Վարդան Հարությունյանի շարունակվող կալանքն՝ առանց որևէ իրավական հիմքի. «Փաստ»

«Փաստ» օրաթերթը գրում է.

2025 թվականի օգոստոսի 8-ից ապօրինի կալանավորված է ՊԵԿ նախկին նախագահ Վարդան Հարությունյանը: Իրավաբանների կարծիքով, այս գործում չափազանց շատ են նախկինում տեղի չունեցած հանգամանքները: Դրանցից մեկն այն է, որ գլխավոր դատախազն առանց որևէ նոր հանգամանքի վերացրել է կարճված քրեական վարույթը և 7 տարի անց փաստացի վերակենդանացրել «մահացած» քրեական գործը:

Այս որոշումը նոր նախադեպ կարող է դառնալ, և որևէ մի ավարտված գործ փաստացի չի կարող դիտարկվել իրապես ավարտված: Նման որոշմամբ ազդակ է փոխանցվում քննիչներին և դատախազներին, որ իրենց որոշումները, որոնք ստուգվել են բոլոր ընթացակարգերով, ցանկացած պահի կարող են վերացվել, և քրեական վարույթներ կարող են հարուցվել հենց իրավապահների դեմ: Այս պայմաններում քրեական վարույթները, քրեական հետապնդումները կարող են դառնալ անորոշ կամ հավերժական: Նման փորձ որևէ եվրոպական երկրում չի եղել, քանի որ գործի վերաբացումը միայն բացառիկ նոր հանգամանքի դեպքում պետք է տեղի ունենա:

Շուրջ 70 օր կալանավորված Վարդան Հարությունյանի հետ կապված՝ քննիչները պնդում են գործին խոչընդոտելու ռիսկը, մինչդեռ, ի պատասխան մեր հարցմանը, փաստաբանական խմբից հայտնեցին, որ հենց իրենք իրենց նախաձեռնությամբ բազմաթիվ միջնորդություններ են ներկայացրել առերեսման կամ որևէ գործողության, որոնք պարզապես մերժվել են, քանի որ չի կարող լինել նման ռիսկ, որովհետև նույնիսկ առկա չէ հիմնավոր կասկած մեղադրանքների վերաբերյալ: Այսինքն, փաստացի առանց իրավական հիմքի պահպանվում է Վարդան Հարությունյանի կալանքը: Ընդհանրապես, չափազանց վտանգավոր նախադեպ է նաև այն, որ քննիչների կողմից պնդում է կատարվում նախաքննությանը խոչընդոտելու վերաբերյալ, սակայն որևէ գործողություն չկատարելով՝ արհեստականորեն փորձում են պահպանել կալանքը: Մարդու իրավունքների եվրոպական դատարանը նման դեպքերի վերաբերյալ բազմիցս արձանագրել է նաև հենց Հայաստանի դեմ վճիռներով, որ շուրանակվող կալանքը պետք է լինի ծայրահեղ պատճառաբանված, և կանխավարկածը պետք է լինի հօգուտ անձի ազատ արձակման: Փաստաբանները մեզ հայտնեցին, որ ստացել են դատարանի որոշումը, համաձայն որի, կալանքը երկարաձգվել է մեկ ամսով, սակայն Եվրոպական դատարանի պահանջած ոչ մի չափանիշ չի պահպանվել

