Աղքատության խայտառակ թվերն ու իշխանության ապահով Հայաստանը

Աղքատության վերին գիծ է սահմանված ամսական 40 հազար 867դրամը,  ստորին գիծը՝   33 հազար 418 դրամ, պարենային աղքատության գիծն է ամսական 23 հազար  313 դրամը: Ազգային վիճակագրական ծառայության սահմանմամբ, աղքատ են գնահատվել նրանք, ում սպառումը մեկ չափահաս անձի հաշվով ցածր է եղել աղքատության վերին գծից, շատ աղքատ են գնահատվել նրանք, ում սպառումը մեկ չափահաս անձի հաշվով ցածր է եղել աղքատության ստորին գծից, իսկ ծայրահեղ աղքատ կամ թերսնված գնահատվել են նրանք, ում սպառումը մեկ չափահաս անձի հաշվով ցածր է եղել աղքատության պարենային գծից: Հայաստանում ամենաաղքատ մարզը Շիրակն է: Այստեղ գրանցվել է հանրապետության կտրվածքով ամենաբարձր աղքատության մակարդակը: Պաշտոնական տվյալների համաձայն, Շիրակում աղքատության գծից ցածր է բնակչության մոտ 46%-ը: Ծայրահեղ աղքատ է 3.7 տոկոսը: Շիրակում  են ապրում նաև աղքատ երեխաների  50.9%-ը. ամեն երկրորդ երեխան Շիրակում ապրում է աղքատության մեջ: Համաձայան Տվյալները՝ «Հայաստանի սոցիալական պատկերը և աղքատությունը, 2017» զեկույցի՝ միջին հանրապետական ցուցանիշից բարձր են նաև Լոռու, Կոտայքի, Տավուշի և Արմավիրի մարզերի աղքատության ցուցանիշները: Երևանում ըստ տարածաշրջանների աղքատության մակարդակն ամենացածրն է (24.9%).  1.3 անգամ ցածր է, քան Երևանից դուրս` այլ քաղաքային բնակավայրերում: Ավելի արագ տեմպերով աղքատության  ցուցանիշի աճ գրանցվել է Տավուշում ` 1.5 անգամ, քաղաք Երևանում, Արմավիրում և Սյունիքում ՝ 1.2 անգամ: Նույն ժամանակահատվածում աճել է նաև ծայրահեղ աղքատության մակարդակը, ինչպես երկրի մակարդակով, այնպես էլ քաղաք Երևանում և որոշ մարզերում` բացի Արարատի, Լոռու, Կոտայքի, Շիրակի, Սյունիքի և Վայոց Ձորի մարզերից: Այդուհանդերձ, ծայրահեղ աղքատության մակարդակը Շիրակից հետո  առավել բարձր է Լոռու (2.7%), ինչպես նաև Տավուշի մարզում և քաղաք Երևանում (1.9%): Ամենավտանգավորը մանկական աղքատությունն է. մինչև 18 տարեկան երեխաների 2.0%-ը ապրում է ծայրահեղ աղքատության, իսկ 34.2%-ն` աղքատության մեջ:  Ընտանեկան նպաստը  հանելու դեպքում, ծայրահեղ աղքատ չհամարվող երեխաների 16%-ը կհամարվի ծայրահեղ աղքատ:, իսկ  աղքատ չհամարվող երեխաների 13%-ը կհամարվի աղքատ: Ազգային վիճակագրական ծառայության տվյալների համաձայն, մինչև 18 տարեկան երեք կամ ավելի երեխա ունեցող ընտանիքներում աղքատ է երեխաների 44.6%-ը կամ բոլոր երեխաների 34.2%-ը, իսկ մեծ ընտանիքներում ծայրահեղ աղքատ է երեխաների 3.8%-ը կամ բոլոր երեխաների 2.0 %-ը: Տարիքով ավելի փոքր երեխաների աղքատ լինելու հավանականությունն ավելի բարձր է: Աղքատության ռիսկն ավելի մեծ է այն ընտանիքների երեխաների շրջանում, որոնցում կրտսեր երեխան հինգ տարեկան է կամ ավելի փոքր: Կնոջ գլխավորությամբ տնային տնտեսություններում երեխաների աղքատ լինելու հավանականությունը բարձր է: Երեխաների ընդհանուր թվաքանակի մոտ մեկ քառորդը (24.3%) ապրում է կնոջ գլխավորությամբ տնային տնտեսություններում, որոնց 41.6%-ն աղքատ է, իսկ տղամարդու գլխավորությամբ տնային տնտեսություններում ապրող երեխաների շրջանում այն կազմում է 31.8%: Մանկական աղքատության վրա ազդող կարևոր գործոններից է նաև տնային տնտեսության գլխավորի ամուսնական կարգավիճակը: Ամուրի (չամուսնացած), այրի կամ ամուսնալուծված գլխավորով տնային տնտեսություններում ապրող երեխաների աղքատ լինելու հավանականությունն ավելի բարձր է (40.8%), քան ամուսնացած կամ համատեղ բնակվողներինը (32.5%): Աղքատության ռիսկը նվազում է, երբ երեխան ապրում է այնպիսի տնային տնտեսությունում, որտեղ գլխավորի կրթական մակարդակը