Հերթական հարվածը Սերժ Սարգսյանին

Դաշնակցությունը վերափոխվում է լույսի արագությամբ։ Եթե ոչ վաղ անցյալում ՀՅԴ-ն համարվում էր Սերժ Սարգսյանի քաղաքական հենարանը ՀՀԿ-ից հետո եւ այդ սերն ու փոխվստահությունը ցուցադրվում էր երկկողմ, հիմա ՀՅԴ-ում սեր են տածում նաեւ առ Կարեն Կարապետյան։ Ընդ որում սա այն պայմաններում, երբ մամուլն ամեն օր գրում է վարչապետի ու ՀՅԴ-ական առնվազն երկու նախարարների անհաշտությունների մասին, որն ակնհայտ է դառնում նաեւ հրապարակային շփումների ժամանակ։ Խոսքը Լեւոն Մկրտչյանի եւ Արծվիկ Մինասյանի մասին է։ Իսկզբանէ պարզ էր, որ կոալիցիա կազմվեց ոչ թե ՀՀԿ-ՀՅԴ-ի միջեւ, այլ ՀՅԴ-ի եւ Սերժ Սարգսյանի ու թվում էր, թե Սարգսյանը 2018-ին ընդառաջ ՀՅԴ-ին կօգտագործի քաղաքական հարցերում, մասնավորապես Կարեն Կարապետյանի դեմ, բայց գործընթացները կարծես հակառակն են ցույց տալիս։ ԱԺ ՀՅԴ խմբակցության ղեկավար Արմեն Ռուստամյանը Gallup International Association-ի անցկացրած հարցոււմների մասին ԱԺ-ում լրագրողների հետ խոսելիս  ուշագրավ հայտարարություններ է արել։ Ռուստամյանը նախ չի թաքցրել, որ թերահավատորեն է վերաբերում հարցումներին, որովհետև դրանք սովորաբար հակառակ արդյունքն են ցույց տալիս, ապա կոնկրետացրել, թե չի հավատում կոնկրետ վերջին հարցումներին, որոնց արդյունքներով վարչապետի վարկանիշը նվազել է։ Տեղեկացնենք, որ այդ հարցումների տվյալների՝ հարցվածների 26.7 տոկոսը դրական է գնահատում ՀՀ նախագահի աշխատանքը, 26.2 տոկոսը՝ ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանի: Հարցումներից նաև պարզ է դարձել, որ Կարապետյանի վարկանիշը 85 տոկոսից նվազել է մինչեւ 57-ի: Դիտարկմանը, թե թերեւս հող են նախապատրաստում, որ 2018 թվականին Սերժ Սարգսյանը ստանձնի կառավարության ղեկավարի պաշտոնը՝ այդպիսով նաեւ երկրի ղեկավարումը, Ռուստամյանը չհամաձայնեց. «Որևէ հող նախապատրաստելու խնդիր չեմ տեսնում, ի՞նչ է հարցումներով են հող նախապատրաստում: Հող նախապատրաստում են գործողություններով, որոնք իրենց տրամաբանությամբ ընթանում են»: Արմեն Ռուստամյանը կարծում է, որ վարչապետի վարկանիշը ոչ թե իջել է, այլև ճիշտ հակառակը՝ կառավարությունը լուրջ արդյունքներ է ցույց տալիս: «Հանրային ընկալմամբ կարող է դա չերևալ, որովհետև տեմպերը գոհացուցիչ չեն, իսկ փոփոխությունների ուղղությունը ճիշտ է ընտրված և պետք է տեմպերն ավելացվեն»։ Բայց սա դեռ ամենը չէ, հարցին, թե Հանրապետականի շարքերում կա անձ, որը կփոխարինի Սերժ Սարգսյանին՝ մասնավորապես արտաքին քաղաքականության հարցում, Ռուստամյանը պատասխանել է. «Անփոխարինելի մարդիկ չկան, իսկ արտաքին քաղաքականությունը, բնականաբար, պետք է ավելի նոր որակով և մակարդակով իրացվի, խորհրդարանական համակարգը ենթադրում է թիմային աշխատանքը»: Կարեն Կարապետյանը կկարողանա՞ փոխարինել Սերժ Սարգսյանին, Ռուստամյանը պատասխանեց. «Ինչո՞ւ չէ, Կարեն Կարապետյանը ցույց է տվել, որ չի՞ կարող, իհարկե, կարող է»: Դե, ինչ կենացները քաղցրանում են, ամիսներ առաջ Սերժ Սարգսյանի վարչապետ դառնալու համար մարտնչող ՀՅԴ-ում կտրուկ շրջադարձ է տեղի ունեցել, հիմա պատրաստ են վստահության քվե տալ նաեւ Կարապետյանին։ Ի դեպ, վերջին շաբաթների ընթացքում սա ՀՅԴ-ի երկրորդ հարվածն էր Սերժ Սարգսյանին։ Անցած շաբաթ նույն Ռուստամյանը Եվրամիության հետ Հայաստանի ստորագրած շրջանակային համաձայնագրի մասին կարծիք հայտնելիս ասաց, որ համաձայնագիրը գրեթե արտացոլում է Հայաստանի Սահմանադրությունը, դրանով նախատեսված եվրոպական պառլամենտարիզմի մոդելը և չիրականացնել համաձայնագիրը՝ նշանակում է չիրականացնել Սահմանադրությունը: Ռուստամյանը խոստովանեց նաեւ, որ Հայաստան-ԵՄ նախորդ համաձայնագիրը չի ստորագրվել Սերժ Սարգսյանի վրա ճնշումների պատճառով: «Սրանով