Եթե անհանգստանալու բան չունեն, ինչի՞ համար է նման ագրեսիվ քարոզչությունը. «Փաստ»

«Փաստ» օրաթերթը գրում է.

Փաշինյանի իշխանական քարոզչամեքենան, քպական քարոզիչները, այդ թվում՝ պետական պաշտոններ զբաղեցնող, անցած հանգստյան օրերին մի կատաղի արշավ էին ծավալել՝ Փարաքար համայնքի ղեկավար Վալոդյա Գրիգորյանի և նրա հետ նույն վայրում գտնվող իր ընկերոջ սպանության հետ կապված:

Հիշեցնենք, որ տարբեր քաղաքական գործիչներ, իրավաբաններ, փորձագետներ, հաշվի առնելով սպանված Գրիգորյանի անձը՝ որպես ընդդիմադիր համայնքապետ, որը ժամանակին ընտրություններում հաղթել է ՔՊ-ին, ինչպես նաև նման սպանության համար ՔՊ իշխանության ստեղծած «բարենպաստ» միջավայրը, այն է՝ թշնամանքի, ատելության գեներացումը հանրության մեջ, շեշտում էին, որ սպանությունը քաղաքական է: Օրինակ՝ իրավաբան Ռուբեն Մելիքյանը գրել է. «Նիկոլական «բաստիոնում» ընդդիմադիր գործունեությունը մինչ օրս պարունակում էր բանտարկվելու կամ ունեզրկվելու ռիսկ։ Այսուհետ դրան գումարվում է գնդակահարվելու ռիսկը»: «ՀայաՔվե» ազգային քաղաքացիական միավորման համակարգող Ավետիք Չալաբյանն իր հերթին գրել է. «Որևէ կասկած չունեմ, որ այս սպանությունը կապված է Վալոդյայի հանրային գործունեության հետ»: Եվ այլն, և այլն…

Եվ ահա, հատկապես սոցցանցերում քպական քարոզիչները աղմուկ են բարձրացրել, թե՝ «ակնհայտ է, որ սպանությունը քաղաքական չէ…» (ինչի՞ց է ակնհայտ), կամ էլ թե՝ «մարդկանց վշտի վրա քաղաքական դիվիդենտներ են շահում», «սպանություն(ներ)ը քաղաքականացնում են…», այս, այն: Ու մեղադրանքներ էին հասցեագրում տարբեր ընդդիմադիր գործիչների, փաստաբանների, փորձագետների ուղղությամբ:

Բայց, կներեք, նախ՝ այդ ո՞վ է որոշել, ինչի՞ց ելնելով է որոշել, որ տեղի ունեցած կրկնակի սպանության դրդապատճառը քաղաքական չէ: Փաստացի, կա երկու հոգու ձերբակալության մասին պաշտոնական տեղեկություն, նրանցից մեկն այս տարվա փետրվարին նույն բնակավայրում կատարված մեկ այլ սպանության զոհի եղբայրն է, մյուսը՝ վերջինիս 20-ամյա ընկերը կամ ծանոթը: Ի դեպ, հետաքրքիր է, թե որտեղի՞ց է նա ավտոմատ հրազեն ձեռք բերել, որտե՞ղ է յուրացրել «քիլլերային» հատկանիշները: Բայց դա՝ դեռ իր հերթին:

Երկրորդը՝ իշխանական քարոզիչներն ի՞նչ գիտեն, որ նախօրեին ձերբակալվածները, իրենց հերթին, չեն ունեցել դրդողներ: Ո՞վ է այդ վարկածը քննել ու արդեն պարզել: Առհասարակ, իշխանական քարոզիչներն ի՞նչ գիտեն, թե նրանք ինչ դրդապատճառներ են ունեցել, ի՞նչ գիտեն, թե նրանք ի՞նչ ցուցմունքներ են տալիս կամ տալու: Մատի՞ց են հոտ քաշել, իրավապահներից օպերատիվ «սլիվ» ունե՞ն, թե՞ վստահ են՝ ինչ ընթացք է ունենալու քննությունը:

Եթե քպական իշխանությունն այս կրկնակի սպանության հետ կապված որևէ բանից անհանգստանալու խնդիր չունի, ինչո՞ւ է սկսել նման ագրեսիվ քարոզչություն ծավալել:

Ի դեպ, սպանված Վալոդյա Գրիգորյանի կուսակից, «Ապրելու երկիր» կուսակցության ներկայացուցիչ Մեսրոպ Առաքելյանն էլ էր հայտարարությամբ անդրադարձել քպական քարոզիչների վերոնշյալ արշավին նման հարցադրումներով: Մասնավորապես նշում է, որ Մերձավան գյուղում փետրվար ամսին տեղի ունեցած միջադեպի հետ որևէ առնչություն չեն ունեցել Վալոդյա Գրիգորյանը, նրա եղբայրը, իսկ Վալոդյա Գրիգորյանի եղբոր ապօրինի կալանավորումը եղել է մարտի 30-ի ընտրություններից առաջ քաղաքական ճնշման դրսևորում, որի վերաբերյալ Վալոդյա Գրիգորյանը փետրվարի 8-ին արել է պաշտոնական հայտարարություն: Անգամ դատախազության կողմից ներկայացված մեղադրանքով Վալոդյա Գրիգորյանի եղբայրը մեղադրվում է բացառապես խուլիգանություն կատարելու հոդվածով՝ չունենալով որևէ առնչություն սպանության հետ:

