Փաշինյանը և ապստամբ հոգևորականներն ընդդեմ Ամենայն Հայոց Կաթողիկոսի

   Անցած շաբաթ մի քանի կարևոր զարգացումներ տեղի ունեցան, որոնք ավելի սրեցին առճակատումը Հայոց եկեղեցու և կառավարության միջև։

Հունիսից սկսած վարչապետ Նիկոլ Փաշինյանը փորձում է հեռացնել Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսին և նրան փոխարինել ավելի հնազանդ հոգևորականով՝ խախտելով Եկեղեցու և պետության սահմանադրական բաժանումը։

Թեև Փաշինյանը հայտարարում է, որ իր նպատակը Եկեղեցու մաքրագործումն ու բարեփոխումն է, սակայն իրական նպատակն ակնհայտորեն քաղաքական է։ Նա ցանկանում է չեզոքացնել բոլոր ընդդիմադիր ուժերին, որոնք կարող են խոչընդոտ հանդիսանալ իր պաշտոնում մնալու համար հաջորդ տարվա խորհրդարանական ընտրություններից հետո։

Ինչպիսի բարեփոխումներ էլ որ անհրաժեշտ լինեն Եկեղեցուն, դրանք վարչապետի գործը չեն։ Դրանք ներքին հարցեր են, որոնք պետք է լուծվեն Եկեղեցու առաջնորդների կողմից՝ համաձայն երկարամյա կանոնական ընթացակարգերի։

Քանի որ Փաշինյանին չի հաջողվել ստիպել Գարեգին Բ Կաթողիկոսին հրաժարական տալ, նա անցել է «Բաժանիր և տիրիր» մարտավարությանը՝ փորձելով պառակտում հրահրել Եկեղեցու ներսում։

Վերջին ճգնաժամը ծագեց, երբ հրապարակվեց գաղտնի նկարահանված տեսանյութ, որտեղ, ենթադրաբար, երևում է Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի դիվանապետ, արքեպիսկոպոս Արշակ Խաչատրյանը՝ իր ազգականուհու հետ մի սենյակում։ Շատերը կասկածներ ունեն, որ այդ տեսագրությունը պատրաստվել է Ազգային անվտանգության ծառայության կողմից։ Կառավարության դեմ քրեական գործ է հարուցվել՝ «արքեպիսկոպոսի անձնական կյանքի գաղտնիությունը խախտման վերաբերյալ՝ օգտագործելով գաղտնի տեղեկատվություն հավաքելու համար նախատեսված հատուկ տեխնիկական սարք»։

Այս վերջին բացահայտումից հետո Կաթողիկոսը նշանակեց բարձրագույն հոգևորականներից կազմված հանձնախումբ՝ տեսանյութը, արքեպիսկոպոս Խաչատրյանի դեմ մեղադրանքները ուսումնասիրելու և առաջարկություններ ներկայացնելու համար: Նոյեմբերի 25-ին հանձնախմբի 13 անդամներից 9-ը ստորագրեցին հայտարարություն, որով հաստատեցին տեսանյութի իսկությունը և քննադատեցին Կաթողիկոսին այն բանի համար, որ նա «ամեն գնով փորձում է կոծկել Արշակ սրբազանի [Խաչատրյան] սրբապիղծ արարքը, դրանով իսկ դառնալով սրբապղծության հովանավոր… Գարեգին Բ-ն անհավատարիմ է գտնվել կաթողիկոսական օծմամբ ստանձնած իր ուխտին՝ «ուղիղ վարդապետությամբ» Հայ եկեղեցին առաջնորդելու: Նրա վարքագիծը անհամատեղելի է Հայ եկեղեցու կանոնական իրավունքին և վարդապետությանը»: Նրանք հավելեցին՝ մենք «խստորեն դատապարտում ենք Գարեգին Բ Կաթողիկոսի թյուր ընթացքը»: Այս ներքին եկեղեցական փաստաթուղթը հանրությանը հասանելի է դարձել հանձնաժողովի անդամներից մեկի կողմից և հրապարակվել է վարչապետի աշխատակազմի ղեկավար Արայիկ Հարությունյանի ֆեյսբուքյան էջում:

