Ա՜յ այդ «ճրըքճրըքան լուս»-ին է սպասում Փաշինյանը

Իշխանության վերջին ութ տարիների գործելակերպը սովորեցրեց, թե ինչպիսին է Նիկոլ Փաշինյանի ձեռագիրը։ Նա ընտրում է ժամանակը, պահը, երբ հասարակությունը կամ զբաղված է, կամ ցրված, կամ սգի ու տոնական տրամադրության մեջ։ Սա ժամանակի «հակառակ ուղղությամբ» քայլ անել է՝  իր նշանային տեխնիկան։ Այն կոչվում է տոնական / սրբացված օրերին հակադրությամբ քայլ անելու հոգեբանական և քաղաքական մեխանիզմ։ Իշխանական հոգեբանությամբ դա այն պահն է, երբ հանրային հույզը դառնում է շղարշ, իսկ իր քայլը՝ հակադիր իմպուլս։ Հնարավոր չէ մեջբերել, թե ութ տարիների ընթացքում հայ ժողովրդի զգայական օրերին երկրի համար ինչ ճակատագրական վճիռներ է կայացրել, պարզապես մեկը հիշեցնեմ, թե նա ինչ սիմվոլիկայով եկավ իշխանության։ 2018-ի ապրիլի 24. ցավի օր։ Ապրիլյան շարժումը հասել էր հաղթական եզրին, և Սերժ Սարգսյանի հրաժարականը փաստ էր։ Հենց Փաշինյանն է խոստովանել, որ Սերժ Սարգսյանն ասել է, որ մի երկու օր սպասի՝ համազգային սգի մեծամասշտաբ արարողությունը  նշվի և նոր հրաժարական կտա։ Դա վերջին պետական ժեստն էր Սերժ Սարգսյանի կողմից՝ ցեղասպանության հիշատակի օրը մասնակցել իր կազմակերպած արարողությանը։ Փաշինյանը չսպասեց, չհետաձգեց։ Նա ընտրեց հենց այդ օրը՝ ազգային ցավի սիմվոլիկ կենտրոնը։ Սա սովորական քաղաքականություն չէր։ Սա՝ սիմվոլիկ գերիշխանության հռչակում էր, հոգեբանական ազդարարում, որ նոր ուժը ոչ թե շարունակություն է, այլ՝ ներխուժում՝ ազգային զգացական միջուկ։ Այդ պահից ձևավորվեց նույն ձեռագիրը՝ տոնական կամ սրբօրյա ժամերի «հակադիր քայլ»։ Դա կոչվում է «Ցավ պատճառելու տոնական սինդրոմ»։  2018-ին նա ընտրեց ազգային ցավի օրը, հետագայում ընդգրկեց նաև տոնական օրերը։ Հոգեբանական առումով սա նույն կերպարի շարունակությունն է՝ առաջնորդ, որը վստահության պակասը լրացնում է հակադրությամբ, հուզական ճնշումներով։  Այն պահերին, երբ հանրությունը «փափկեցած է» , ինքն իրեն տեսնում է ավելի ուժեղ, քան իրականում է։


Հիմա էլ, երբ հանրությունը ամեն պահ սպասում է բախում Եկեղեցու հետ, ապա բնական է, որ Փաշինյանը կնախընտրի այն օրերը, երբ մարդիկ զբաղված են, ուշադրությունը ցածր, զգացական դաշտը «խաղաղ»։ Նա իր քայլով կստեղծի սուր հակադրություն, որով նորից կհաստատի ոչ թե իրավունքը, այլ՝ կշիռը, ոչ թե իրավականությունը, այլ՝ իր կամքի գերակայությունը։ Մենք «Քաջ Նազար» ստեղծող ազգ ենք և հեքիաթը բնավ չի տարբերվում այսօրվա իրականությունից։ Այս տողերը հիշենք․ «Էս Վախկոտ Նազարը մի գիշեր կնկա հետ շեմքն է դուրս գալի։ Որ շեմքն է դուրս գալի, տեսնում է ճրըքճրըքան լո՜ւս—լուսնյակ գիշեր, ասում է․ — Ա՛յ կնիկ, ի՜նչ քարվան կտրելու գիշեր է՜․․․ Սիրտս ասում է՝ վեր կաց գնա Հնդստանից եկող Շահի քարվանը կտրի, բեր տունը լցրու․․․»։ Ա՜յ այդ «ճրըքճրըքան լուս»-ին է սպասում Փաշինյանը։ Դա նրա ձեռագիրն է։ Վախկոտ Նազարի  ամենամեծ համարձակությունը գալիս է այն պահին, երբ աշխարհը հանգիստ է թվում։ Եվ այնպես, ինչպես Նազարը քաջանում էր լուսնային գիշերով, Փաշինյանը քաջանում է այն օրերին, երբ ժողովուրդը մտածում է տոնի, ոչ թե վտանգի մասին։ Եկեղեցու վրա կգրոհի տոնական օրերին կամ դրա շրջանակում։ Բայց ամփոփեմ լավատեսությամբ։ Երբ ժողովուրդը արթուն մնա, կանգնի, ոչ մի գրոհ չի հաջողվի։ Ոչ թե պետք է սպասել, այլ կանգնել, տեր կանգնել մեր Եկեղեցուն։ Հոգևոր պատերազմում սատանայի ամենակարևոր ռազմավարությունը խաբեությունն է: Մենք տեսնում ենք կեղծ պատարագների միջոցով խաբեությունը։ Բայց մենք կարևոր հաղթաթուղթ ունենք։ Մենք ճանաչում ենք մեր հակառակորդին, որը մարդու դեմ կռվում է իր մեղքերի միջոցով։ Իսկ երբ ճանաչում ես հակառակորդիդ, դա արդեն հաղթանակ է։

