Սամվել Կարապետյանի աջակիցները սպասում են դատարանի որոշմանը
Հակակոռուպցիոն դատարանի շենքի առջև «Մեր ձևով» ժողովրդական շարժման առաջնորդ Սամվել Կարապետյանի աջակիցները շարունակում են սպասել դատարանի որոշմանը։
Հիշեցնենք, Հակակոռուպցիոն դատարանը քննում է Սամվել Կարապետյանի կալանավորումը երկարաձգելու վերաբերյալ միջնորդությունը։ Քննությունը սկսվել է առավոտյան 10։00֊ից։
