Առվակները լռում են, գետերը՝ վարարում

Մամուլը չի դադարում հետարքրություն ցուցաբերել նախկին վարչապետ Հովիկ Աբրահամյանի անձի շուրջ։ Վերջին շրջանում հաճախակի են դարձել հրապարակումները Աբրահամյանի «դեպրեսիաների», «անկումային տրամադրության», «խաղամոլության» եւ այլ նման նախասիրությունների մասին։ Վերջին հրապարակումը «Չորրորդ իշխանություն» թերթինն է, որը տեղեկացնում է, թե Հովիկ Աբրահամյանը կազինոյում խաղալու սովորույթ ունի եւ տարիներ առաջ 20 մլն դոլար է տանուլ տվել արտերկրի կազինոներից մեկում: Նրա պաշտոնանկությունից հետո պարտատեր գործարարները սկսել են պահանջել իրենց տված գումարները, ինչը չէին անում, երբ նա դեռ վարչապետ էր։ Ի դեպ, արդեն որերորդ անգամ նրա պատգամավոր որդին կտրականապես հերքում է հոր մասին տարածված լուրերը, ինչն արել է նաեւ վերջին հրապարակման առիթով։ Արգամ Աբրահամյանը ծիծաղելի է որակում մամուլի հրապարակումը: «Սխալ տեղեկություն է, ծիծաղելի է ուղղակի»,-ասել է նա՝ համարելով դա հոր դեմ պատվեր։ Հայաստանի ներքաղաքական դաշտը ընտրություններից հետո թեեւ առեւրեւույթ հստակությանը, իրականում դեռեւս վերջնական ձեւավորված չէ։ Բոլոր հարցերի պատասխանները կտրվեն 2018 թվականի ապրիլից հետո։ Այս համատեքստում ներիշխանական տիրույթում անասելի աժիոտաժ է, թե ով եւ որտեղ պետք է զբաղեցնի, երբ ավարտվի Սերժ Սարգսյանի նախագահության ժամկետը եւ սկսվի նոր փուլ։ Արդեն իսկ տեղեկություններ կան, որ օրինակ Ֆինանսների նախկին նախարար Գագիկ Խաչատրյանը կնշանակվի ԿԲ նախագահ, փոխվարչապետերի պաշտոնում մի շարք անուններ են շրջանառվում՝ Գագիկ Բեգլարյան, Իշխան Զաքարյան, Կարեն Կարապետյան եւ այլք։ Ապագա գործընթացների հեռանկարում Հովիկ Աբրահամյանը թերեւս որոշ շրջանակների անհանգստություն է պատճառում, քանի որ նա բազում հատկանիշներով գերազանցում է շատերին։ Նախ, որ տարիներ շարունակ զբաղեցրել է ՀՀԿ-ի փոխնախագահի պաշտոնը եւ համարվել թիմի անդամ, ի տարբերություն շատերի եւ հատկապես Կարեն Կարապետյանի նա կուսակցության ներսում համախոհների ստվար զանգված ունի, նույնիսկ հիմա, երբ դուրս է եկել կուսակցությունից, նա ՀՀԿ-ի ակունքներից է գալիս ու դետալ առ դետալ տիրապետում է քաղաքական բոլոր նյուանսներին, նրբություններին, իսկ մարզային իշխանությունների հետ հարաբերվելու, լեզու գտնելու առումով թերեւս մնում է չգերազանցված։ Իսկ Կարեն Կարապետյանը չնայած այն հանգամանքին, որ 7000 մարդով համալրեց կուսակցությունը, մնում է ՀՀԿ-ի խորթ զավակը։ Դրանից բացի նա ոչ մի կերպ չի ինտեգրվում իրականությանը, դրանից բոլորովին կտրված է, եւ իր գործունեությունը արտաքին էֆեկտներին է ուղղված։ Արդեն իսկ զգացվում է, որ նույնիսկ ՀՀԿ-ում է բողոք հասունանում վարչապետի դեմ, Ծառուկյան դաշինքն էլ անցած շաբաթվանից բացահայտ պատերազմ է հայտարարել կառավարության դեմ։ Չնայած լուրերի, թե Ծառուկյան-Աբրահամյան տանդեմում լուրջ հակասություններ ու խզում կա, այդուհանդերձ Աբրահամյանը Ծառուկյանի քաղաքական կշռում լուրջ դերակատար կարող է դառնալ հենց միայն այն մասով, որ կդառնա իշխանությանը կապող հանգույց։ Թերեւս սա է պատճառը, որ անկախ Հովիկ Աբրահամյանի լռությունից ու պասիվությունից նրա շուրջ հետաքրքրությունը չի խամրում։ Որոշ շրջանակներ կամ անձինք թերեւս լուրջ անհանգստություն ունեն Աբրահամյանի հետ կապված։ Սակայն այդ ամենի փոխարեն նրանք, ովքեր ուժ ու եռանդ չեն խնայում նախկին վարչապետին վարկաբեկելու համար, լավ կլիներ այդ եռանդը ներդնեին երկրի տնտեսության զարգացման, աղքատության վերացման և քաղաքական դաշտի բարելավման մեջ: Անի Սահակյան

