Առաջ այսպիսի սովորություն կար՝ հատկապես գյուղերում։ Փաշինյանը երևի կհիշի, ինքն էլ գյուղից է։ Երբ մեկի բարեկամը մեռնում էր, հարազատները նրա նկարը կախում էին իրենց դոշից։ Քառասուն օր այդպես կախված էր մնում։ Տղամարդիկ էլ քառասուն օր թրաշ էին պահում։ Այդպես էր արտահայտվում սուգը։ Հիմա էլ կան հատուկենտ մարդիկ, ովքեր այդ ավանդույթից մի բան պահել են։ Զորօրինակ Նիկոլ Փաշինյանը։
Հայաստանի քարտեզի նկարը խփել է դոշին ու քաղաքից քաղաք, գյուղից գյուղ է շրջում։ Չես էլ հավատում, որ դոշին խփել է նկարը, որով խնդրում է Ադրբեջանին՝ էս էլ մեզ մեզ թող։ Մե՛զ համար է կախել՝ ընտրությունը մոտենում է։ Ուզում է ասի՝ Հայաստանի համար ուշքս գնում է։ Սա Հայաստանն է ու վերջ։ Ոնց որ ասաց՝ Արցախը մերն է ու վերջ։ Նկարը որոշների մոտ իմ ասած պատկերն է հիշեցնում․ հիշում են, թե ինչպես էին իրենց հարազատ մարդու նկարը կախում դոշից։
Մի տարբերություն, սակայն, կա։ Առաջ, երբ մարդը նկար էր կախում դոշից, նրան սգավոր էին ասում։ Եթե մեկը նրա դեմքին ժպիտ տեսներ, սաղ գյուղը մի մարդու նման կասեր՝ նկարը կախել է դոշից, բերանը մի մետր բացել։ Անաբուռ։ Փաշինյանը Հայաստանի նկարը դոշին է խփել ու… էլ չասեմ, թե ինչե՜ր է անում։ Հիշում եմ՝ առաջ կոնֆետը երազ էր։ Երեխեքով մեկի ձեռքին կոնֆետ տեսնեինք՝ շուրջը կհավաքվեինք․ - Մի քիչ էլ տուր, ես ուտեմ… Կոպիտ չեմ ասում, բայց շատերը կհասկանան, թե ինչ հոմանիշներ էինք օգտագործում։ Հիմա Փաշինյանն է այդ վիճակում։ Կոնֆետը ձեռքն է առել ու չորս կողմ «ջիջիլ է գցում»։ Ուզողները շատ են։ Հերթն էլ արդեն երկար է։
Ապրիլի 14-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Մեսրոպ Եսայանը
Ապրիլի 14-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Էլյանորա Մանանդյանը
Ապրիլի 14-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը
Ապրիլի 14-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արամ Գասպարի Սարգսյանը
Ապրիլի 13-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երևանի ավագանու անդամ Արմենակ Դանիելյանը
Ապրիլի 13-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սերգեյ Շաքարյանցը
Ապրիլի 13-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը
Ապրիլի 13-ին՝ ժամը 1։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը
Ապրիլի 10-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Դավիթ Ջամալյանը
Ապրիլի 10-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Թաթուլ Պետրոսյանը