«44-օրյա պատերազմը կարող էր այլ ելք ունենալ»

ՀՀ 3-րդ նախագահի գրասենյակը հաղորդագրություն է տարածել․ «Նոյեմբերի 9-ին լրանում է 44-օրյա պատերազմի 5-րդ տարելիցը: Հայկական կողմի համար խայտառակ պարտությամբ այդ պատերազմը, սակայն, կարող էր այլ ելք ունենալ, եթե այն չվարեր դրա համար պատասխանատվություն ստանձնած պոռոտախոս ինքնակոչ մեկը, ով հետո շատ արագ իր վրայից պիտի նետեր այդ նույն պատասխանատվությունը:

Հիպոթետիկ հարցին, թե ի՞նչ կաներ Սերժ Սարգսյանը, եթե 44-օրյա պատերազմի օրերին ինքը լիներ երկրի ղեկավարը, ՀՀ երրորդ նախագահը նոյեմբերի 7-ին AntiFake TV-ի ուղիղ եթերում պատասխանել է՝ «Կվարվեի այնպես, ինչպես Ապրիլյան քառօրյայի սկսվելու օրը վարվեցի: Այսինքն՝ նախ կզանգահարեի Գլխավոր շտաբի պետին և կասեի` արդյո՞ք զորքերը բերել եք առաջին մարտական պատրաստականության: Դրական կամ բացասական պատասխան ստանալուց հետո, միևնույն է, կզնագահարեի Արցախի Պաշտպանության բանակի հրամանատարին և նույն հարցը կտայի:

Բացասական պատասխանի դեպքում. պարզ է, թե ինչ տեղի կունենար, որովհետև այդպիսի վերաբերմունքը դա ուղղակի բոլոր նորմերից դուրս է:

Հետո, կհարցնեի՝ արդյո՞ք հասցրել եք անել հետևյալ գործողությունները`

ա) համալրե՞լ եք առաջնագիծը,
բ) տեղափոխե՞լ եք հակաօդային պաշտպանության միջոցները,
գ) տեղափոխե՞լ եք մեր հրետանային միջոցները,
դ) արձակուրդից հե՞տ եք կանչել արձակուրդում գտնվող հրմանատարներին և այսպիսի բազմաթիվ հարցեր:
Գլխավոր շտաբի պետից ստանալով պատասխան, որ՝ այո, արդեն կհարցնեի՝ արդյո՞ք նույն պատրաստականության եք բերել նաև մեր հեռահար հարվածային միջոցները:

Դրական պատասխան ստանալուց հետո, բնականաբար, արդեն վստահ կլինեի, որ եթե սկսվեին ռազմական գործողությունները, ապա առաջինը հենց դրանք պետք է կիրառվեին` այ, այդ մեծ ավերածություններ գործող մեր սպառազինությունները: Որովհետև այն ժամանակ մենք արդեն ունեինք անօդաչու թռչող սարքեր. ճիշտ է, հետախուզական՝ ինչպես մեր, այնպես էլ ոչ հայկական արտադրության, և բացի դրանից, ամբողջ զորքը գոնե մեր ժամանակ` արդեն Ապրիլյանից հետո, այդպիսին էր, ունեինք գիշերային դիտարկման սարքավորումներ և այլն: Շատ հստակ կարելի էր տեսնել, թե իրոք այն վտանգը, որ կա, որ գործողությունները առավոտյան պետք է սկսվեին, արդեն սկսվո՞ւմ են, թե՞ ոչ, որովհետև սկսվելու համար դիրքում կանգնած հակառակորդը չէր, չէ՞ հարձակվելու: Նոր ստորաբաժանումներ պետք է գային, զորքերի համախմբում կլիներ: Դա անհնար էր չնկատել:

Եվ կսպասեի մինչ այն պահը, երբ իրենց առաջին հարձակումը լիներ, և կօգտագործեինք այդ հզոր միջոցները:

Եվ դա կարող էր բերել նույնիսկ այդ հարձակողական օպերացիայի կանխարգելում, ձախողում»։