իսկ ավելացել է ՀՀ ինքնուրույնությունը, դրա համար հաջողվեց կնքել պայմանագիր այն պարագայում, երբ ՀՀ-ն մինչ այս զարգանում էր այլ վեկտորով: Այժմ մի հոգի չէ ամբողջ իշխանությունը կենտրոնացրել, մի հոգի չէ, որ ներկայացնում է երկիրը: Այժմ խորհրդարանը կոլեգիալ մարմին է, բնականաբար, ճնշումները՝ կապված ՀՀ-ի այս կամ այն քաղաքական գիծ ընտրելու հետ, չեն կարող իրականացնել այնպես, ինչպես նախկինում կարող էին մեկ անձի նկատմամբ անել», հայտարարել էր Ռուստամյանը: Սպասվում էր, որ 2018-ի ապրիլին ընդառաջ քաղաքական դաշտում նոր վերադասավորումներ են լինելու, արդեն մի քանի շաբաթ է խոսվում է 2018-ից հետո նոր կոալիցիայի հեռանկարի մասին, որտեղ տեղ կունենա Ծառուկյան դաշինքը։ Միթե ՀՅԴ-ն դուրս է մնում խաղից եւ հիմա էլ ռեւերանսներ է անում Կարեն Կարապետյանի նկատմամբ, թե «մեկ նալին, մեկ մեխին» սկզբունքով ցանկանում է մնալ ասպարզում։ Անի Սահակյան

դիտվել է 56 անգամ
Լրահոս
Շաքիում երեխաներին պատանդառած և կնոջ վրա կրակած ադրբեջանցի զինծառայողը ՔԿՀ-ում է գտնվում. «Փաստինֆո» Նիկոլի «գեոպոլիտիկ հեդոնիզմը». Արմեն Հովասափյան Մասիսի թիվ 6 դպրոցի տնօրենն իր սեփական մեքենան լիցքավորում է դպրոցի հաշվին․ 168․am Լիլիթ Ստեփանյանի համար պաշտոն գտան Թուրքիայում կոչ են արել չեղարկել Մաքսիմ Գալկինի համերգը՝ Իսրայելին աջակցելու պատճառով Ֆիդել Կաստրոյի եղբորը ձերբակալելու որոշում է կայացվել Ուզում եք հանել՝ հանե՛ք․ Գերասիմ Վարդանյան «Կպատմեմ, թե ինչ է իրականում եղել». Միլենա Պետրոսյանը խոսել է Եղեգիս համայնքի ղեկավարը հեռացվել է ՔՊ-ից ԵՊՀ-ի դեմ նոր գործընթաց է սկսվել Փաշինյանի դերասան աներձագը հիմա էլ ուժերը կփորձի սպորտի ոլորտում Հետանկախության Հայաստանի ամենաինքնիշխան քայլը հենց Արցախի ազատագրումն էր, քանի որ դրանով հենց մենք էինք նախանշել մեր սահմանները․ Վարդան Ոսկանյան Արևմուտքը այլևս երբեք չի լինի երաժշտությունը որոշող գլխավոր խաղացողը․ Լավրով Եվրոպական էլիտաները կշարունակեն խաղալ Նիկոլի հետ, բայց իրենց հասարակություններին կվախենան անգամ ակնարկել ԵՄ-ին Հայաստանի հնարավոր անդամակցության հարցի մասին․ Արմեն Աշոտյան Մենք կարող ենք հենց վաղը հաղթել պшտերազմում․ Թրամփը՝ Իրանի մասին Մեկնարկել է Զելենսկու հանդիպումը Ուիթքոֆի գլխավորած ամերիկյան պատվիրակության հետ ՔՊ-ի օգտին քվեարկելու դիմաց արտոնություններ է տրամադրել․ Հրազդանի համայնքապետարանի պաշտոնյան տնային կալանքի տակ է Բախվել են «Nissan Rogue»-ը և «Lexus GX470»-ը․ վերջինը կnտրել է խմորեղենի արտադրամասի ապակիները Ռոնալդուն երկրի ֆուտբոլի ֆեդերացիայից մեղմ պատիժ է խնդրել Իբր ինքը տեղյակ չէ՞ Ղրղզստանի նախագահին չի ճանաչում, պաշտոնից ազատում է ենթակային Գերմանիան կոչով դիմել է իր քաղաքացիներին Աբսուրդ է, որ ՀԷՑ-ը գնահատվում է 350 հազար դոլար Ակնկալում են՝ մինչև պետական բյուջեի քննարկումների մեկնարկը խորհրդարանում անդրադարձ կկատարվի Շաքիի դեպքերին Բաքուն պահանջել է հեռացնել Էրդողանի խորհրդականին․ Middle East Eye
Ամենաընթերցվածները
Շուտով
Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Շահինյանը Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենակ Դանիելյանը Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Գևորգյանը Հոկտեմբերի 20-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքագետ Երվանդ Բոզոյանը Հոկտեմբերի 20-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է արտակարգ և լիազոր դեսպան Ձյունիկ Աղաջանյանը Հոկտեմբերի 20-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայաստանի դեմոկրատական կուսակցության նախագահ Արամ Սարգսյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դանիելյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am