Վաշինգտոնը միացավ Հայաստանին և Արցախին

Միացյալ Նահանգները Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման հարցում աջակցում է ԵԱՀԿ Մինսկի խմբի գործադրած ջանքերին, երեկ Վիեննայում ԵԱՀԿ արտաքին գործերի նախարարների խորհրդի նիստի բացման արարողությանը հայտարարել է Միացյալ Նահանգների պետքարտուղար Ռեքս Թիլերսոնը: «Մենք աջակցում ենք ԼՂ խնդրի լուծում գտնելուն ուղղված Մինսկի խմբի ջանքերին: Մեզ գոհացնում են այն հանձնառությունները, որոնք հոկտեմբերին տեղի ունեցած հանդիպման ժամանակ հաստատեցին Հայաստանի և Ադրբեջանի նախագահները, մասնավորապես՝ աշխուժացնել բանակցային գործընթացը, նվազեցնել լարվածությունը շփման գծում: Կարևոր առաջընթաց կարող է արձանագրվել միայն այն դեպքում, երբ կա քաղաքական կամք: Մենք ողջունում ենք երեկ կողմերի կայացրած որոշումը՝ խոսելու խնդրի մասին»,- ասել է Թիլերսոնը: Նա ընդգծել է ձգձգված հակամարտություններում առաջընթաց գրանցելու կարևորությունը՝ ինչպես Լեռնային Ղարաբաղում, այնպես էլ Վրաստանում և Մոլդովայում: Վերջին շրջանում ղարաբաղյան կարգավորման ուղղությամբ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների ջանքերը՝ ամեն գնով ապահովել բանակցությունները, ինչ-որ չափով, կարելի է ասել, հաջողեցին: Միջնորդների նպատակը մեկն է՝ ոչ մի կերպ թույլ չտալ, որպեսզի շփման գծում լարվածությունը աճի: Կողմերին բանակցությունների սեղանի շուրջ նստեցնելը համանախագահող երկրների թիվ մեկ խնդիրն է այսօր և նրանք ակնհայտ է, որ իսկապես, ջանք չեն խնայում այդ ուղղությամբ: Ավելին՝ սրան զուգահեռ, բացահայտ նկատվում է, որ միջազգային հանրությունն էլ իր հերթին ուժեղ աջակցություն է ցույց տալիս ԵԱՀԿ Մինսկի խմբին, կարծես, արգելափակելով Բաքվի ջանքերը՝ ԵԱՀԿ Մինսկի խմբի ձևաչափը կործանելու ուղղությամբ: Այս պայմաններում՝ Բաքվին այլ բան չի մնում, քան հաշտվել իրավիճակի հետ ու գնալ բանակցությունների: Երեկ, փաստացի, նաև Վաշինգտոնը, որպես ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահող պետություն, միացավ Բաքվի ապակառուցողական կեցվածքի դեմ արշավին՝ շեշտելով ԵԱՀԿ Մինսկի խմբի դերն և խաղաղ բանակցությունների կարևորությունը: Իհարկե, սրանք հայտարարություններ են, երաշխիք չեն, որ Ալիևը չի դիմի նորանոր սադրանքների, բայցև փաստ է, որ միջազգային հանրությունը լուրջ ճնշում է գործադրում, փորձելով, կանխել հնարավոր արկածախնդրությունները: Այս առումով, Միացյալ Նահանգների պետքարտուղար Ռեքս Թիլերսոնի երեկվա հայտարարությունը Հայաստանին և Արցախին միանալու ու աջակցություն հայտնելու ուղիղ մեսիջ է: Հավելենք, որ երեկ նաև ՌԴ ԱԳ նախարարն է Վիեննայում անդրադարձել ԼՂ խնդրին: Ռուսաստանը կշարունակի ջանքերը ԼՂ հակամարտությանը լուծում գտնելու ուղղությամբ, ասել է Սերգեյ Լավրովը. «Որպես ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ՝ Ռուսաստանը կշարունակի ջանքերը՝ ԼՂ հակամարտության կարգավորման համար բոլոր կողմերին ընդունելի լուծում փնտրելու ուղղությամբ»: Ավելի ուշ հրապարակվեց կարևոր համատեղ հայտարարություն՝ այս անգամ ԱՄՆ-ի, Ռուսաստանի և Ֆրանսիայի բարձրաստիճան պաշտոնյաների մակարդակով: ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկրների՝ ԵԱՀԿ նախարարների խորհրդի պատվիրակությունները՝ Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը, ԱՄՆ պետքարտուղար Ռեքս Թիլերսոնը և Ֆրանսիայի մշտական ներկայացուցիչ Վերոնիկ Ռոժե Լականը համատեղ հայտարարություն են տարածել՝ կապված դեկտեմբերի 6-ին Վիեննայում Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարների հանդիպման հետ: Հայտարարության մեջ նշվում է, որ համանախագահները հավատարիմ են իրենց հանձնառություններին՝միջնորդ հանդիսանալ ԼՂ-ի հակամարտության խաղաղ կարգավորման գործում՝ հիմնված Հելսինկյան եզրափակիչ ակտի հիմնարար սկզբունքների վրա, այդ թվում ուժի կամ ուժի սպառնալիքի չկիրառում, տարածքային ամբողջականություն, մարդկանց հավասար իրավունքները և ինքնորոշում: «Մենք վերահաստատում ենք մեր միացյալ հանձնառությունները՝ բանակցել հակամարտության խաղաղ լուծման շուրջ՝ որպես տարածաշրջանի մարդկանց համար իրական լուծում բերելու միակ ուղի: Մենք ողջունում ենք բարձր մակարդակի երկխոսության վերականգնումը հոկտեմբերի 16-ին Ժնևում Հայաստանի և Ադրբեջանի նախագահների միջև, ինչպես նաև Վիեննայում դեկտեմբերի 6-ի հանդիպումը արտգործնախարարների միջև՝ Մինսկի խմբի համանախագահների հովանու ներքո: Մենք գոհունակություն ենք հայտնում ակտիվացած բանակցություններից և դիմում ենք կողմերին՝ կոչ անելով կենտրոնացնել իրենց ջանքերը՝ փոխզիջումային լուծում գտնելու քաղաքական կարգավորման հիմնական հարցերի շուրջ: Հետագա հապաղումները միայն ավելի կբարդացնեն իրավիճակը և կարող են հարցականի տակ դնել կողմերի հանձնառությունները հարատև խաղաղություն հաստատելու վերաբերյալ: Անդրադառնալով երկու երկրների նախագահների պարտավորություններին՝ լրացուցիչ միջոցներ ձեռնարկել շփման գծում լարվածությունը թուլացնելու ուղղությամբ՝ մենք կոչ ենք անում Բաքվին և Երևանին ընդլայնել ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցչի գրասենյակը: Պետք է կյանքի կոչվեն նաև 2016թ. Վիեննայի և Սանկտ Պետերբուրգի գագաթնաժողովներում ընդունված մյուս որոշումները: Մենք ողջունում ենք, որ կողմերը պատրաստակամություն են հայտնել հաշվի առնել համանախագահների առաջարկը՝ ուղղված հայերի և ադրբեջանցիների միջև մարդկային շփումների վերականգնմանը և աջակցությանը Կարմիր խաչի միջազգային կոմիտեին՝ անհետ կորածների տվյալների փոխանական վերաբերյալ: Մենք կողմերին կոչ ենք անում ավելորդ կերպով չքաղաքականացնել այս կարևոր մարդասիրական քայլերը: Մեր երկրները շարունակում են պատրաստակամ մնալ աշխատելու կողմերի հետ՝ հանուն հարատև և խաղաղ կարգավորման: Մենք հրահանգել ենք մեր համանախագահներին շարունակել միջնորդական գործունեությունը՝ կողմերին ներկայացված առաջարկությունների վերաբերյալ փոխզիջումների առաջխաղացման ուղղությամբ, բայց շեշտում ենք, որ ԼՂ-ի հակամարտության հիմնական պատասխանատվությունը մնում է Հայաստանի և Ադրբեջանի նախագահների ուսերին»,- ասվում է հայտարարությունում: Թամար Բագրատունի