դիտվել է 358 անգամ
Լրահոս
Քարոզարշավը ԱԺ կտեղափոխվի. «Հրապարակ» Հայկ Մարությանը քաղաքացիներին հանդիպելու` նախադեպը չունեցող ձևաչափ է ընտրել. «Փաստ» 25 տարի նույն գյուղի ղեկավար, 8 հողամաս նույն համայնքում․ Շիրակի փոխմարզպետի ունեցվածքը. «Ժողովուրդ» «Բռասլետների» դեֆիցիտ է առաջացել. «Հրապարակ» Իրանը ծրագրեր ուներ գրավելու ամբողջ Մերձավոր Արևելքը և ամբողջությամբ ոչնչացնելու Իսրայելը. Թրամփ Պապիկյանի հրահանգով զինվորականների շրջանում «ռեյդ» է իրականացվում. «Հրապարակ» Փաշինյանի սուտը երկար չի տևելու, մենք գիտե՛նք՝ ինչ պետք է անել․ Իշխան Սաղաթելյան (video) Լոռու և Շիրակի մարզերի ավտոճանապարհներին տեղ-տեղ առկա է մերկասառույց Այն ինչ տարօրինակ է մի ազգի համար, մյուսի համար կարող է շատ ընկալելի ու սովորական լինել. իրանագետ Մեր երկիրը այս կրակոտ փոսից հեռու պահելը մեր գերխնդիրն է. Էրդողան Իշխանությունները, միևնույնն է, չեն «հանգստանում». «Փաստ» Իրանը կարող է ոչնչացնել ԱՄՆ-ի հետ կապված բոլոր էներգետիկ օբյեկտները. Խաթամ ​​ալ-Անբիան Ինչ ձևաչափով «Ապրելու երկիր»-ը կմասնակցի ընտրություններին. «Հրապարակ» Երևանի 2 շրջաններում փոշու պարունակությունը գերազանցել է սահմանային թույլատրելի կոնցենտրացիան Ավետարանիչը հենց սկզբում մատնանշում է առակի ընկալման բանալին․ Հանգստյան ժամերգություն Աշոցքի, Սպիտակի, Սիսիանի տարածաշրջաններում և Վարդենյաց լեռնանցքում ձյուն է տեղում Թրամփը ցանկանում է վերականգնել Ռուսաստանի հետ առեւտուրը Փաշինյանը համակարգված կերպով ոչնչացնում է Հայաստանի որպես ժողովրդավարական պետության լեգիտիմությունը Հանձնարարված է մաքսիմալ տիրաժավորել քարոզչական կեղծ թեզերը. «Փաստ» Սամվել Կարապետյանը տնային կալանքի տակ կմնա ևս 1 ամիս Ուրախ եմ, որ դեռ վախեր ունես ինձնից և իմ ժողովրդից. Բագրատ Սրբազանի նամակը կալանավայրից Ն. Փաշինյանը, փաստորեն, ցուցադրաբար սկիզբ է դնում Հայաստանը թուրք-ադրբեջանական գաղութի վերածելու ծրագրին. Արմեն Այվազյան Թրամփը հայտարարել է, որ ԱՄՆ-ն առաջիկայում Իրանին ուժեղ հարված կհասցնի Կարապետյանի տնային կալանքը երկարացնելու կամ նրան ազատ արձակելու որոշումը կհրապարակվի ժամը 00:30-ին Ավելի քան 7,5 հազար հարված է հասցվել Իրանին
Ամենաընթերցվածները
Շուտով
Մարտի 13-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենակ Դանիելյանը Մարտի 13-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սերգեյ Շաքարյանցը Մարտի 13-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդիկ Անդրեասյանը Մարտի 12-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է վաստակավոր մանկավարժ Գյուլնարա Ալեքսանյանը Մարտի 12-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենուհի Կյուրեղյանը Մարտի 12-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդգար Էլբակյանը Մարտի 11-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարինե Նալչաջյանը Մարտի 11-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուբիկ Հակոբյանը Մարտի 11-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ձյունիկ Աղաջանյանը Մարտի 10-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am