Ահասարսուռ դեպք․ գործի գնալուց սև ավտո է նստել ու կապը կորել է. Մանրամասներ՝ Արմավիրում 42-ամյա կնոջ սպանությունից

Արմավիրի մարզի Խորոնք գյուղում ուշքի չեն գալիս երեկ տեղի ունեցած ահասարսուռ դեպքից, դեկտեմբերի 1–ից որպես անհետ կորած որոնվող համագյուղացի 42 ամյա Արմինե Մկրտումյանին նախօրեին իրավապահները սպանված հայտնաբերել են գյուղի դաշտամիջյան ճանապարհով անցնող ջրատարում։

Բնակիչների պատմելով մարմնին դանակի բազմաթիվ հարվածներ են եղել։

42 ամյա Արմինե Մկրտումյանի չորս հոգանոց ընտանիքն ընդամենը երկու շաբաթ առաջ էր տեղափոխվել Խորոնք գյուղ, հարևաններն ասում են միայն դրականը կարող են պատմել նրանց մասին, որևէ արտառոց բան չեն նկատել։

Բնակիչներից տիկին Թամարան պատմում է. «Երեկ այս ժամերին էր, մի քիչ էլ ուշ, իմացանք, որ սպանված են գտել։ 15 օր է՝ եկել են այստեղ, երկու անգամ բարև եմ տվել, ուրիշ ոչ մի բան։ Խելոք, շատ խելոք, սուսուփուս, չխառնվող, ամուսինը ընտիր մարդ է, ընտիր, աշխատող, ստեղծող մարդիկ են։ Ճիշտ է, 15 օր է, որ եկել են, բայց մոտ չորս-հինգ ամիս է, իրենք գալիս էին, մաքրում էին, հավաքում էին։ Իրար նվիրված ամուսիններ էին, չգիտեմ՝ ինչ կատարվեց, ով այդ ոճրագործությունը կատարեց իրենց հանդեպ»։

Տիկին Թամարան պատմում է, Արմինեն անհամբեր օրերն էր հաշվում, թե երբ է որդու ծառայությունն ավարտվելու, սակայն այդպես էլ որդուն չհասցրեց հանդիպել. «Տղեն զինվոր է, այս հունվարին պիտի գար։ Ասում էր՝ վեց ամիս չեմ տեսել իմ տղային, կարոտից մեռնում եմ»։


Դեկտեմբերի մեկի վաղ առավոտյան շտապել էր աշխատանքի, փողոցի տեսախցիկները ֆիքսել են, թե ինչպես է նստում սև ավտոմեքենան, դրանից հետո նրա հետ կապը կորել է։ «Գործի գնալուց է եղել, ինչ-որ սև ավտո է եկել, աինքը ինչ-որ նայել է, չի նստել, հետո նստել, գնացել է։ Հետո գործի տեղից զանգել են, ասել են՝ բա մաման ինչի՞ չի գալիս գործի, ասել է՝ մաման շուտ է եկել։ Ժամը 7:15-ին դուրս է եկել տնից ու հեռախոսը անջատված է եղել, կապ չի եղել»։

Երեք օր ոստիկաններն ապարդյուն որոնելուց հետո, ի վերջո գտել են նրա մարմինը։

Գյուղացիներին անհանգստացնում է վերջին շրջանում հաճախակի դարձած սպանությունները։

«Մի քիչ այդ մասին էլ պիտի մեր կառավարությունը մտածի, հետաքրքրվի, իմանա, դեմն առնեն, մեր ղեկավարները պիտի մտածեն, մենք փոքր մարդիկ ենք, ոչ մի բան չենք կարող ասել, առաջ մենք դռները բաց էինք թողնում, նոր քնում, բայց հիմա օրը ցերեկով էլ դուռը փակում ենք, վախենում ենք արդեն, երկու շուն ենք պահում»,–ասում է տիկին Թամարան։

Հիշեցնենք, որ դեկտեմբերի 3-ին Վաղարշապատի համայնքային ոստիկանները Գրիբոյեդով բնակավայրի դաշտամիջյան հատվածում հայտնաբերել են դի։ Իրավապահները պարզել են, որ մահացածը 1983 թվականի ծնված Արմինե Մկրտումյանն է։ Նրա անհետ կորելու մասին հաղորդվել էր դեկտեմբերի 1-ին։

Դեկտեմբերի 4-ին Մեծամոր քաղաքում հայտնաբերվել, սպանություն կատարելու կասկածանքով ձերբակալվել և Վաղարշապատի բաժին է տեղափոխվել Արմավիր գյուղի 35-ամյա բնակիչը, որը խոստովանել է, որ ինքն է սպանել է 42-ամյա կնոջը։ Նա և կազմված փաստաթղթերը ներկայացվել են նախաքննական մարմին․ նախաքննությունը շարունակվում է։

