Մարզիչ Աբրահամ Խաշմանյանը պարզաբանել է իր շուրջ ստեղծված իրավիճակը

Աբրահամ Խաշմանյանի շուրջ խոսակցությունները, նյութերը վերջին օրերին հայկական ֆուտբոլում ամենաքննարկվածն էին: Մոսկվայից ժամեր առաջ վերադարձած Խաշմանյանի հետ armsport.am-ը զրուցել է՝ իմանալով իրականությունը: Խոսելով այս ընթացքում իրադարձությունների զարգացման մասին՝ Աբրահամ Խաշմանյանն ասաց. «Ընդամենը մեկ ժամ առաջ եմ վերադարձել Հայաստան: Ինձ համար զավեշտալի է այն, որ հենց երկրից բացակայում եմ, սկսում են բազում խոսակցությունները իմ անվան շուրջ: Պաշտոնապես հայտնում եմ, որ բոլոր խոսակցությունները չեն համապատասխանում իրականությանը: Ինձ համար զարմանալի էր մասնավորապես մեր ակումբի արձագանքը. ես միշտ ակումբի նախագահի առջև ազնիվ եմ եղել, իմ ամեն քայլը Բագրատ Նավոյանն իմացել է: Դեկտեմբերի 7-ին մեկնել եմ Մոսկվա անձնական հարցերով: Կարող էի և չտեղեկացնել ակումբի ղեկավարին, քանի որ իմ անձնական հարցով արձակուրդի մեջ եմ. բայց մեր հարաբերությունները այն մակարդակի են, որ միշտ մեկնելուց առաջ զանգահարել եմ նախագահին ու ասել, թե ուր եմ մեկնում և ինչի համար: Նա ամեն ինչ գիտեր: Արդեն 3-րդ տարին է, որ Կարագանդայի «Շախտյորը» հետաքրքրված է իմ ծառայություններով: Ես կամ իրենց շորթ լիստում, որտեղ կան նաև այլ մարզիչներ: Ես այդտեղ ոչ մի արտառոց բան չեմ տեսնում, դա իրենց իրավունքն է, ոչ մեկ չի կարող ասել, թե ինչու եք նման բան անում: Այժմ հայկական ցանկացած ակումբի համար մեծ պատիվ է, որ արտասահմանյան ակումբներ հետաքրքրված են իրենց մարզչով: Կարծում եմ, որ դա հայկական ֆուտբոլի համար իրադարձություն է: Մեծ պատիվ է նաև ինձ համար: Ֆուտբոլիստով ինչ-որ տեղ կարող են հետաքրքրվել, բայց մարզչի դեպքում ամեն ինչ այլ է: Դա պատիվ է մարզչի, ակումբի ու հայկական ֆուտբբոլի համար: 2 տարի առաջ ինքս մեկնել եմ Կարագանդա, հարցը գրեթե 99 տոկոսով լուծված էր, 1 տոկոսը խանգարեց: Դրանից հետո ամեն ինչ հետաքրքրության մակարդակում է: Չէի կարծում, որ այսաստիճան անդրադարձ կլինի թեմային: «Ալաշկերտի» կայքում հայտարարությունից հետո զրուցել եմ Նավոյանի հետ, կարողացել ենք հասկանալ իրար, նա ասաց, որ վերադառնալուց հետո կհանդիպենք և կքննարկենք բոլոր հարցերը: Իմ և մարզչական շտաբի պայմանագրերը վերջացել են «Ալաշկերտի» հետ և ես չեմ կարծում, որ դա բացի «Ալաշկերտ» ակումբից, Աբրահամ Խաշմանյանից և մարզչական շտաբից բացի որևէ մեկն իրավունք ունի «մտնել» այդտեղ: Դա մեր քննարկելու հարցն է. ուրիշ ոչ մեկի: Վաղը հանդիպելու եմ Բագրատ Նավոյանի հետ և քննարկելու ենք բոլոր հարցերը, եթե համաձայնության գանք և որոշենք նոր պայմանագիր կնքել հետագա աշխատանքի համար, ապա կանցնենք մեր աշխատանքին և կշարունակենք զբաղվել մեր գործով: Եթե որոշենք չերկարաձգել պայմանագիրը, շատ ջերմորեն հաջողություն կմաղթենք միմյանց, որը ես համարում եմ նորմալ: Իմ գործունեությունը և ծառայությունը այնքան ծանրակշիռ են ակումբի համար, որ կարծում եմ անգամ բաժանվելիս պետք է ջերմ լինենք: Այդ մասին Խոսում են մեր աշխատանքները և փաստերը»:

դիտվել է 22 անգամ
Լրահոս
