Ասում են այս կիրակի Փաշինյանի արշավը «Յոթ վերք» եկեղեցին է։ Անվան բացատրությունը առանց բացելու էլ հասկանալի է, որ Եկեղեցին յոթ վերք ունի։ Եկեղեցու պաշտոնական անունը Սուրբ Աստվածածին է, սակայն գրեթե բոլորն էլ այն անվանում են «Յոթ Վերք»: Ժողովրդական անվանման խորհուրդը եկեղեցում պահպանվող նկարն է․ սրբապատկեր, որը, ըստ ավանդության, մագաղաթի վրա արել է Ղուկաս Ավետարանիչը: Նկարը խորհրդանշում է Աստվածամոր յոթ վերքերը: Խաչված Քրիստոսի շուրթերից թռած յոթ բառերը մխրճվում են Մարիամի սիրտը՝ յոթ սուր վերքեր պատճառելով նրան:
Սրբապատկերի յոթ վերքերն են. Հիսուսի տաճարին հանձնելը Եգիպտոս փախչելը տաճարում մանուկ Հիսուսին կորցնելը խաչը տանելը Հիսուսի մահը խաչին Հիսուսի մարմնի ստանալը Հիսուսի գերեզման դնելը
Հայ Առաքելական Եկեղեցու դեմ այս պատերազմը նոր վերք է բացելու Աստվածամոր սրտում։ Փաշինյանի արշավից հետո «Յոթ Վերք» եկեղեցին կկոչվի «Ութ Վերք»: Աստվածամոր սիրտը մխրճված յոթ վերքերին կավելանա ևս մեկը։ Իր Որդու պատգամն է՝ աղոթել անգամ թշնամու համար։ Իսկ կաթողիկոսի անունը Եկեղեցում հնչեցնելը ոչ թե նրա փառաբանությունն է, այլ աղոթք՝ Նրա համար։ Աղոթք՝ կաթողիկոսի համար։ Այդ աղոթքը Իր Որդու տուն ներխուժողները, որոնք ներկայանում են որպես նրա հետևորդներ, պահանջում են զեղչել․․․ Իսկ դա նոր վերք է Աստվածամոր համար, որովհետև Քրիստոս պատգամել է աղոթել անգամ մարդասպանի համար․․․
Դեկտեմբերի 5-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Գյուլնարա Ալեքսանյանը
Դեկտեմբերի 5-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը
Դեկտեմբերի 5-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գագիկ Մինասյանը
Դեկտեմբերի 5-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է ՀՀԿ-ից Կարապետ Պողոսյանը
Դեկտեմբերի 4-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարե Սոսեն
Դեկտեմբերի 4-ին՝ ժամը 16։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Մայր Հայաստանից Դերենիկ Մալխասյանը
Դեկտեմբերի 4-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Թաթուլ Պետրոսյանը
Դեկտեմբերի 4-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը
Դեկտեմբերի 4-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ժասմինա Ղևոնդյանը
Դեկտեմբերի 3-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Մայր Հայաստանից Արմեն Դանիելյանը