Թուրքիայում ԻՊ-ի կողմից առևանգած եզդի երեխաներ են գտնվել

2014 թվականին Իրաքի Շանգալ շրջանում «Իսլամական պետություն» ահաբեկչական կազմակերպության կողմից առևանգված եզդի երեխաներից 6-ին գտել են Թուրքիայում: Այս մասին գրում է Ermenihaber-ը՝ հղում տալով «Demokrathaber.org»-ին: Ըստ կայքի՝ «ԻՊ-ի կողմից առևանգված եզդի երեխաների փրկության գրասենյակի» տնօրեն Հուսեյն ալ-Քաիդին հայտնել է, որ գտնված 6 երեխաներին հանձնել են իրենց ընտանիքներին: Եզդի երեխաները պատմել են, որ իրենց նախ տարել են Սիրիա, ապա զարտուղի ճանապարհներով անցկացրել Թուրքիա: «ԻՊ-ի կողմից առևանգված եզդի երեխաների փրկության գրասենյակի» տնօրենը հայտնել է, որ իրենք տեղեկություններ ունեն Թուրքիայում պահվող այլ եզդի երեխաների մասին և աշխատում են նրանց հայտնաբերելու ու ընտանիքներին վերադարձնելու ուղղությամբ: «ԻՊ-ը ոչնչացվում է, բայց դեռ շարունակում է իր ձեռքում պահել մոտ 3000 եզդիներ: Եզդիներին իրենց հետ տեղից տեղ են տեղափոխում»,- ասել է ալ-Հուսեյնը: Աղբյուրը նշում է, որ 2014 թվականին Իրաքի եզդիաբնակ Շանգալ շրջանը գրավելուց հետո ԻՊ-ն առևանգել էր ավելի քան 6000 եզդի, որոնցից 3200-ը փրկվել է, իսկ 3000-ը դեռ ահաբեկիչների ձեռքում է: Հիշեցնենք, որ թուրքական մամուլում բազմիցս տեղեկություններ են հայտնվել «Իսլամական պետություն» ահաբեկչական կազմակերպության կողմից Թուրքիայի Գազիանթեփ (Այնթապ), Շանլըուրֆա (Ուրֆա) և Անկարա քաղաքներում «ստրուկների շուկաներ» հիմնվելու մասին: Սիրիայի հետ սահմանակից քաղաքներում և մայրաքաղաքում հիմնած գաղտնի «շուկաներում» կազմակերպությունը վաճառել է եզդի կանանց և երեխաների:

դիտվել է 25 անգամ
Լրահոս
Զելենսկին դրական է գնահատել ԱՄՆ նախագահի հետ հանդիպման արդյունքները Գորիսում գայլերի հարձակումից տուժածներից մեկի վիճակը ծանր է Թրամփը կարծում է, որ Իսրայելը կհեռացնի զորքերը հարավային Լիբանանից Լինենք միասնական՝ Հայաստանում այլևս չեն գործում սահմանադրական սկզբունքները Թբիլիսյան խճուղում բախվել են «Mercedes»-ը և «Honda»-ն․ վերջինը բախվել է երկաթե էլեկտրասյանը Վրաստան-Հայաստան սահմանին ավելի քան 22 հազար ներկրված վարդ է կասեցվել Աջակցություն են հայտնում Գագիկ Ծառուկյանին ԱՄՆ-ն Ուկրաինային կտրամադրի Patriot հրթիռային համակարգեր արտադրելու լիցենզիա․ Թրամփ Կհաշտեցնեմ ձեզ և ՌԴ-ին, ինչպես արեցի Հայաստանի և Ադրբեջանի դեպքում․ Թրամփը՝ Զելենսկուն Գայլի հարձակում՝ Սյունիքում. Քարահունջում տուժել է 6 մարդ, այդ թվում՝ 2-ամյա երեխա. «Սյունիք Նյուզ» Նահատակության խորհուրդը ժամանակից և տարածությունից դուրս է․ բոլոր ժամանակների մեջ է ՆԱՏՕ-ի հաջորդ գագաթնաժողովը տեղի կունենա Ալբանիայում Իրանը դադարեցնում է Միացյալ Նահանգների հետ բանակցությունները ՀԱՍԵ-ն հայց է ներկայացրել ընդդեմ Քրեակատարողական ծառայության Դիվանագիտական սկանդալի նախանշաններ Ռուբեն Մելիքյանը ծանուցում է ստացել Արսեն Ջուլֆալակյանը եզակի մարզիկներից է, որ նաև քաղաքացի է․ Երվանդ Բոզոյան (video) «Նիկո՛լ, դու չես ծերանալու․ Ծառուկյանի տունն իզուր աչքիդ տակ մի վերցրու»․ Նարե Սոսե (video) Հայաստանը մտնում է շատ վտանգավոր փուլ․․․ Երվանդ Բոզոյան (video) Ես Գագիկ Ծառուկյանի աղջիկն եմ, ով իր ամբողջ կյանքում տեսել է ոչ թե վերնագրեր, այլ հորս գործերը. Էմմա Ծառուկյանի գրառումը Անդրանիկին տարա՛ն, Ծառուկյանին տարա՛ն, փողոցը դատարկ է․ էս ի՞նչ եք անում ընդդիմություն․ Բոզոյան (video) «Հենց հիմա Գագիկ Ծառուկյանի մյուս կենդանիներին էլ են սպանում»․ Վահե Մովսիսյան (video) Դիմում եմ Գագիկ Ծառուկյանի դուստրերին․ շտապեք հասնել այնտեղ․ Անժելա Թովմասյան (video) Սկանդալային բացահայտում է եղել․․․ Կաթողիկոսի դեմ ինչ նոր հարված են պատրաստում (video) «Ուժեղ Հայաստան» դաշինքի 106 պատգամավորության թեկնածու դիմել է ԿԸՀ՝ ներկայացնելով ինքնաբացարկ
Ամենաընթերցվածները
Շուտով
Հուլիսի 9-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է ազատամարտիկ Սեյրան Չիլինգարյանը Հուլիսի 9-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է ՀՅԴ Արմենուհի Կյուրեղյանը Հուլիսի 9-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Հուլիսի 8-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը Հուլիսի 8-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ուժեղ Հայաստան կուսակցությունից Հայկ Ֆարմանյանը Հուլիսի 8-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդիկ Անդրեասյանը Հուլիսի 8-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը Հուլիսի 8-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Դավիթ Մկրտչյանը Հուլիսի 8-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքագետ Երվանդ Բոզոյանը Հուլիսի 7-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է ազատամարտիկ Սեյրան Չիլինգարյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am