Փաշինյանը, գոհ լինելով հանձնախմբի անդամների կողմից Կաթողիկոսի նկատմամբ քննադատական ​​​​հայտարարությունից, նրանց հրավիրեց հանդիպման։ Հանձնախմբի 13 անդամներից 8-ը նույն օրը՝ նոյեմբերի 27-ին, եկան վարչապետի գրասենյակ, չնայած նրանցից մի քանիսը նախկինում ներգրավված են եղել ինչպես բարոյական, այնպես էլ իրավական սկանդալներում։ Փաշինյանը «ողջունեց հյուրերին և շնորհակալություն հայտնեց նրանց հրապարակային կերպով արտահայտած սկզբունքային դիրքորոշման համար»։ Հետագայում վարչապետի գրասենյակը տարածեց միայն նրա խոսքերը՝ առանց նշելու, թե ինչ են ասել հոգևորականները։ Անկախ նրանից, համաձայն ենք, թե ոչ հանձնախմբի անդամների հայտարարության հետ, ոչ ոք չի կարող մեղադրել նրանց, քանի որ նրանք զբաղվում են եկեղեցու ներքին հարցով։ Այնուամենայնիվ, նրանք սխալ են գործել՝ հանրայնացնելով իրենց ներքին զեկույցը և հանդիպելով վարչապետի հետ։

Այնուհետև, Եկեղեցու Գերագույն Հոգևոր Խորհուրդը հրապարակեց միայն ոչ պաշտոնական հայտարարություն՝ քանի որ մի քանի անդամներ բացակայում էին Փաշինյանի հետ հանդիպման պատճառով՝ մերժելով հանձնախմբի մեղադրանքները Կաթողիկոսի դեմ՝ դրանք որակելով որպես «բացարձակ անհիմն և շինծու, և որ Նորին Սրբության՝ արքեպիսկոպոս [Խաչատրյանի] դեմ նպատակային հետապնդումը և կողմնակալ կարծիքների ձևավորումը բացարձակապես անընդունելի են»։ Գերագույն Հոգևոր Խորհուրդը հորդորել է հանձնախմբի անդամներին «վերադառնալ կանոնական դաշտ՝ իրենց մտահոգություններն արծարծելով Եկեղեցու բարձրագույն ժողովական մարմիններում, ևչխաթարել Եկեղեցու միաբանությունը»։

Ցավոք, մեղադրանքների և հակամեղադրանքների շարանը դրանով չավարտվեց։ Նոյեմբերի 29-ին տասը բարձրագույն հոգևորականներ, այդ թվում՝ Արևմտյան ԱՄՆ թեմի առաջնորդ արքեպիսկոպոս Հովնան Տերտերյանը, շատ ավելի կոշտ հայտարարությամբ հորդորեցին Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսին «ի սեր եկեղեցու և մեր ժողովրդի … կամովին հանգստյան կոչվել և այդ կերպ հնարավոր կլինի նոր ընտրություններ կազմակերպելու»։ Այդ  հայտարարությունն առաջին անգամ հրապարակվեց Փաշինյանի ընտանիքին պատկանող «Հայկական ժամանակ» թերթում, իսկ հայտարարության որոշ հատվածներ ֆեյսբուքոյան իր էջում հրապարակեց Փաշինյանի աշխատակազմի ղեկավար Արայիկ Հարությունյանը։

Նոյեմբերի 29-ի իրենց հայտարարության մեջ տասը բարձրագույն հոգևորականները մի քանի խիստ քննադատական ​​հայտարարություններ արեցին Կաթողիկոսի վերաբերյալ: Նրանք կասկածի տակ դրեցին նրա ընտրության արդարությունը. «Այս ամենը գուցե չլիներ, եթե արդար, առանց ահաբեկումների լիներ 1999թ. Կաթողիկոսական ընտրությունը»։ Այնուհետև հավելեցին. «Առավել ահագնացած ճգնաժամը Հայ եկեղեցու սխալ կառավարման հետևանքով է…. Բազմաթիվ նվիրյալ հոգևորականների չարդարացված, հակականոնական կարգալուծությունները հաճախ տեղի են ունեցել անարդար կերպով, բացարձակապես Կաթողիկոսի միահեծան որոշումներով կամ պարտադրանքով։ Հաճախ նախընտրաբար հոգևոր աստիճան են ստացել և պաշտոնի կոչվել միջակություններ, բարոյական կասկածելի վարքագիծ ունեցողներ, անարժաններ, կամակատարներ: Կաթողիկոսի սխալ, կամայական կառավարման, հրամանների, նշանակումների, անարդար պատիժների, անհարկի միջամտությունների, կարգալուծությունների հետևանքով հաճախ փոթորկվում են Սփյուռքի մեր թեմերն ու առանձին հովվություններ ու վիճակներ, երբեմն ստիպված լինելով խզել կապերը Մայր Աթոռի հետ ․․․․ Մայր Աթոռի և Ամենայն Հայոց Կաթողիկոսի ներկայիս ընթացքը հակականոնական, վտանգավոր, վնասակար և կորստաբեր է և չի կարող այլևս շարունակվել»։