Հոխորտանքներ Ադրբեջանից․ «Պատմական ադրբեջանական հողեր են, վերադարձի օրը մոտ է» ԿԸՀ-ն ՏԻՄ ընտրություններում հավատարմագրել է «Ազատ քվե» դիտորդական առաքելությանը «Ղարաբաղը ծախեց, 5000 երեխու կոտորեց, 15-ին` վառեց․ Փաշինյանի նման դավաճան էլ չկա» (video) Տիգրան Ավինյա՛ն, արի այստեղ ու պատասխան տուր․ խայտառակ վիճակ․ մարդիկ չեն կարողանում ավտոբուս նստել (video) Ցույցեր Ստամբուլում Ադրբեջանի հյուպատոսարանի առջև Հայաստանի համար կարևոր երկու ճանապարհ փակվում է․ ու՞մ եք ձեռք առնում․ Հենրիխ Դանիելյան(video) Շաքիում ադրբեջանցի զինծառայողի կրակոցից վիրավորված կնոջը 3 բարդ վիրահատություն է սպասվում․ քույրը մանրամասներ է հայտնել Սպանություն նախապատրաստելու դեպքով հանրային քրեական հետապնդում է հարուցվել 3 անձի նկատմամբ Հեգսեթը հայտնել է Եվրոպայից ԱՄՆ զինվորականների մի մասին Լատինական Ամերիկա տեղափոխելու մասին ՌԴ-ն և Ուկրաինան հայտնել են նոր հարվածների մասին. Մոլդովայում սահմանային անցակետում արկ է ընկել Դավիթ Սանամյանն ազատվել է պաշտոնից Ռուսաստանի ԱԳՆ-ն և ՊՆ-ն Կիևում դեսպանատներին զգուշացրել են վտանգի մասին. Պեսկով Արսեն Թորոսյանը 47 անգամ ավել փող է ստանում թոշակառուներից․ Արմենակ Դանիելյանը՝ թվերով (video) Ադրբեջանցի զինծառայողը Սիսիանի հոսպիտալից դեպքի գիշերը տեղափոխվել է երևանյան բուժկենտրոններից մեկը Կվերադառնա՞ արդյոք Ռոնալդուն Պորտուգալիայի հավաքական․ Ժեզուշը փակագծեր է բացել Տարադրամի փոխարժեքներն այսօր Տեղի կունենա հայ տղամարդու կողմից Հեյդար Ալիևի կիսանդրու վնասման գործով առաջին դատական նիստը Ամենակարևոր դասը. ինչ են սովորել մեր պատգամավորները իրենց ուսուցիչներից․ «Ուժեղ Հայաստան» Շներն էլ կարող են փրկել․ Անդրանիկ Քոչարյանի խայտառակ հայտարարությունը (video) Սպասվում է անձրև և ամպրոպ Ադրբեջանցու կրակոցից տուժած կինը վիրահատվել է, հետվիրահատական վիճակը կայուն է. ԱՆ Միրզոյանն ու Արաղչին Թեհրանում քննարկել են ԹՐԻՓՓ-ի հետ կապված հարցեր Թուրքիայում 1 օրում 6 երկրաշարժ է եղել Հանգիստ թողե՛ք Լիլիթ Հովհաննիսյանին․ Նաիրա Զոհրաբյան (video) Ի՞նչ կապ կա Հասմիկ Հակոբյանի հայտարարության ու ադրբեջանցի զինված դիվերսանտի ներխուժման միջև (video)
Ամենաընթերցվածները
Շուտով
Հոկտեմբերի 5-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենակ Դանիելյանը Հոկտեմբերի 5-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը Հոկտեմբերի 5-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Հոկտեմբերի 5-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Հոկտեմբերի 5-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Հոկտեմբերի 2-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը Հոկտեմբերի 2-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարինե Դիլբարյանը Հոկտեմբերի 2-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզաննա Ստեփանյանը Հոկտեմբերի 2-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարե Սոսեն Հոկտեմբերի 2-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդիկ Անդրեասյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am