Հայաստանից «մուռ հանելու» անզորությունը

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը տարածաշրջանային տնտեսական նախագծերից հետագա դուրսմղմամբ է օրեր առաջ սպառնացել Հայաստանին: Այդ մասին նա հայտարարել էր երկրի իշխող «Արդարություն և զարգացում» կուսակցության համաժողովի ժամանակ: Ինչպես նշել է Էրդողանը՝ «հայկական սփյուռքի ճնշման տակ պաշտոնական Երևանը շարունակում է փակ պահել Թուրքիայի հետ բարեկամության դռները»: «Արդյունքում՝ Հայաստանը դուրս է մղված տարածաշրջանում տրանսպորտային, առևտրային և էներգետիկ նախագծերից: Եվ ավելին, այն շարունակում է մնալ և մնալու է մեկուսացման մեջ»,- ասել է նա՝ հավելելով, որ ի հակակշիռ Հայաստանի՝ Վրաստանը դարձել է մի կողմից Թուրքիայի և Արևմուտքի, մյուս կողմից՝ Կովկասի տարածաշրջանի և Միջին Ասիայի միջև կամուրջ: «Այս երկու օրինակները շատ ցուցադրական են: Մեզ հետ բարեկամություն անողը ձեռք է բերում, իսկ ոխ պահողը՝ կորցնում»,- ընդգծել է Թուրքիայի նախագահը: Էրդողանը նաև նշել է, որ Վրաստանի և այլ հարևանների հետ սերտ համագործակցությունը ցույց է տվել Անկարայի ցանկությունը՝ կարգավորել հարևանների հետ իր հարաբերությունները: Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի այս հայտարարությանը, որում, վերջինս մեղադրում է Հայաստանին Թուրքիայի հետ բարեկամական կապերը փակ պահելու համար, պաշտոնական Երևանն արձագանքեց Հայաստանի փոխարտգործնախարար Շավարշ Քոչարյանի մակարդակով: «Թուրքիայի հետ հարաբերությունների կարգավորման խողովակները քաջ հայտնի են: Դա 2009թ. Ցյուրիխում ստորագրված հայ-թուրքական արձանագրություններն են և դրանց վավերացումը: Քանի որ Թուրքիան հրաժարվեց այդ արձանագրությունների վավերացումից, հենց նա է փակել ու փակում հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման խողովակները», նշել էր Հայաստանի փոխարտգործնախարարը: Թուրքիայի նախագահի մոտ պարբերաբար պոռթկումներ են լինում Հայաստանի և Լեռնային Ղարաբաղի խնդրի առնչությամբ: Ժամանակ առ ժամանակ նա հիշում է, որ Լեռնային Ղարաբաղի հարցում «թև ու թիկունք» են եղբայրական Ադրբեջանին ու կրտսեր Ալիևին ու մատնացույց է անում, թե ում վրա է Թուրքիայի հույսը՝ ԼՂ խնդրի կարգավորման հարցում: Դա Ռուսաստանն է ու անձամբ՝ Պուտինը: Նոյեմբերի օրինակ, Էրդողանը երկու անգամ հանդիպեց Պուտինին և առաջին հանդիպումից առաջ պատմեց «դարդերը», թե ինչու է Ղարաբաղյան հարցի վերաբերյալ դիմելու Պուտինին՝ որպես նրա միակ հույս: Բայց մեկ օր անց՝ ինքն էլ խոստովանեց, որ Պուտինն էլ լավատես չէ ԼՂ հարցում: Հիմա էլ Էրդողանը Հայաստան-Թուրքիա հարաբերությունների թեմա առաջ քաշեց՝ Հայաստանի մեկուսացնելու «ծիրին մեջ»: Ո՞ւմ համար պարզ չէ, որ Թուրքիան է հայ-թուրքական հարաբերությունների կարգավորումը արգելափակող կողմը: Երբևէ Թուրքիան թաքցրե՞լ է իր հայտնի դիրքորոշումը, որ ԼՂ խնդրի պատճառով չի կարգավորելու Հայաստանի հետ հարաբերությունները: Պաշտոնապես և բազմիցս Անկարան հայտարարել է, որ քանի դեռ ղարաբաղյան խնդիրը լուծված չէ՝ Հայաստանի հետ Թուրքիան հարաբերությունները չի կարգավորի: Ավելին, երկու տասնամյակից ավելի Թուրքիան Ղարաբաղյան խնդրի պատճառով Հայաստանն է շրջափակման մեջ պահում: Ով, ինչ օգուտ է ստանում՝ այլ հարց է: Իհարկե, բացասական է, որ Հայաստանը դուրս է մնացել տարածաշրջանային մի շարք նախագծերից: Բայցև փաստ է, որ ո՛չ Թուրքիան, ո՛չ Ադրբեջանը չեն հասել այն արդյունքին, որի մասին օր ու գիշեր բղավում են՝ «Ղարաբաղի օկուպացիային վերջ կտանք»: Հետևաբար, Հայաստանի մեկուսացման մասին անվերջ հիշելով թուրք և ադրբեջանցի իշխանություններն ինչ-որ առումով նաև սեփական անզորությունն են ցուցադրում: Թամար Բագրատունի

