան դեկտեմբերի 7-ի երկրաշարժի զոհերի հիշատակին նվիրված պատարագի:

Այս ձախողումները, սակայն, միայն ավելի են սրում մեր նորօրյա բռնապետացու մոլագարի ախորժակները: Ստորև կցված գրառումը ցույց է տալիս, որ գերագույն գլխավոր տգետը չգիտի անգամ, որ Հայ Առաքելական Եկեղեցին հիմնադրել են Թադեոս և Բարդուղիմեոս առաքյալները, և ոչ թե Հայոց պետությունը` 301 թվականին, տեղյակ չի (կամ իրեն կատարյալ հիմարի տեղ է դրել), որ ամբողջ աշխարհում պետության և դավանանքների սահմանները չեն համընկնում, որովհետև չեն կարող ամբողջությամբ համընկնել պետական իշխանության և հոգևոր իշխանության տիրույթները:

Հայոց աշխարհի գերագույն գլխավոր հերձվածողն ու պառակտիչը պետք է հեռացվի, եթե մենք ցանկանում ենք շարունակել գոյություն ունենալ որպես պետականորեն կազմակերպված ազգ»:

դիտվել է 377 անգամ
Լրահոս
Գարշահոտ ու հակասանիտարական վիճակ՝ Մալաթիայում. կեղտաջրերը ողողում են մի ամբողջ բնակելի թաղամաս Հերթական մեկ անձից գնումը ֆավորիտ մատակարարից․ ԱԺ-ն այս անգամ 2 մլն 613.000 դրամի կոնյակ է ձեռք բերել Առաջիկայում սպասվում է բռնությունների աննախադեպ ալիք Մոլոգարը լրջորեն է լծվել հայերի դավանափոխության գործին Ո՞րն է Կամբոջա-Թաիլանդ վեճի պատճառը, և կտուժի՞ արդյոք Թրամփի վարկանիշը Նիկոլ Փաշինյանի թուրքական օրակարգը Դավիթ Համբարձումյանի փաստաբանը պատրաստվում է դատավորի դեմ հայց ներկայացնել դատարան Ծեծկռտուք ու վիճաբանություն գյումրեցի դպրոցահասակների միջև՝ աղջկա պատճառով․ նրանցից մեկի աչքերն են վնասել Հանրային եթերում պնդել, թե Հայրապետի անվան զեղչումը չի աղճատում պատարագի խորհուրդը, եկեղեցաբանական անհեթեթություն է․ Ռուբեն վարդապետ Գերմանիայում ՀՀ քաղաքացի է ձերբակալվել՝ լրտեսության մեղադրանքով․ DW Բողոքի ցույց՝ Բեռլինում․ «Վերջ տվե՛ք Հայաստանում քաղաքական ձերբակալություններին» Նոր ֆինանսական բուրգ է տարածվում, զգուշացե՛ք․ Կիբեռոստիկանություն Վարորդը, նրա կինը և 3-ամյա երեխան հոսպիտալացվել են ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն Թաիլանդին և Կամբոջային հրադադարի կոչ է արել Ռուբեն Վարդանյանը նոր միջնորդություն է ներկայացրել Բաքվի դատարան Այնպես է օրհնել, որ 8 տարի է՝ աթոռից պոկել չի լինում… Թե բա՝ զավակ ունի… Ակտիվ ցիկլոնի ներթափանցմամբ պայմանավորված՝ հանրապետության ողջ տարածքում սպասվում են տեղումներ Էջմիածնում փողը դուրս են գրել, աղբը չեն հավաքել Աբսուրդ Է Վախենում է իշխանության հաջորդ օրվա անորոշությունից․ աթոռի կորուստ, վերահսկողության կորուստ, ձեռք բերածի չվայելում Ներգաղթի կանոնները կխստացնեն Ա՜յ այդ «ճրըքճրըքան լուս»-ին է սպասում Փաշինյանը Նիկոլ, հիմա քո մասին՝ դու Վռամշապուհը չես Ձեռնպահ մնալ Եկեղեցու ազատությունը խախտող գործողություններից․ քաղհասարակությունների պահանջը՝ Փաշինյանից Հայկ Կոնջորյանը առանձնատուն է գնել շուկայականից էականորեն էժան գնով. «Հետք»
Ամենաընթերցվածները
Շուտով
Դեկտեմբերի 10-ին ժամը 13:30, ՀՅԴ «Նիկոլ Աղբալյան» ուսանողական միությունը ՄԱԿ-ի հայաստանյան գրասենյակի դիմաց (հասցե փ. Պետրոս Ադամյան 14) իրականացնելու է բողոքի ակցիա` ուշադրությունը սևեռելու Բաքվում անօրինաբար պահվող հայ գերիների ոտնահարված իրավունքների վրա։ Հիշեցնենք, որ դեկտեմբերի 10-ն աշխարհում նշվում է որպես Մարդու իրավունքների պաշտպանության օր։ Դեկտեմբերի 9-ին՝ ժամը 16։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենուհի Կյուրեղյանը Դեկտեմբերի 9-ին՝ ժամը 10։40-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը Դեկտեմբերի 9-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Դեկտեմբերի 9-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզաննա Ստեփանյանը Դեկտեմբերի 9-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդգար Էլբակյանը Դեկտեմբերի 8-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարապետ Պողոսյանը Դեկտեմբերի 8-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է ԱԺ նախկին պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը Դեկտեմբերի 8-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արամ Գասպարի Սարգսյանը Դեկտեմբերի 8-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է ԱԺ պատգամավոր Գառնիկ Դանիելյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am