Ինչքան շատանում են վարույթները, այնքան վատ են աշխատում քննիչները․ «Հրապարակ»

«Հրապարակ» օրաթերթը գրում է. «Քննչական կոմիտեի քննիչների ծանրաբեռնվածությունն անցյալ տարվա համեմատ ավելացել է: Հանցագործության մասին մոտ 2 հազարով ավելի հաղորդում են ստացել, մոտ 400-ով ավելի վարույթ են քննել միայն ամռան 2 ամսվա՝ հուլիս-օգոստոսի ընթացքում: «2025 թ. հուլիս-օգոստոս ամիսների ընթացքում Քննչական կոմիտեն ստացել է հանցագործության մասին ընդհանուր 13 հազար 456 հաղորդում, որից 10 հազար 356-ով նախաձեռնվել է քրեական վարույթ, իսկ 2024 թ. նույն ժամանակահատվածում` 12 հազար 25 հաղորդում, որից 9 974-ով նախաձեռնվել է քրեական վարույթ»: Վիճակագրությունը մեզ է տրամադրել ՔԿ խոսնակը:

Արդյո՞ք սա նշանակում է, որ ՔԿ-ն ու դատախազությունն օրնիբուն աշխատում են, հանցագործություններ բացահայտում: Ինչո՞ւ են հաղորդումներն այսքան շատացել: Փաստաբան Ալեքսանդր Սիրունյանը կարծում է, որ վիճակագրությունն ուռճացվում է, եւ որքան ավելի շատ են վարույթները, այնքան ավելի վատ են աշխատում քննիչները: «Երբ որ քննիչն ունի իր վարույթում 30 գործից ավելի գործ, ինչն արդեն աննորմալ թիվ է, դրանից իր աշխատանքի որակն ընկնում է: Իսկ այսօր մեր քննիչներն իրենց վարույթում ունեն 110, 120, 150, 180 գործ: Սա արդեն նշանակում է, որ այդ քննիչները չեն աշխատում ու լրիվ իրավունք ունեն չաշխատելու: Որովհետեւ կհարցնեն՝ ինչո՞ւ այս գործով չես աշխատել, կասի՝ էդ գործով չեմ արել, փոխարենը էն մի գործն եմ արել, 30 գործից ավելի՝ վերջ, ծանր է աշխատելը»:

Սիրունյանը ֆիքսում է նաեւ դատարանների ծանրաբեռնվածությունը, որը նույնպես ամսեամիս ավելանում է: «Բայց դատավորները մեղք չունեն, որովհետեւ նրանք ստանում են այդ աղբը դատախազությունից: Եթե նորմալ դատավորն ունի 15, առավելագույնը՝ 20-ից ավելի քրեական գործ, համարի, որ վերջ` նրա աշխատանքը կազմալուծված է: Այստեղ շահում է միայն դատախազությունը, որը պարծենում է, թե էսքան գործ ենք հարուցել, էսքան գործ ենք ուղարկել դատարան: Սա թոզ փչել է, ուրիշ ոչ մի բան: Աննա Վարդապետյանի օրոք դատարան ուղարկված քրեական գործերի թիվը քառապատկվել է: 2500-3000 քրեական գործն այսօր դարձել է տարեկան 12 հազար գործ: Այսօրվա թիվ եմ ասում՝ 2025 թ. հոկտեմբերի 24-ի դրությամբ 10 հազար 200-ից ավելի քրեական գործ է մուտքագրվել դատարան, ու դեռ հոկտեմբերը չի վերջացել»:

Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։

դիտվել է 63 անգամ
Լրահոս
Վիճաբանություն և ծեծկռտուք՝ Գեղարքունիքի մարզում Փաստաբան Տիգրան Աթանեսյանը զրպարտող է համարում դատախազության տարածած իր և իր կնոջ մասին հաղորդագրությունը Իրանի փլուզումը կարող է լայնածավալ աղետի և քաոսի կհանգեցնի. Արմեն Գևորգյանի ելույթը ԵԽԽՎ-ում Ափըռ-ցըփըռ բերանները բացել են, հիմա դատարաններում գալիս, ասում են՝ քաղաքական գնահատական եմ տվել, տնից զրկե՛լ եք մարդկանց․ Բագրատ Սրբազան Անձեռոցիկի գործարանում հրշեջ մեքենաների թիվը հասավ 18–ի. Մարման աշխատանքներին ներգրավվել է 115 փրկարար Ռուսաստանը չգիտի, թե ինչ երաշխիքների շուրջ են համաձայնության եկել ԱՄՆ-ն և Ուկրաինան. ՌԴ արտգործնախարար Մոսկվան կդիտարկի Ուկրաինայի վերաբերյալ իրական առաջարկներ և չի կենտրոնանա հրապարակային խաղերի վրա. Լավրով Գնացե՛ք, մի բան գտե՛ք. ՀԷՑ-ի գործով այս պատկերն է․ Օրբելյան ՀԷՑ-ի կողմից վերցված որևէ վարկի տոկոս չի մտել սակագնի մեջ, մեր բնակչությունը վարկերի համար ոչ մի դրամի վճարում չի կատարել. պաշտպան Եվրոպացիները ստիպված կլինեն հրաժարվել իրենց գլխավոր սովորությունից. քաղաքագետ Ուզում էինք բոլորին ապացուցել… Մխիթարյանը՝ Դորտմունդում տարած հաղթանակի և Ինտերի ծրագրերի մասին ՔԿ-ն քրգործ է հարուցել՝ պահանջելով Արման Սարոյանին ճանաչել որպես ՀԱԵ Մասյացոտնի թեմի առաջնորդ Վարդենյաց լեռնանցքում մառախուղ է, տեսանելիությունը՝ 50-60 մետր «Թորոսյան Արսե՛ն, «մահվան նախարար», լսեցի՞ր՝ կինը մտածում էր՝ իրեն գնդահարելու են»․ Ստեփանյան (video) Մենք շատ լավ գիտենք՝ աղդամցի Ալենը Վազգենի ու Նարեկի դեմ ինչ է արել․ Աննա Մկրտչյան (video) «Հիվանդ Սասու՛ն, քեզ մի բան կա ասելու»․ Տիգրան Չոբանյան (video) «Վեր ընկեք տեղնե՛րդ, սուտասան գողե՛ր». Ռուզան Ստեփանյանը պոռթկաց՝ ՔՊ-ի մասին խոսելիս (video) Նարեկ Սամսոնյանին սայլակով բերեցին նիստերի դահլիճ (video) Ոսկու համաշխարհային պահանջարկը 2025թ. առաջին անգամ պատմության մեջ գերազանցել է 5 հազար տոննան «ՀՀ–ում ճնշման տակ են հայտնվում հիմնարար մարդու իրավունքները». Դանիական Եկեղեցիների Խորհուրդը դիմել է Նիկոլ Փաշինյանին Տեր Շավարշն ու Բագրատ սրբազանը շփվում են մինչև դատական նիստը (video) Ստրասբուրգում Արարատ Միրզոյանի ելույթի ժամանակ փողոցում ակցիա էր (video)
Ամենաընթերցվածները
Շուտով
Հունվարի 30-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարեկ Մանթաշյանը Հունվարի 30-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դանիելյանը Հունվարի 30-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհանիսյանը Հունվարի 29-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է «Համահայկական ճակատ» շարժման անդամ Ռուզան Ստեփանյանը Հունվարի 29-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է արցախցի հասարակական-քաղաքական գործիչ Անաստաս Իսրայելյանը Հունվարի 29-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է ՀՀ ԶՈՒ պահեստազորի փոխգնդապետ Տիգրան Չոբանյանը ԶԼՄ-ներին և «Իմնեմնիմի»-ի աջակիցներին հունվարի 29-ին` ժամը 16:00-ին հրավիրում ենք աջակցելու, Երևան քաղաքի քրեական դատարանի Ավանի նստավայրում (հասցե՝ Գյուլիքևխվյան 20), ապօրինի կալանավորված Նարեկ Սամսոնյանին և Վազգեն Սաղաթելյանին Հունվարի 28-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարե Սոսեն Հունվարի 28-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սեյրան Չիլինգարյանը Հունվարի 28-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am