Հասմիկ Բաբաջանյան

«Հրապարակ օրաթերթ»

դիտվել է 741 անգամ
Լրահոս
Զգույշ եղիր, չլինի թե մտքումդ ծածուկ չար բան լինի Փաշինյանի կազմակերպած «պատարագին» չհիշատակվեց Վեհափառի, տվյալ թեմի, պատարագիչ քահանայի անունը Վիճաբանություն դպրոցի բակում՝ 9-ամյա երեխաների միջև․ կա տուժած Առաքել արքեպիսկոպոս Քարամյանը ներկայացել է Փաշինյանի կազմակերպած պատարագին Ի՞նչ օրենքներ է ոտնահարել դատարանը՝ հօգուտ Գևորգ եպիսկոպոս Սարոյանի․ «Yerkir» «Ես ու իմ աշխարհի գանձը»․ գերությունից վերադարձած Գևորգ Սուջյանը որդու հետ լուսանկար է հրապարակել Դուրգարյանը նորից եկել է Փաշինյանի կազմակերպած պատարագին Չարենցավանի քաղաքապետը նույնպես ներկա է Փաշինյանի կազմակերպած պատարագին Բաքվում ապօրինի գերերաված Լյուդվիգ Մկրտչյանի պաշտպանը դիմել է ՄԱԿ-ի ՄԻ գերագույն հանձնակատարին Ծնունդդ շնորհավոր, Վարդանս, տղե՜ս, ներողություն կարոտիս համար. Դավիթ Ամալյան Կեղծ է իշխանության պնդումը, թե Վեհափառ Հայրապետին միայն ՌԴ-ում են հարգել ու պատվել. Մալխասյան Խոշոր ավտովթար է տեղի ունեցել Երևանում. 6 վիրավոր կա Չլինի՞ վախեցել եք ՖԲ-ում անքուն հերթապահող լատենտ նիկոլականներից․Տիգրան Պասկևիչյան «Դոնա՛լդ, գիտեմ, որ այսօր շատ վաղ առավոտ է քեզ համար…». բացառիկ կադրեր, որոնք նկարահանվել են Կիևում 2025 թվականի մայիսին Փնտրեք նրան բոլոր նրանց մեջ, ում կյանքին նա երբևէ դիպել է. Արտավազդ Սահակյանի որդին գրառում է կատարել Ոստիկանության գվարդիայի, ԱԱԾ–ի աշխատակիցները եկեղեցու տարածքում են․ Փաշինյանը Չարենցավանում է պատարագի կմասնակցի «Ամբողջ գիշեր չենք քնել, շոշն ենք եղել». Չարենցավանում բահերով ու ցախավելով մաքրում են ձյունը՝ Փաշինյանի այցին ընդառաջ Լոռու քրեական ոստիկանները ձերբակալեցին տեղադրելու միջոցով թմրանյութ իրացնող անչափահասներին Ո՞վ է ղեկավարում Եկեղեցին. Փաշինյանի նոր ապօրինությունը. Սուրեն Սուրենյանց ՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներ, ինչ է կատարվում Լարսում Մի համ էլ պակասեց մեր Համով Բակից․ Աշոտ Ղազարյան Պետությունը պատասխանատվություն ունի՝ ապահովելու կյանքի և առողջության իրավունքի իրացումը. Առաքելյան Շրջանների մեծ մասում սպասվում է ձյուն, լեռնային վայրերում՝ բուք Սիրիայում վերսկսվել են մարտերը կառավարական զորքերի եւ քրդերի միջեւ. Reuters Պաշտոնանկություններ ու կադրային նշանակումներ՝ Ոստիկանության և Փրկարար ծառայության համակարգերում
Ամենաընթերցվածները
Շուտով
Հունվարի 16-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գագիկ Մինասյանը Հունվարի 16-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզաննա Ստեփանյանը Հունվարի 16-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վիգեն Հակոբյանը Հունվարի 16-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Այվազյանը Հունվարի 15-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է վաստակավոր մանկավարժ Գյուլնարա Ալեքսանյանը Հունվարի 15-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայ Ազգային Ճակատ ՀԿ անդամ Նաիրա Գևորգյանը Հունվարի 15-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է լեզվաբան Նարինե Դիլբարյանը Հունվարի 15-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երևանի ավագանու «Մայր Հայաստան» խմբակցության անդամ Սավմել Հակոբյանը Հունվարի 14-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Բուժակների համահայկական ասոցիացիայի նախագահ Սերգեյ Մխիթարյանը Հունվարի 14-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Խաչիկ Մանուկյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am