դիտվել է 83 անգամ
Լրահոս
Շաքիում երեխաներին պատանդառած և կնոջ վրա կրակած ադրբեջանցի զինծառայողը ՔԿՀ-ում է գտնվում. «Փաստինֆո» Նիկոլի «գեոպոլիտիկ հեդոնիզմը». Արմեն Հովասափյան Մասիսի թիվ 6 դպրոցի տնօրենն իր սեփական մեքենան լիցքավորում է դպրոցի հաշվին․ 168․am Լիլիթ Ստեփանյանի համար պաշտոն գտան Թուրքիայում կոչ են արել չեղարկել Մաքսիմ Գալկինի համերգը՝ Իսրայելին աջակցելու պատճառով Ֆիդել Կաստրոյի եղբորը ձերբակալելու որոշում է կայացվել Ուզում եք հանել՝ հանե՛ք․ Գերասիմ Վարդանյան «Կպատմեմ, թե ինչ է իրականում եղել». Միլենա Պետրոսյանը խոսել է Եղեգիս համայնքի ղեկավարը հեռացվել է ՔՊ-ից ԵՊՀ-ի դեմ նոր գործընթաց է սկսվել Փաշինյանի դերասան աներձագը հիմա էլ ուժերը կփորձի սպորտի ոլորտում Հետանկախության Հայաստանի ամենաինքնիշխան քայլը հենց Արցախի ազատագրումն էր, քանի որ դրանով հենց մենք էինք նախանշել մեր սահմանները․ Վարդան Ոսկանյան Արևմուտքը այլևս երբեք չի լինի երաժշտությունը որոշող գլխավոր խաղացողը․ Լավրով Եվրոպական էլիտաները կշարունակեն խաղալ Նիկոլի հետ, բայց իրենց հասարակություններին կվախենան անգամ ակնարկել ԵՄ-ին Հայաստանի հնարավոր անդամակցության հարցի մասին․ Արմեն Աշոտյան Մենք կարող ենք հենց վաղը հաղթել պшտերազմում․ Թրամփը՝ Իրանի մասին Մեկնարկել է Զելենսկու հանդիպումը Ուիթքոֆի գլխավորած ամերիկյան պատվիրակության հետ ՔՊ-ի օգտին քվեարկելու դիմաց արտոնություններ է տրամադրել․ Հրազդանի համայնքապետարանի պաշտոնյան տնային կալանքի տակ է Բախվել են «Nissan Rogue»-ը և «Lexus GX470»-ը․ վերջինը կnտրել է խմորեղենի արտադրամասի ապակիները Ռոնալդուն երկրի ֆուտբոլի ֆեդերացիայից մեղմ պատիժ է խնդրել Իբր ինքը տեղյակ չէ՞ Ղրղզստանի նախագահին չի ճանաչում, պաշտոնից ազատում է ենթակային Գերմանիան կոչով դիմել է իր քաղաքացիներին Աբսուրդ է, որ ՀԷՑ-ը գնահատվում է 350 հազար դոլար Ակնկալում են՝ մինչև պետական բյուջեի քննարկումների մեկնարկը խորհրդարանում անդրադարձ կկատարվի Շաքիի դեպքերին Բաքուն պահանջել է հեռացնել Էրդողանի խորհրդականին․ Middle East Eye
Ամենաընթերցվածները
Շուտով
Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Շահինյանը Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենակ Դանիելյանը Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Գևորգյանը Հոկտեմբերի 20-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքագետ Երվանդ Բոզոյանը Հոկտեմբերի 20-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է արտակարգ և լիազոր դեսպան Ձյունիկ Աղաջանյանը Հոկտեմբերի 20-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայաստանի դեմոկրատական կուսակցության նախագահ Արամ Սարգսյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դանիելյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am