Վանաձորում կրկին իրավիճակ փոխվեց. Ական թանկ է Փաշինյանի համար․ «Հրապարակ»

«Հրապարակ» թերթը գրում է. «Օրերս Վանաձորից լուր տարածվեց, որ վարչական վերաքննիչ դատարանը կարճել էր Վանաձորին վերաբերող՝ գրեթե 4 տարի ձգվող դատական գործը, որն արգելում էր, որ Վանաձորի ավագանին համայնքապետ ընտրի։

Հիշեցնենք, որ 2021-ին ընտրված թեկնածու Մամիկոն Ասլանյանի կալանավորումից հետո Փաշինյանն ու դաշնակիցները դատական հայցերով կասեցրին համայնքապետի ընտրությունը, ապա օրենքի փոփոխությամբ՝ համայնքապետ նշանակվեց կրիմինալ համբավ ունեցող Ական, որն ընտրվել է ՀԱՍԿ-ից։

Սակայն իրականում ԴԱՀԿ-ն էր հանել արգելանքը, իսկ դատական արգելքը չէր վերացել, Մովսես Շահվերդյանի ՀԱՍԿ-ը բողոքարկել է ԴԱՀԿ որոշումը, որ քանի դեռ դատական գործընթաներ են, ավագանու կողմից նիստեր հրավիրելու արգելքը չպիտի հանվեր, ԴԱՀԿ-ն էլ հետողորմեա է արել որոշումը: Եթե չբողոքարկեին, ապա, ըստ օրենքի, ավագանին 20 օրում պետք է իր կազմից համայնքի ղեկավար ընտրեր։

Կամ եթե նիստ-քվեարկություն չկայանար, ավագանին կցրվեր, եւ ընտրություններ կանցկացվեին։

Իսկ բողոքարկումից հետո դատական նիստերն այնքան կձգեն, որ կգա կհասնի հերթական ընտրությունների օրը: Սա նշանակում է, որ Նիկոլ Փաշինյանն Ակային այնքան է հավանել, այնքան հարազատ է նրա արժեհամակարգը, որ թույլ չտվեց՝ Մամիկոն Ասլանյանը դառնա համայնքապետ, բայց ամեն գնով Ակային 4 տարի պահում է այս պաշտոնում եւ հույս ունի, որ Արկադի Փելեշյանով հաջորդ ընտրություններն էլ կհաղթի:

ՀԱՍԿ ղեկավարը երեկ ձեւացրեց, թե տեղյակ չէ դատական գործընթացներից, ասաց` ունեն լիազոր ներկայացուցիչ, որը զբաղվում է այդ հարցերով։ Իսկ դա նշանակում է, որ իշխանությունը ոչ միայն Ակային է օգտագործում, այլ նաեւ՝ ՀԱՍԿ-ին:

դիտվել է 266 անգամ
Լրահոս
Վաղը Խաղողօրհնեք է․ Բագրատ Սրբազանը Սուրբ Պատարագի կմասնակցի Գեղարդավանքում «Էդգար Ղազարյանը ձեզ դեռ քիչ է ասել, դուք ոչ միայն սրիկաներ եք, այլ․․․»․ Աշոտ Անդրեասյան (video) ԱՄՆ-ն կարող է ոչնչացնել Իրանը, բայց չի ցանկանում դա անել. Թրամփ ՀԱՊԿ անդամ պետությունները Հայաստանը շարունակում են դիտարկել որպես կազմակերպության դաշնակից․ Մասադիկով Երևանում բախվել են «Kia»-ն և «Tesla»-ն. վերջինն էլ կոտրել է վճարային տերմինալը, մի քանի աղբամաններ ՀՀ քաղաքացի երեխաներին կարգելվի կրթվել Ստամբուլի հայկական դպրոցներում Թուրքիայի հնարավոր «քավորությամբ» ձևավորվող այս պատկերը Հայաստանի համար որևէ լավատեսության հիմք չի տալիս Ազգային էմպատիան ջնջել և մարդկանց վերածել «բթացած անասունների». քաղաքական նիհիլիզմի հայկական տարբերակը Ինդոնեզիայի ափերի մոտ 7,7 մագնիտուդով երկրաշարժ է գրանցվել. զոհվել է առնվազն հինգ մարդ Ադրբեջանցիները մտել են Հայաստան․․․ հասկացե՛ք, սարսափելի աշխատանք են տանում․ Տիգրան Չոբանյան (video) Ղարաբաղից տեղահանվածները կարող են առանց քննության վարորդական վկայական ստանալ Հայաստանում 6 ամսում ընտանիքում բռնության 814 դեպք է գրանցվել Ես ձեզ ասում եմ՝ սրանք սարսափել են այդ հայտարարությունը տեսնելիս․ Բագրատ Սրբազան (video) ՃՏՊ Վայոց ձորի մարզում Գործող ռեժիմը խնդիր է դրել՝ տարբեր միջոցներով լռեցնել նրանց, ովքեր կհիշեցնեն իր հանցագործությունները Վայոց ձորում «Chevrolet Volt»-ը հայտնվել է Արփա գետի ափին. կան վիրավորներ ՌԴ-ից Ադրբեջանով Հայաստան է ուղարկվել ութ վագոն հացահատիկ Դանա Ուայթը ստիպված է եղել միջամտել Ծառուկյանի և Ռուֆիի հայացքների մենամարտին Քանաքեռցի Տույի սպանության գործով 4 անձ մեղավոր ճանաչվեց, մեկն արդարացվեց․ «Հրապարակ» Կենտրոնում և Արաբկիրում փոշու գերազանցում է գրանցվել ամբողջ շաբաթ Քամու հետևանքով վնասները «Ժողովուրդ». ԿԸՀ քարտուղար Արմեն Սմբատյանի ունեցվածքը «Ուժեղ Հայաստան»-ում Էդգար Ղազարյանի հետ լուրջ քննարկում է եղել․ առաջիկա օրերին նա ելույթներ չի ունենա Արմեն Մարկոսյանը նշանակվել է Փաշինյանը կառավարության ծրագիրը պետք է ներկայացնի հաջորդ շաբաթ. ԱԺ-ում գործընթացը դեռ ձգձգվում է
Ամենաընթերցվածները
Շուտով
Օգոստոսի 15-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը Օգոստոսի 15-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վահե Մովսիսյանը Օգոստոսի 15-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը Օգոստոսի 15-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը Օգոստոսի 14-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Սերգեյ Շաքարյանցը Օգոստոսի 14-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Համահայկական ճակատ շարժման անդամ Նաիրա Գրիգորյանը Օգոստոսի 14-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենակ Դանիելյանը Օգոստոսի 14-ին՝ ժամը 16։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը Օգոստոսի 14-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը Օգոստոսի 14-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդգար Էլբակյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am