Իսկ քպական քարոզիչների ապակողմնորոշող, ավելին՝ քննությունն ակնհայտորեն ուղղորդող դրսևորումները ավելի ու ավելի են ընդգծում, որ սեպտեմբերի 23-ի գիշերը Մերձավանում արձակված կրակահերթերն, ըստ էության, հենց քաղաքական են:

դիտվել է 136 անգամ
Լրահոս
Հայ երիտասարդության շրջանում պահպանվում են ռևանշիստական տրամադրությունները․ Հաջիև Ադրբեջանցու կողմից վիրավորում ստացած սիսիանցի կնոջ վիճակը կայուն է Որ դեպքում Էդգար Ղազարյանը կզրկվի պատգամավորական մանդատից (video) Աղոթքի նախաճաշերը ցինիկաբար օգտագործվում են որպես ամերիկյան արտաքին քաղաքականության գործիք Իշխան Սաղաթելյան․ «Երկու ամսում ՀՀ արտաքին պարտքն աճել է 1 մլրդ 174 մլն դոլարով» Ադրբեջանցի զինվորի ներխուժման ժամանակ Փաշինյանը խոսում էր անշրջելի խաղաղությունից (video) Ինչպես սյունեցի կինը դանակի մի հարվածով բացահայտեց նիկոլական սուտը․ Գեղամ Մանուկյան (video) Մեկ ադրբեջանցու սահմանը հատելն արդեն բավական է՝ անվտանգության համակարգի վիճակը գնահատելու համար «Դար 21»–ը հերքում է Փաշինյանին․ «Սեպտեմբերի 27-ին հեռարձակել է ոչ տոնական երաժշտություն» #ՈՒՂԻՂ․ ՇՏԱՊ․ Զինված ադրբեջանցին Նիկոլի խաղաղությունը բերեց Շաքի․ ինչ է եղել իրականում․ Անդրեասյան (video) Նոր ընդդիմադիր շարժում է ձևավորվում․ Կարապետյանց Ադրբեջանցի զինծառայողի «աննկատ զբոսանքը» մինչև Շաքի. քաղաքագետ Ինչո՞ւ է Սյունիքը հայտնվել բազմաբևեռ աշխարհաքաղաքական խաղի կենտրոնում․ Զաքարյան Երեխաները եւս դիմել են հիվանդանոց. դատախազությունը նոր մանրամասներ է ներկայացրել Բողոքի ակցիա կկայանա ԱԱԾ շենքի դիմաց․ պահանջը՝ Սյունիք ներթափանցած ադրբեջանցուն փոխանակել Բաքվի բանտերում պահվող հայ գերիների հետ ԱՆԻՖ-ի գործով դիմել են Սինգապուր և ԱՄՆ․ Դավիթ Փափազյանը մեկ տարի անց դեռ չի հայտնաբերվել․ «Ժողովուրդ» Աննա Հակոբյանի աղմկահարույց փաթեթը կանգ առավ․ քննարկումը հետաձգվեց, ստորագրահավաքը՝ մեկնարկեց․ «Ժողովուրդ» 4 գերատեսչության անարդյունք աշխատանքը․ Ծավի առեղծվածը․ «Ժողովուրդ» Երևանում կանցկացվի աղոթքի երկրորդ նախաճաշը․ ովքեր են ժամանելու և ինչ է քննարկվելու․ «Ժողովուրդ» Ինչո՞ւ հեռացավ Սարգիս Հայոցյանը․ թեժ քննարկում, ընդհարում Տիգրան Խաչատրյանի, Ժաննա Անդրեասյանի և Սարգիս Հայոցյանի միջև․ մանրամասներ․ «Ժողովուրդ» «Փաշինյանը մեր հետեւից էլ կգա»․ Արցախցի պաշտոնյաները «ջրի տակ» են անցել․ «Հրապարակ» Մարզն ուզում են «վերցնել» Ծառուկյանից․ «Հրապարակ» «Աշխարհաքաղաքական Գիքոր» Փաշինյանը դեգերումների մեջ է․ հակառուսական ալիքը նահանջում է․ «Հրապարակ» Խնդիր է դրվել ամեն գնով ավելացնել «Պաշտպան հայրենյաց» ծրագրի շահառուների թիվը․ «Հրապարակ» Վիրավորվել է ոչ թե Անիի եղբայրը, այլ նրա 15-ամյա որդին․ Արև Աբելյան
Ամենաընթերցվածները
Շուտով
Հոկտեմբերի 2-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը Հոկտեմբերի 2-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարինե Դիլբարյանը Հոկտեմբերի 2-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզաննա Ստեփանյանը Հոկտեմբերի 2-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարե Սոսեն Հոկտեմբերի 2-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդիկ Անդրեասյանը Հոկտեմբերի 1-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վահե Մովսիսյանը Հոկտեմբերի 1-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էլյանորա Մանանդյանը Հոկտեմբերի 1-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարինե Նալչաջյանը Հոկտեմբերի 1-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արամ Գասպարի Սարգսյանը Հոկտեմբերի 1-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Լարիսա Ալավերդյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am