Արամ Սարգսյանը երկրի համար ոչ մի բան չի արել, նա ընդամենը Վազգենի եղբայրն է․ «Հրապարակ»

«Հրապարակ» օրաթերթը գրում է. «Էջմիածնի ընտրությունների նախընտրական քարոզարշավի մեկնարկը տրվել է, եւ քաղաքական ուժերը թափով քարոզչություն են իրականացնում, բայց ոմանք կարծես թե ֆալշ-ստարտ են տվել եւ ասելիք դարձել էջմիածինցիների շրջանում։ Գեներալ Մանվել Գրիգորյանի զինակից Վազգեն Սարգսյանի եղբայրը՝ Արամ Սարգսյանը, իր կուսակցության քարոզարշավի մեկնարկը սկսեց գեներալի ուրվականի հետ կռիվ տալով։ «Հանրապետություն» կուսակցության ցուցակն առաջնորդող քաղաքագետ Հարություն Մկրտչյանը, որն իշխանական պրոպագանդիստների տարբեր հարթակներում է իր վերլուծություններով հանդես գալիս, Էջմիածնի փողոցներով շրջայցը սկսեց այն կետից, որտեղ գեներալի ընտանիքին պատկանող մի չգործող սրճարան է գտնվում։ Նա համաքաղաքացիներին խրոխտ խոստում տվեց, որ նոյեմբերի 17-ի առավոտյան, այսինքն` ընտրությունների հենց հաջորդ օրը, քանդելու են այդ «աղբանոցը»։ «Սա հիշեցնում է Մանվել Գրիգորյանի ուրվականը Էջմիածնում․ 2018 թվականի փոփոխությունները, որ էջմիածինցիներն իրենք էին բերել, կարծես թե կյանքի չեն կոչվում, հիմա եկել է ժամանակը՝ ապամոնտաժելու»,- ասաց Հարություն Մկրտչյանը, որի կողքին կանգնած` իր մշտնջենական ժպիտով լսում ու գլխով հավանություն էր տալիս նաեւ Վազգենի եղբայրը` Արամը։

Էջմիածնում անմիջապես հիշեցին, որ գեներալ Մանվելը Վազգեն Սարգսյանի ամենամոտ մարդկանցից էր եւ իր կրտսեր որդու անունն էլ Վազգեն է դրել, շատ հաճախ հյուրընկալվել է Սարգսյաններին եւ հիմա հանգուցյալ է: Բանն այն է, որ գեներալի դուստրը «Ժառանգություն» կուսակցության ցուցակով մասնակցում է այս ընտրություններին, ցուցակի երկրորդ համարն է:

Գեներալի կինը՝ Նազիկ Ամիրյանը, տարօրինակ է համարում, թե ինչու էր Արամ Սարգսյանի թեկնածուն հենց իրենց բանավեճի կոչ անում․ «Ինքը պետք է ամաչեր այդ դրվագից․․. քանդելու ենք։ Արամ Սարգսյանը միշտ մեր կողմից ընկալվել է որպես Վազգենի եղբայր, մենք այլ կերպ իրեն չենք ընդունել, ինքն այս երկրի համար ոչ մի արժանի, ընդհանրապես ոչ մի բան չի արել, ինքը մեզ համար զուտ Վազգեն Սարգսյան սպարապետի եղբայրն է, բայց այսօր առանց ամաչելու կանգնել-նայում էր, եւ այդ պատկերն էլ 2018 թվականի հետեւանքն է, որում իրենց լուման ունեն նաեւ Արամ Սարգսյանն ու իր թիմակիցները: Գեներալի վրա սարքված ամբողջ պատմություններում եւ գեներալին կործանման տանելու մեջ իրենք էլ են խառը։ Այդքանից հետո կանգնել, ինչ-որ բան խոսել․․․»: Նազիկ Ամիրյանն ասում է՝ Արամ Սարգսյանը 2018-ից հետո մոռացել է գեներալի ընտանիքի հետ նախկին ջերմ հարաբերությունները, նաեւ այն, որ որ իրենց տղային էլ, ի պատիվ Արամի եղբոր, Վազգեն են կնքել․ «Բայց Վազգեն Սարգսյանի եղբայրը որոշեց, որ իր հետագա քաղաքական ուղին պետք է այս թիմի հետ անցկացնի։ Իրենք թիրախավորել են մեզ, գեներալին հանգիստ չեն թողնում այն բանի համար, որ իրենց համար կռված, հերոս տղաներ հասկացությունները, Եկեղեցու սրբությունը մերժելի են, դրա համար էլ ուզում են հակադրվել, դրանով ձայներ հավաքել»։