բարձր է: Աղքատ տնային տնտեսությունների երեխաներն ավելի հաճախ բնակվում են կարևոր հարմարություններից զուրկ` հոսող տաք ջուր, կենտրոնացված գազամատակարարում, ստացիոնար հեռախոս, լոգարան կամ ցնցուղ  չունեցող կացարաններում): Ծայրահեղ աղքատ երեխաներն ավելի հաճախ, քան աղքատ երեխաները, զրկված են անգամ  կացարանային հարմարություններից: Աղքատ երեխաների 56 տոկոսը և ծայրահեղ աղքատ երեխաների 48 տոկոսն ապրում են անբավարար ջեռուցմաբ տնային տնտեսություններում:  Խոնավ տնային տնտեսություններում է բնակվում աղքատ երեխաների 36 և ծայրահեղ աղքատ երեխաների 42%-ը:  Այսինքն, Հայաստանում ամեն երրորդ երեխան ապրում է խոնավ պայմաններում: Այս խայտառակ թվերն այն հիմնական արդյունքն են, որ ապահովել են ՀՀԿ-ն ու Սերժ Սարգսյանը՝ իրենց պաշտոնավարման 10 տարիների ընթացքում:   Հայկ Դավթյան

դիտվել է 81 անգամ
Լրահոս
Շաքիում երեխաներին պատանդառած և կնոջ վրա կրակած ադրբեջանցի զինծառայողը ՔԿՀ-ում է գտնվում. «Փաստինֆո» Նիկոլի «գեոպոլիտիկ հեդոնիզմը». Արմեն Հովասափյան Մասիսի թիվ 6 դպրոցի տնօրենն իր սեփական մեքենան լիցքավորում է դպրոցի հաշվին․ 168․am Լիլիթ Ստեփանյանի համար պաշտոն գտան Թուրքիայում կոչ են արել չեղարկել Մաքսիմ Գալկինի համերգը՝ Իսրայելին աջակցելու պատճառով Ֆիդել Կաստրոյի եղբորը ձերբակալելու որոշում է կայացվել Ուզում եք հանել՝ հանե՛ք․ Գերասիմ Վարդանյան «Կպատմեմ, թե ինչ է իրականում եղել». Միլենա Պետրոսյանը խոսել է Եղեգիս համայնքի ղեկավարը հեռացվել է ՔՊ-ից ԵՊՀ-ի դեմ նոր գործընթաց է սկսվել Փաշինյանի դերասան աներձագը հիմա էլ ուժերը կփորձի սպորտի ոլորտում Հետանկախության Հայաստանի ամենաինքնիշխան քայլը հենց Արցախի ազատագրումն էր, քանի որ դրանով հենց մենք էինք նախանշել մեր սահմանները․ Վարդան Ոսկանյան Արևմուտքը այլևս երբեք չի լինի երաժշտությունը որոշող գլխավոր խաղացողը․ Լավրով Եվրոպական էլիտաները կշարունակեն խաղալ Նիկոլի հետ, բայց իրենց հասարակություններին կվախենան անգամ ակնարկել ԵՄ-ին Հայաստանի հնարավոր անդամակցության հարցի մասին․ Արմեն Աշոտյան Մենք կարող ենք հենց վաղը հաղթել պшտերազմում․ Թրամփը՝ Իրանի մասին Մեկնարկել է Զելենսկու հանդիպումը Ուիթքոֆի գլխավորած ամերիկյան պատվիրակության հետ ՔՊ-ի օգտին քվեարկելու դիմաց արտոնություններ է տրամադրել․ Հրազդանի համայնքապետարանի պաշտոնյան տնային կալանքի տակ է Բախվել են «Nissan Rogue»-ը և «Lexus GX470»-ը․ վերջինը կnտրել է խմորեղենի արտադրամասի ապակիները Ռոնալդուն երկրի ֆուտբոլի ֆեդերացիայից մեղմ պատիժ է խնդրել Իբր ինքը տեղյակ չէ՞ Ղրղզստանի նախագահին չի ճանաչում, պաշտոնից ազատում է ենթակային Գերմանիան կոչով դիմել է իր քաղաքացիներին Աբսուրդ է, որ ՀԷՑ-ը գնահատվում է 350 հազար դոլար Ակնկալում են՝ մինչև պետական բյուջեի քննարկումների մեկնարկը խորհրդարանում անդրադարձ կկատարվի Շաքիի դեպքերին Բաքուն պահանջել է հեռացնել Էրդողանի խորհրդականին․ Middle East Eye
Ամենաընթերցվածները
Շուտով
Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Շահինյանը Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենակ Դանիելյանը Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Գևորգյանը Հոկտեմբերի 20-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքագետ Երվանդ Բոզոյանը Հոկտեմբերի 20-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է արտակարգ և լիազոր դեսպան Ձյունիկ Աղաջանյանը Հոկտեմբերի 20-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայաստանի դեմոկրատական կուսակցության նախագահ Արամ Սարգսյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դանիելյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am