Ի պատասխան՝ տարբեր անհատներ և կազմակերպություններ կոչ արեցին Կաթողիկոսին անմիջապես կարգալույծ անել այն բոլոր հոգևորականներին, որոնք պահանջել են նրա հրաժարականը։

Առաջիկա օրերին պարզ կլինի, թե ինչ քայլեր կձեռնարկեն Կաթողիկոսը, Հայաստանի կառավարությունը, հոգևորականները և աշխարհասփյուռ հայությունը։ Եթե Կաթողիկոսը մերժի հրաժարական տալ, Փաշինյանի կառավարությունը կարող է դիմել աներևակայելի քայլի՝ նրան կեղծ մեղադրանքներով ձերբակալելու։

Հարութ Սասունյան 

www.TheCaliforniaCourier.com

Թարգմանությունը՝ Ռուզաննա Ավագյանի

   

դիտվել է 175 անգամ
Լրահոս
Իսրայելի բանակը հայտարարել է, որ հարվածել է Իրանում ԻՀՊԿ անօդաչու սարքերի շտաբին «Քո պատվական և սուրբ Խաչով պահպանի՛ր ամենքիս». Մասյացոտնի թեմ Կիպրոսը չի մասնակցելու Իրանի դեմ ռազմական գործողություններինն. նախագահ Սաուդյան Արաբիան սկսել է կրճատել նավթի արդյունահանումը ԱՄՆ-ն դեռևս չի ծրագրում զորքեր ուղարկել Իրան. Դոնալդ Թրամփ Գողության դեպք՝ Երևանում, վնասը կազմում է մոտ 1 մլն դրամ Հեղափոխություն-3, թե՞ «ստուգողական կրակոց» Թուրքիայի վրա երկրորդ անգամ ընկել է բալիստիկ հրթիռ. Անկարան մեղադրում է Իրանին Արցախի-Էրեբունի փողոցների խաչմերուկում բախվել են «Chevrolet»-ն ու «ՎԱԶ 2106»-ը Հարկատուների վճարած գումարները պետք է ծառայեն քաղաքին, ոչ թե փոշիանան անորակ աշխատանքների վրա. փորձագետ Թթուջուր-Նավուր ավտոճանապարհը փակ է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար Իրանի դեմ պատերազմի նպատակների վերաբերյալ ԱՄՆ-ի նախագահի հայտարարությունների հակասականությունը The Washington Post-ի աղբյուրների համաձայն, Թրամփի խորհրդականները զգուշացրել էին որ Իրանին հնարավոր չէ պատերազմում հաղթել Իրանը հարվածել է Քուվեյթում գտնվող ամերիկյան ուղղաթիռային բազային Տարածաշրջանում թունավոր անձրևի վտանգ կա, իսկ Հայաստանում լռություն է. Անուշ Պողոսյան Կարևոր․ Ապրիլի 1-ից ԱՊՊԱ համակարգում ուժի մեջ են մտնում կարևոր փոփոխություններ Հարձակումը Կիպրոսի վրա հարձակում է ամբողջ Եվրոպայի վրա. Մակրոն Եվրամիությունից հայտնել են, որ Իրանի նոր գերագույն առաջնորդը ԵՄ պատժամիջոցների ցանկում չէ Պուտինը զգուշացնում է․ գները կթանկանան Երևան-Գյումրի ավտոճանապարհին մեքենաներ են բախվել, վիրավորներ կան Մեկնարկել է COP17-ի նախագահության պատվիրակության այցը Կանադա «Turkish Airlines»-ը չեղարկել է Իրան չվերթները Բաքուն «ադրբեջանականացնում» է հայաբնակ, պատմական հայկական բնակավայրերը 11-ամյա, 8-ամյա եղբայրները ու նրանց 5-ամյա ընկերը քարերով հարվածներ են հասցրել 10-ամյա տղային Հայաստանը չի մեռել, որ նկարը դոշիդ ես խփել․ «Հրապարակ»
Ամենաընթերցվածները
Շուտով
Մարտի 10-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը Մարտի 10-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզաննա Ստեփանյանը Մարտի 10-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը Մարտի 10-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Մարտի 9-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարե Սոսեն Մարտի 9-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է ԱԺ պատգամավոր Գառնիկ Դանիելյանը Մարտի 9-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Մարտի 9-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը Մարտի 7-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը Մարտի 7-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արա Վարդանյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am