դիտվել է 99 անգամ
Լրահոս
Շաքիում երեխաներին պատանդառած և կնոջ վրա կրակած ադրբեջանցի զինծառայողը ՔԿՀ-ում է գտնվում. «Փաստինֆո» Նիկոլի «գեոպոլիտիկ հեդոնիզմը». Արմեն Հովասափյան Մասիսի թիվ 6 դպրոցի տնօրենն իր սեփական մեքենան լիցքավորում է դպրոցի հաշվին․ 168․am Լիլիթ Ստեփանյանի համար պաշտոն գտան Թուրքիայում կոչ են արել չեղարկել Մաքսիմ Գալկինի համերգը՝ Իսրայելին աջակցելու պատճառով Ֆիդել Կաստրոյի եղբորը ձերբակալելու որոշում է կայացվել Ուզում եք հանել՝ հանե՛ք․ Գերասիմ Վարդանյան «Կպատմեմ, թե ինչ է իրականում եղել». Միլենա Պետրոսյանը խոսել է Եղեգիս համայնքի ղեկավարը հեռացվել է ՔՊ-ից ԵՊՀ-ի դեմ նոր գործընթաց է սկսվել Փաշինյանի դերասան աներձագը հիմա էլ ուժերը կփորձի սպորտի ոլորտում Հետանկախության Հայաստանի ամենաինքնիշխան քայլը հենց Արցախի ազատագրումն էր, քանի որ դրանով հենց մենք էինք նախանշել մեր սահմանները․ Վարդան Ոսկանյան Արևմուտքը այլևս երբեք չի լինի երաժշտությունը որոշող գլխավոր խաղացողը․ Լավրով Եվրոպական էլիտաները կշարունակեն խաղալ Նիկոլի հետ, բայց իրենց հասարակություններին կվախենան անգամ ակնարկել ԵՄ-ին Հայաստանի հնարավոր անդամակցության հարցի մասին․ Արմեն Աշոտյան Մենք կարող ենք հենց վաղը հաղթել պшտերազմում․ Թրամփը՝ Իրանի մասին Մեկնարկել է Զելենսկու հանդիպումը Ուիթքոֆի գլխավորած ամերիկյան պատվիրակության հետ ՔՊ-ի օգտին քվեարկելու դիմաց արտոնություններ է տրամադրել․ Հրազդանի համայնքապետարանի պաշտոնյան տնային կալանքի տակ է Բախվել են «Nissan Rogue»-ը և «Lexus GX470»-ը․ վերջինը կnտրել է խմորեղենի արտադրամասի ապակիները Ռոնալդուն երկրի ֆուտբոլի ֆեդերացիայից մեղմ պատիժ է խնդրել Իբր ինքը տեղյակ չէ՞ Ղրղզստանի նախագահին չի ճանաչում, պաշտոնից ազատում է ենթակային Գերմանիան կոչով դիմել է իր քաղաքացիներին Աբսուրդ է, որ ՀԷՑ-ը գնահատվում է 350 հազար դոլար Ակնկալում են՝ մինչև պետական բյուջեի քննարկումների մեկնարկը խորհրդարանում անդրադարձ կկատարվի Շաքիի դեպքերին Բաքուն պահանջել է հեռացնել Էրդողանի խորհրդականին․ Middle East Eye
Ամենաընթերցվածները
Շուտով
Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Շահինյանը Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենակ Դանիելյանը Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Գևորգյանը Հոկտեմբերի 20-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքագետ Երվանդ Բոզոյանը Հոկտեմբերի 20-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է արտակարգ և լիազոր դեսպան Ձյունիկ Աղաջանյանը Հոկտեմբերի 20-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայաստանի դեմոկրատական կուսակցության նախագահ Արամ Սարգսյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դանիելյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am