Գեներալի կինը հիշեցրեց, որ իրենց թիմը քարոզարշավը սկսել է Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնից։ Քարոզարշավին մասնակցում է նաեւ ինքը` Նազիկ Ամիրյանը։ «Եթե նկատեցիք, մեր թիմում բոլորը այն մարդիկ են, ովքեր այս երկրի համար արյուն են տվել, մեր հերոս տղաներն են։ Բոլորս միասին որոշեցինք մասնակցել Վաղարշապատ համայնքի ավագանու ընտրություններին եւ մեր պայքարը սկսեցինք հենց Մայր Աթոռից»։ Նազիկ Ամիրյանի խոսքով՝ Մանվել Գրիգորյանի անունը մաքրելու կարիք չկա․ «Ժամանակն ինքն իրեն մաքրեց եւ ցույց տվեց, որ Մանվել Գրիգորյանը եղել է եւ մնացել է հայրենասեր, հայ ազգին նվիրված զինվոր։ 2018 թվականի սարքված դեպքերն ու մոնտաժված կադրերն այլեւս ազդեցություն չունեն»: Ասաց, որ չեն ընդունելու բանավեճի առաջարկը, որովհետեւ նրանց արժանի չի համարում․ «Այդ մարդիկ արժեք չունեցող մարդիկ են, ո՛չ սրբություն ունեն, ո՛չ արժեք, եթե կարող են Եկեղեցու, հերոսների հասցեին ինչ ասես խոսել, նրանց գնամ` ի՞նչ բացատրեմ, ի՞նչ բանավիճեմ, իրենք ավելի լավ է՝ գնան Հովհաննավանք, եկեղեցում հայհոյող կարգալույծ քահանայի պատարագը լսեն»։

Նազիկ Ամիրյանը վստահ է, որ Զավենիչի թիմը հիասթափվելու է, եւ ընտրությունների հաջորդ օրը Էջմիածնում տոնելու են ընդդիմության հաղթանակը»։

Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։

դիտվել է 148 անգամ
Լրահոս
Խոշոր ավտովթար․ 9 վիրավորներից 2-ը անչափահասներ են «Ուժեղ Հայաստան»-ի հետախուզվող 3 թեկնածուներից 1-ը հայտնաբերվել է և կալանավորվել Մարտունի-Վարդենիս ավտոճանապարհին «Mercedes»-ը գլխիվայր հայտնվել է դաշտում․ կա վիրավոր Եվրահանձնաժողովն Ուկրաինային 3,9 մլրդ եվրո է հատկացնում ԱԹՍ-ների համար Մեծ Բրիտանիան ավելի քան 5 միլիարդ ֆունտ կհատկացնի զինված ուժերում անօդաչուների ներդրման համար Սկիրան տեղեկություն է հայտնել Մխիթարյանի ապագայի վերաբերյալ Հորմուզի նեղուցում իրավիճակի սրումը կանխելու համար ստեղծվել է հատուկ կապուղի. Կատարի ԱԳՆ ՀՀ-ն էներգիայի վերափոխման ինդեքսով 120 երկրների թվում 65-րդն է․ «Լույս» հիմնադրամի վերլուծությունը Բախվել են «Volkswagen»-ը և «Mitsubishi»-ն․ վերջինը հայտնվել է երթևեկելի գոտուց դուրս․ կա 1 զոհ Մոսկվայի համբերությունն անսահման չէ․ ինչ կինի, եթե «կարմիր գծերը» հատվեն․ Զաքարյան Ուկրաինան հրթիռներ արտադրելու լիցենզիա ստանալու համար բանակցում է Ֆրանսիայի հետ Իսրայելի կողմից Հայոց ցեղասպանության ճանաչումը․ քաղաքական շարժառիթներն ու հնարավոր հետևանքները Արմավիրի ավտոտնակներից մեկում այրվել է Chevrolet մակնիշի ավտոմեքենա «Պատերազմի չգոյությունը չի նշանակում խաղաղություն»․ Բագրատ Սրբազանի ուղերձը Թումանյան փողոցի շենքերից մեկից հոսանքահարված 3 քաղաքացի տեղափոխվել է հիվանդանոց Սևանում բախվել են բեռնատարն ու մեքենան, վերջինս բախվել է արգելապատնեշին Հունիսի վերջին հզոր ձնաբծեր ՀՀ-ում՝ 2800մ բարձության վրա. Սուրենյան Եվրոպայում սպասվում է շոգի նոր ալիք. Լևոն Ազիզյան Մովսիսյանը նշել է, թե եվրոպական թոփ 5 լիգաներից, որ ակումբին կհամապատասխաներ Սպերցյանը Լիտվայի Սեյմը վարչապետի պաշտոնում հաստատել է սոցիալ-դեմոկրատների առաջնորդ Սինկևիչուսին ՀՀ դեմ մշակվող զավթողական ծրագրի թեմայով հերթական հավաքն է տեղի ունեցել Ադրբեջանում․ ադրբեջանագետ Ի՞նչ «բացահայտեց» Նաթանյահուն Հայաստանում «Այծի մորուքով» Սերժ Թանկյանը թող խոսի՝ ինչպես է Նիկոլը մեր պետությունը սարքել «փալաս»․ Մարգարյան (video) Թող սրանք լա՛վ իմանան՝ էս ծանր հանցագործությունների տակից դուրս չե՛ն գալու․ Երվանդ Բոզոյան (video) «ՍԴ-ն ծանր քար է լինելու Փաշինյանի վրա»․ Արտակարգ և լիազոր դեսպան (video)
Ամենաընթերցվածները
Շուտով
Հունիսի 30-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ձյունիկ Աղաջանյանը Հունիսի 30-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը Հունիսի 30-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արթուր Մարտիրոսյանը Հունիսի 29-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Հունիսի 29-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Հունիսի 29-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Հունիսի 26-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը Հունիսի 26-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է «Ժառանգություն» կուսակցության առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանը Հունիսի 25-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարինե Նալչաջյանը Հունիսի 25-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վիգեն Հակոբյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am