դիտվել է 86 անգամ
Լրահոս
Շաքիում երեխաներին պատանդառած և կնոջ վրա կրակած ադրբեջանցի զինծառայողը ՔԿՀ-ում է գտնվում. «Փաստինֆո» Նիկոլի «գեոպոլիտիկ հեդոնիզմը». Արմեն Հովասափյան Մասիսի թիվ 6 դպրոցի տնօրենն իր սեփական մեքենան լիցքավորում է դպրոցի հաշվին․ 168․am Լիլիթ Ստեփանյանի համար պաշտոն գտան Թուրքիայում կոչ են արել չեղարկել Մաքսիմ Գալկինի համերգը՝ Իսրայելին աջակցելու պատճառով Ֆիդել Կաստրոյի եղբորը ձերբակալելու որոշում է կայացվել Ուզում եք հանել՝ հանե՛ք․ Գերասիմ Վարդանյան «Կպատմեմ, թե ինչ է իրականում եղել». Միլենա Պետրոսյանը խոսել է Եղեգիս համայնքի ղեկավարը հեռացվել է ՔՊ-ից ԵՊՀ-ի դեմ նոր գործընթաց է սկսվել Փաշինյանի դերասան աներձագը հիմա էլ ուժերը կփորձի սպորտի ոլորտում Հետանկախության Հայաստանի ամենաինքնիշխան քայլը հենց Արցախի ազատագրումն էր, քանի որ դրանով հենց մենք էինք նախանշել մեր սահմանները․ Վարդան Ոսկանյան Արևմուտքը այլևս երբեք չի լինի երաժշտությունը որոշող գլխավոր խաղացողը․ Լավրով Եվրոպական էլիտաները կշարունակեն խաղալ Նիկոլի հետ, բայց իրենց հասարակություններին կվախենան անգամ ակնարկել ԵՄ-ին Հայաստանի հնարավոր անդամակցության հարցի մասին․ Արմեն Աշոտյան Մենք կարող ենք հենց վաղը հաղթել պшտերազմում․ Թրամփը՝ Իրանի մասին Մեկնարկել է Զելենսկու հանդիպումը Ուիթքոֆի գլխավորած ամերիկյան պատվիրակության հետ ՔՊ-ի օգտին քվեարկելու դիմաց արտոնություններ է տրամադրել․ Հրազդանի համայնքապետարանի պաշտոնյան տնային կալանքի տակ է Բախվել են «Nissan Rogue»-ը և «Lexus GX470»-ը․ վերջինը կnտրել է խմորեղենի արտադրամասի ապակիները Ռոնալդուն երկրի ֆուտբոլի ֆեդերացիայից մեղմ պատիժ է խնդրել Իբր ինքը տեղյակ չէ՞ Ղրղզստանի նախագահին չի ճանաչում, պաշտոնից ազատում է ենթակային Գերմանիան կոչով դիմել է իր քաղաքացիներին Աբսուրդ է, որ ՀԷՑ-ը գնահատվում է 350 հազար դոլար Ակնկալում են՝ մինչև պետական բյուջեի քննարկումների մեկնարկը խորհրդարանում անդրադարձ կկատարվի Շաքիի դեպքերին Բաքուն պահանջել է հեռացնել Էրդողանի խորհրդականին․ Middle East Eye
Ամենաընթերցվածները
Շուտով
Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Շահինյանը Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենակ Դանիելյանը Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Գևորգյանը Հոկտեմբերի 20-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքագետ Երվանդ Բոզոյանը Հոկտեմբերի 20-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է արտակարգ և լիազոր դեսպան Ձյունիկ Աղաջանյանը Հոկտեմբերի 20-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայաստանի դեմոկրատական կուսակցության նախագահ Արամ Սարգսյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դանիելյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am