Ֆիթնես կենտրոններից մեկում հրդեհի հետևանքով մահացել է 20 մարդ (լուսանկարներ)
Հարավային Կորեայի Չեչխոն քաղաքի ֆիթնես կենտրոններից մեկում հրդեհ է բռնկվել, ինչի հետևանքով զոհվել է 20 հոգի: Այս մասին հայտնում է РИА Новости-ն՝ նշելով, որ տուժել է ևս 24 մարդ:
Ավելի վաղ «Ռոնհապ» գործակալությունը հաղորդել է, որ հրդեհը սկսվել է Չեչխոնի կենտրոնում տեղակայված 8-հարկանի շենքի ավտոտնակում գտնվող ավտոմեքենայի հրդեհման հետևանքով: Հրդեհի զոհ են դարձել ավտոտնակի վերևում՝ ֆիթնես կենտրոնի երկրորդ հարկում գտնվող շոգեբաղնիքի այցելուները:
