Պուտինի չորրորդ ժամկետն ու Սերժ Սարգսյանի ոգեշնչման աղբյուրը

Ռուսաստանում 2018թ. մարտի 18-ին նախագահական ընտրություններ են տեղի ունենալու, և երեկ հնչեց բոլորի համար սպասելի, բայց՝ «սկանդալային» հայտարարությունը... «Ես առաջադրելու եմ իմ թեկնածությունը Ռուսաստանի նախագահի ընտրություններում», - Նիժնի Նովգորոդ քաղաքում՝ երեկ ԳԱԶ ավտոգործարանի 85-ամյա հոբելյանին նվիրված հավաք-համերգին ասել է Պուտինը՝ հավելելով. - «Ավելի լավ վայր և առիթ նման հայտարարության համար երևի չկա»։ Գործարանի բանվորները Ռուսաստանի նախագահի այս հայտարարությունն ընդունել են ծափերով։ Ավելի վաղ ռուսական մամուլը գրել էր, որ նախագահական ընտրություններում մասնակցելու մասին իր որոշումը Պուտինը կհայտարարի բանվորների հետ հանդիպմանը, քանի որ հենց բանվորներն են նախևառաջ Պուտինի ընտրազանգվածը։ Ռուսաստանում ընտրությունները 2018թ. մարտին կայանալիք ընտրություններում ռուսաստանցիները նախագահ են ընտրելու վեց տարի ժամկետով։ Երրորդ անգամ Պուտինը ընտրվել է 2012-ին: Սա Պուտինի արդեն չորրորդ ժամկետն է։ Որ Պուտինը վերընտրվելու է այս պաշտոնում, ոչ ոք չի կասկածում։ Վերջին հարցումները վկայում են, որ մեկ այլ նախագահ երկրում ուզում է տեսնել ռուսաստանցիների 25 տոկոսը միայն։ Նախագահական ընտրություններին իրենց մասնակցության մասին արդեն հայտարարել են դեմոկրատական ճակատը ներկայացնող Ռուսաստանի բիզնես-օմբուդսմեն Բորիս Տիտովը, Կոմունիստական կուսակցության ղեկավար Գենադի Զյուգանովը, «Յաբլոկո» կուսակցության հիմնադիր Գրիգորի Յավլինսկին, հեռուստահաղորդավար Քսենիա Սոբչակը, սկանդալային գործարար Սերգեյ Պոլոնսկին, Լիբերալ-դեմոկրատական կուսակցության ղեկավար Վլադիմիր Ժիրինովսկին: Փորձագետների կարծիքով՝ միակ ռեալ ընդդիմադիր գործիչը, ով կարող է մրցակցել Պուտինի հետ, Ալեքսեյ Նավալնին է, ով, սակայն, չի կարող մասնակցել ընտրություններին, քանի որ դատապարտված է հինգ տարվա պայմանական ազատազրկման՝ «Կիրովլես» հայտնի գործով։ Նավալնին, սակայն, հայտարարում է, որ Ռուսաստանի իշխանությունները նրան ընտրություններին չթողնելու որևէ իրավական հիմք չունեն և ակտիվ քարոզարշավ է անցկացնում ու բազմահազարանոց ցույցեր անում Ռուսաստանի տարբեր մարզերում։ Նավալնին, չնայած քաղաքային իշխանությունների՝ հանրահավաքը տապալելու ջանքերին՝ նախօրեին Սամարա քաղաքում բազմահազարանոց հանրահավաք անցկացրեց։ Ոստիկանները հանրահավաքից առաջ փակել էին հավաքի վայր տանող մուտքը, իսկ հարևանությամբ տեղակայված մշակույթի տանը քաղաքային իշխանությունները հանրահավաքին զուգահեռ արևելյան պարերի մրցույթ էին կազմակերպել և այնտեղից բարձր երաժշտություն էր հնչում։ Հանրահավաքի վայրում «Նավալնիի կազմակերպած հավաքը արտոնված չէ» գրությամբ մեծ պաստառ էր փակցված։ Հանրահավաքից առաջ՝ գիշերը ոստիկանները բերման էին ենթարկել տեղի ակտիվիստներին, իսկ բեմը, որտեղ պետք է ելույթ ունենար Նավալնին, ապամոնտաժել էին։ Չնայած այս ամենին, Նավալնին չի չեղարկել իր ելույթը և խոսել է բարձրախոսով։ Ընդդիմադիր գործչի շտաբը հայտարարեց, որ քաղաքային իշխանությունների դեմ հայց է ներկայացնելու դատարան, ընդ որում՝ Նավալնիի շտաբն արդեն ուներ դատարանի որոշում, որը պարտադրում էր քաղաքապետարանին հավաքի նոր վայր առաջարկել։ Նավալնին շարունակում է իր ակտիվ նախընտրական քարոզարշավը։ Դեկտեմբերի 1-ին Նիժնի Նովգորոդ քաղաքում 3 օրով ձերբակալվել էր նրա շտաբի ղեկավարը։ Ինչևէ, տարվա «ինտրիգն», այսպիսով, բացահայտված է. Պուտինն առաջադրվեց: Ի՞նչ է սպասում Ռուսաստանին ու նրա հետ հարաբերվող պետություններին... Սա կարևոր հարցադրում