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

դիտվել է 177 անգամ
Լրահոս
Անհայտ մակնիշի և համարանիշի ավտոմեքենան Բերքանուշ գյուղում վրшերթի է ենթարկել հեծանվորդի և դիմել փախուստի. հեծանվորդը մшհացել է Առեղծվածային մահվան դեպք՝ Երևանում․ «Կտուր» ռեստորանից «գանգուղեղային վնասվածք, սրտի կանգ» ախտորոշմամբ հիվանդանոց է տեղափոխվել անձը չպարզված տղամարդ Հոկտեմբերի 2-ին և 5-ին բազմաթիվ հասցեներում լույս չի լինելու Օդի ջերմաստիճանը կնվազի․ ի՞նչ եղանակ սպասել առաջիկա օրերին 2018-ի հոկտեմբերի 2-ը ՀՀ նորագույն պատմության մեջ կմնա որպես խորհրդարանի վրա հարձակման օր Ադրբեջանը սպասում է մի վերջին քայլի՝ Հայաստանի Սահմանադրության մեջ փոփոխությունների․ Հաջիև Ադրբեջանը երբեք չի դադարելու մեզ ճնշել ու ներկայացնել իր պահանջները ու մտնելու է բոլորի տները Հայ երիտասարդության շրջանում պահպանվում են ռևանշիստական տրամադրությունները․ Հաջիև Ադրբեջանցու կողմից վիրավորում ստացած սիսիանցի կնոջ վիճակը կայուն է Որ դեպքում Էդգար Ղազարյանը կզրկվի պատգամավորական մանդատից (video) Աղոթքի նախաճաշերը ցինիկաբար օգտագործվում են որպես ամերիկյան արտաքին քաղաքականության գործիք Իշխան Սաղաթելյան․ «Երկու ամսում ՀՀ արտաքին պարտքն աճել է 1 մլրդ 174 մլն դոլարով» Ադրբեջանցի զինվորի ներխուժման ժամանակ Փաշինյանը խոսում էր անշրջելի խաղաղությունից (video) Ինչպես սյունեցի կինը դանակի մի հարվածով բացահայտեց նիկոլական սուտը․ Գեղամ Մանուկյան (video) Մեկ ադրբեջանցու սահմանը հատելն արդեն բավական է՝ անվտանգության համակարգի վիճակը գնահատելու համար «Դար 21»–ը հերքում է Փաշինյանին․ «Սեպտեմբերի 27-ին հեռարձակել է ոչ տոնական երաժշտություն» #ՈՒՂԻՂ․ ՇՏԱՊ․ Զինված ադրբեջանցին Նիկոլի խաղաղությունը բերեց Շաքի․ ինչ է եղել իրականում․ Անդրեասյան (video) Նոր ընդդիմադիր շարժում է ձևավորվում․ Կարապետյանց Ադրբեջանցի զինծառայողի «աննկատ զբոսանքը» մինչև Շաքի. քաղաքագետ Ինչո՞ւ է Սյունիքը հայտնվել բազմաբևեռ աշխարհաքաղաքական խաղի կենտրոնում․ Զաքարյան Երեխաները եւս դիմել են հիվանդանոց. դատախազությունը նոր մանրամասներ է ներկայացրել Բողոքի ակցիա կկայանա ԱԱԾ շենքի դիմաց․ պահանջը՝ Սյունիք ներթափանցած ադրբեջանցուն փոխանակել Բաքվի բանտերում պահվող հայ գերիների հետ ԱՆԻՖ-ի գործով դիմել են Սինգապուր և ԱՄՆ․ Դավիթ Փափազյանը մեկ տարի անց դեռ չի հայտնաբերվել․ «Ժողովուրդ» Աննա Հակոբյանի աղմկահարույց փաթեթը կանգ առավ․ քննարկումը հետաձգվեց, ստորագրահավաքը՝ մեկնարկեց․ «Ժողովուրդ» 4 գերատեսչության անարդյունք աշխատանքը․ Ծավի առեղծվածը․ «Ժողովուրդ»
Ամենաընթերցվածները
Շուտով
Հոկտեմբերի 2-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը Հոկտեմբերի 2-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարինե Դիլբարյանը Հոկտեմբերի 2-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզաննա Ստեփանյանը Հոկտեմբերի 2-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարե Սոսեն Հոկտեմբերի 2-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդիկ Անդրեասյանը Հոկտեմբերի 1-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վահե Մովսիսյանը Հոկտեմբերի 1-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էլյանորա Մանանդյանը Հոկտեմբերի 1-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարինե Նալչաջյանը Հոկտեմբերի 1-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արամ Գասպարի Սարգսյանը Հոկտեմբերի 1-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Լարիսա Ալավերդյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am