Ավելի ուշ հայտնի դարձավ, որ 42-ամյա Արմինե Մկրտումյանին սպանելուց հետո ենթադրյալ մարդասպանը նրա վզնոցը և ականջօղերը գողացել և տարել է գրավադրել։ Մեզ հասած տեղեկությամբ՝ քրեական ոստիկանների աշխատանքի արդյունքում հայտնաբերվել են նաև զարդերը։

 

դիտվել է 531 անգամ
Լրահոս
Քննչական, հլը ուղեղիդ զոռ տուր, կարա՞ս էս թեմայով էլ մի բան կարես Արշակ Սրբազանի վրա, մեկ ա նիկոլը քո ուժերին հավատում ա. Արամ Գևորգյան ՍԿԱՆԴԱԼ՝ «Նուբարաշեն» ՔԿՀ-ում. օպերբաժնի պետը խմբակային մարդ է ծեծել Աղոթք կբարձրացվի առ Աստված՝ կալանավորված հոգևոր հայրերի համար Se. 2, ep. 5. Ես «խուլիգան եմ», Սրբազանը՝ «պլան գցող». քաղբանտարկյալ Նարեկ Սամսոնյան Աշխարհի ամենախաղաղ երկրների ցանկում Հայաստանը 58-րդն է, Թուրքիան՝ 146-րդը Ազատի զինվորական կացարանում վառարան չպետք է լիներ․ ինչ է պարզվել դատական այս փուլում Չի կարող սատանան և մեղքը ավելի զորավոր լինեն, քան Քրիստոսի շնորհը, որ գործում է մեր մեջ․ Հայր Շնորհք Քննչական կոմիտեն վերադարձրել է AntiFake լրատվական կայքից առգրավված տեխնիկայի մի մասը ՔԿ-ն Գյումրիի քաղաքապետարանում նոր 2 աշխատակիցների է ձերբակալել Ավետիս Առաքելյանը մասնակցել է հարցաքննությանը Պայքարը մնում է քաղաքակրթական, որովհետև մեր ժամանակների աղետը հենց մշակութային թիրախում գտնվելն է Զորականում անչափահասների դեպքով մեկ անձ կալանավորվել է, մյուսի նկատմամբ կիրառվել է տնային կալանք Ձերբակալվել են Գյումրիի փոխքաղաքապետ Ավետիս Առաքելյանն ու կոմունալ բաժնի պետ Արտյոմ Չադրյանը «777» գիշերային ակումբում վիճաբանություն է եղել․ մասնակիցների մեջ կան նաև օտարերկրացիներ Եթե Փաշինյանը Եկեղեցու դեմ արշավը մարսեց, ուրեմն հայտնվելու ենք «Արևմտյան Ադրբեջանում». Շարմազանով Փաշինյանին կասեմ՝ «ամո՛թ քեզ, էս հողերը սաղ բաժանեցիր թշնամուն»․ հարցում (video) Դադարե՛ք լռել, խուլ ու համր ձևանալ․ այսօր էլ Արշակ Սրբազանին կալանքի տարան, խայտառակություն է (video) ԱԱԾ-ն պետք է վայրկյան առաջ Կառավարությունից կալանավորի Նիկոլ Փաշինյանին․ Ռոբերտ Մարգարյան (video) «Մհեր Գրիգորյա՛ն, դու հորթ ես, դե գնա, ինձանից պատիվ պահանջիր»․ մանկավարժ (video) ԵՄ-ը պետք է տեսնի՝ ինչ է անում այս իշխանությունը ընդդիմադիրներին․ Լուսինե Առաքելյան (video) «Փաշինյա՛ն, Արշակ Սրբազանի դեմ քո արածը վրադ էժան չի՛ նստելու» (video) Աննա Հակոբյա՛ն, իսկ դուք պատրա՞ստ եք հերքել, որ բեռնափոխադրումները ձերն են․ Արթուր Դանիելյան (video) Ամոթ․ ընդդիմադիր գործիչը՝ արքեպիսկոպոս Արշակ Խաչատրյանի հասցեին հնչած մեղադրանքների մասին Նիկո՛լ, գյումրեցու հաստ կողը «չե՛ս տաշելու», Նիկո՛լ․ Նարե Սոսե (video) Դուք կմտածեք՝ սա վատ երազ է․․․
Ամենաընթերցվածները
Շուտով
Դեկտեմբերի 5-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Գյուլնարա Ալեքսանյանը Դեկտեմբերի 5-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Դեկտեմբերի 5-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գագիկ Մինասյանը Դեկտեմբերի 5-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է ՀՀԿ-ից Կարապետ Պողոսյանը Դեկտեմբերի 4-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարե Սոսեն Դեկտեմբերի 4-ին՝ ժամը 16։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Մայր Հայաստանից Դերենիկ Մալխասյանը Դեկտեմբերի 4-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Թաթուլ Պետրոսյանը Դեկտեմբերի 4-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը Դեկտեմբերի 4-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ժասմինա Ղևոնդյանը Դեկտեմբերի 3-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Մայր Հայաստանից Արմեն Դանիելյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am