է, եթե հաշվի առնենք այն, թե ինչ դիրքերից է հանդես գալու չորրորդ ժամկետի գնացող Պուտինը: Ի՞նչ է նշանակում Պուտինի առաջադրումը նրա գործընկեր պետությունների ու ռազմավարական դաշնակիցների առաջնորդների համար... Սերժ Սարգսյանը նույնպես 2018-ին իշխանության ստանձնման, կամ, ավելի ճիշտ՝ «ի՞նչ ձևով» ստանձնելու որոշման առջև է կանգնած: Նա ևս պահում է ինտրիգը, նշելով, թե առայժմ չի պատկերացնում, թե ինչ ձևով է մասնակցություն ունենալու իշխանավարմանը: Բայց Հայաստանում, մտքում, թերևս, ոչ ոք չի կասկածում, որ նրա իշխանավարումը շարունակվելու է 2018-ից հետո նույնպես: Ահա, հետխորհրդային պետությունների նմանությունը, նրանց առաջնորդների ոգեշնչման աղբյուրը՝ Պուտինի պարգևը դաշնակից առաջնորդներին: Թամար Բագրատունի

դիտվել է 75 անգամ
Լրահոս
Շաքիում երեխաներին պատանդառած և կնոջ վրա կրակած ադրբեջանցի զինծառայողը ՔԿՀ-ում է գտնվում. «Փաստինֆո» Նիկոլի «գեոպոլիտիկ հեդոնիզմը». Արմեն Հովասափյան Մասիսի թիվ 6 դպրոցի տնօրենն իր սեփական մեքենան լիցքավորում է դպրոցի հաշվին․ 168․am Լիլիթ Ստեփանյանի համար պաշտոն գտան Թուրքիայում կոչ են արել չեղարկել Մաքսիմ Գալկինի համերգը՝ Իսրայելին աջակցելու պատճառով Ֆիդել Կաստրոյի եղբորը ձերբակալելու որոշում է կայացվել Ուզում եք հանել՝ հանե՛ք․ Գերասիմ Վարդանյան «Կպատմեմ, թե ինչ է իրականում եղել». Միլենա Պետրոսյանը խոսել է Եղեգիս համայնքի ղեկավարը հեռացվել է ՔՊ-ից ԵՊՀ-ի դեմ նոր գործընթաց է սկսվել Փաշինյանի դերասան աներձագը հիմա էլ ուժերը կփորձի սպորտի ոլորտում Հետանկախության Հայաստանի ամենաինքնիշխան քայլը հենց Արցախի ազատագրումն էր, քանի որ դրանով հենց մենք էինք նախանշել մեր սահմանները․ Վարդան Ոսկանյան Արևմուտքը այլևս երբեք չի լինի երաժշտությունը որոշող գլխավոր խաղացողը․ Լավրով Եվրոպական էլիտաները կշարունակեն խաղալ Նիկոլի հետ, բայց իրենց հասարակություններին կվախենան անգամ ակնարկել ԵՄ-ին Հայաստանի հնարավոր անդամակցության հարցի մասին․ Արմեն Աշոտյան Մենք կարող ենք հենց վաղը հաղթել պшտերազմում․ Թրամփը՝ Իրանի մասին Մեկնարկել է Զելենսկու հանդիպումը Ուիթքոֆի գլխավորած ամերիկյան պատվիրակության հետ ՔՊ-ի օգտին քվեարկելու դիմաց արտոնություններ է տրամադրել․ Հրազդանի համայնքապետարանի պաշտոնյան տնային կալանքի տակ է Բախվել են «Nissan Rogue»-ը և «Lexus GX470»-ը․ վերջինը կnտրել է խմորեղենի արտադրամասի ապակիները Ռոնալդուն երկրի ֆուտբոլի ֆեդերացիայից մեղմ պատիժ է խնդրել Իբր ինքը տեղյակ չէ՞ Ղրղզստանի նախագահին չի ճանաչում, պաշտոնից ազատում է ենթակային Գերմանիան կոչով դիմել է իր քաղաքացիներին Աբսուրդ է, որ ՀԷՑ-ը գնահատվում է 350 հազար դոլար Ակնկալում են՝ մինչև պետական բյուջեի քննարկումների մեկնարկը խորհրդարանում անդրադարձ կկատարվի Շաքիի դեպքերին Բաքուն պահանջել է հեռացնել Էրդողանի խորհրդականին․ Middle East Eye
Ամենաընթերցվածները
Շուտով
Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Շահինյանը Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենակ Դանիելյանը Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Գևորգյանը Հոկտեմբերի 20-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքագետ Երվանդ Բոզոյանը Հոկտեմբերի 20-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է արտակարգ և լիազոր դեսպան Ձյունիկ Աղաջանյանը Հոկտեմբերի 20-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայաստանի դեմոկրատական կուսակցության նախագահ Արամ Սարգսյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դանիելյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am