«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Նիկոլ Փաշինյանը Կառավարության նիստի իր հերթական «փոթորկուն» ելույթով ազդարարեց սպասվող նոր պաշտոնանկությունների մասին:
Շիրակի մարզպետ Մուշեղ Մուրադյանի օրերը, կարծես թե, հաշված են. նա հավանաբար «ՍՄՍ կստանա»: Շիրակի մարզպետի զղջումներն անգամ իրավիճակը չփրկեցին:
Նիկոլ Փաշինյանին երեկ Կառավարության նիստի ժամանակ կրկին հունից հանեց այն, որ Շիրակի մարզի գյուղերից մեկում՝ դպրոցում դասասենյակ են անվանակոչել ԳՇ գեներալներից մեկի անունով:
Նիկոլ Փաշինյանը դժգոհեց, որ «Լվա ինքդ» օբյեկտները տեղակայված են մայթերին, ու զբոսնելիս մարդիկ ստիպված են քայլել ժավելների, քսայուղերի տարաների արանքներով, որովհետև դրանք ուղղակի շարված են մայթերին:
Նիկոլ Փաշինյանը դժգոհեց տեսչական մարմինների աշխատանքից ու տեսչական մարմիններին հորդորեց հատ-հատ ստուգել այդ խնդիրները:
Հաշվի առնելով, որ Կառավարության նախորդ նիստին նրա դժգոհություններին հաջորդեցին պաշտոնանկությունները, ապա թերևս երեկվա նիստից հետո կշարունակվեն «մաքրումները»»:
Մանրամասները՝ «Ժողովուրդ» օրաթերթի այսօրվա համարում:
Մայիսի 13-ին` ժամը 15:00-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդգար Ղազարյանը
Մայիսի 13-ին` ժամը 11:00-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդգար Էլբակյանը
Մայիսի 13-ին` ժամը 14:00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը
Մայիսի 12-ին` ժամը 12:00-ին, Հայելի ակումբի հյուրն է Զարուհի Փոստանջյանը
Մայիսի 12-ին` ժամը 16:30-ին, Հայելի ակումբի հյուրն է Անդրանիկ Թևանյանը
Մայիսի 12-ին` ժամը 16:00-ին, Հայելի ակումբի հյուրն է ԱԺ պատգամավոր Գառնիկ Դանիելյանը
Մայիսի 12-ին` ժամը 15:00-ին, Հայելի ակումբի հյուրն է ՀՀ նախկին վարչապետ Հրանտ Բագրատյանը
Մայիսի 8-ին` ժամը 11:00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արամ Սարգսյանը
Մայիսի 8-ին` ժամը 15:00-ին, Հայելի ակումբի հյուրն է Էլյանորա Մանանդյանը
Մայիսի 8-ին` ժամը 14:00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը