Գեղամ Ստեփանյան. «Հանրահավաքը կոչված է բարձրաձայնելու այն խնդիրները, որոնք ՀՀ կառավարությունը շարունակում է անտեսել»

Արցախի Հանրապետության մարդու իրավունքների պաշտպան Գեղամ Ստեփանյանը, այսօր՝ արցախցիների իրավունքները բարձրաձայնող հանրահավաքի մեկնարկից առաջ, հայտարարեց, որ հավաքը նախորդի տրամաբանական շարունակությունն է։ Նրա խոսքով՝ թեև նախորդ հանրահավաքի ժամանակ բարձրացված սոցիալական որոշ խնդիրներին անդրադարձ է եղել, արված փոփոխությունները չեն լուծում արցախցիների արժանապատիվ կյանք ունենալու հիմնախնդիրը։

«Իրական բարելավման համար անհրաժեշտ են խորքային և համակարգային լուծումներ։ Դա է պատճառը, որ այս հանրահավաքը կազմակերպվեց՝ ևս մեկ անգամ ցույց տալու արցախցիների խնդիրներն ու դիրքորոշումը», — ընդգծեց Ստեփանյանը։

Նա նշել է, որ այս պահին ՀՀ կառավարության հետ որևէ բանակցություն չի ընթանում։ Ըստ Ստեփանյանի՝ իշխանությունները անտեսում են մարտի 29-ին ներկայացված 12 կետանոց պահանջագրում ներառված առանցքային հարցերը։ Դրանցից ամենացավալին՝ քաղաքացիության խնդիրը, շարունակում է մնալ չլուծված։

 «Շատ արցախցիներ, հոգեբանական և ինքնության առումով, չեն կարողանում հրաժարվել իրենց արցախյան անձնագրերից։ Թեպետ ես բացատրել եմ, որ գույքային իրավունքների իրացումը քաղաքացիությունից կախված չէ, դա դեռևս բավարար չէ մարդկանց մտահոգությունները փարատելու համար», — նշեց ՄԻՊ-ը։

Ստեփանյանը խոսեց նաև բնակարանային ապահովման խնդիրների մասին՝ շեշտելով, որ հատկապես փոքր ընտանիքների հարցը մնում է անտեսված։

դիտվել է 106 անգամ
Լրահոս
Սպասվում է ձյուն Իսրայելի պաշտպանության բանակը հայտարարել է ԻՀՊԿ «Քուդս» ուժերի դիվիզիայի նոր հրամանատարի վերացման մասին «Ժողբաստիոն»-ում անազատության մեջ հայտնված մեր հայրենակիցների կյանքն արժեք չունի․ Գառնիկ Դանիելյան ԵՄ-ն և Իսլանդիան անվտանգության և պաշտպանության համաձայնագիր են կնքել Խոշոր ավտովթար՝ Երևանում․ 4 վիրավորներից 2-ին ավտոմեքենայից դուրս են բերել հատուկ տեխնիկայով Տեղեկություններն են տարածվել նաև ԱՄէ-ի և Բահրեյնի տարածքներում նավթագազային ենթակառուցվածքներին իրանական հարվածների մասին Հայտնաբերվել է Հալեպում Մարալ Խշուաճյանին սպանած հանցագործը. Arevelk Երևանում 1 տարեկան տղա երեխայի սպանության փորձ կատարելու մեջ կասկածվող խորթ մայրը կալանավորվեց Այս մարդը մեր երկիրը նստեցրել է հրաբխի վրա եւ ոչ ոք չգիտի, թե այդ հրաբուխը երբ է ժայթքելու. Օհանյան Պարոն Փաշինյան, նայում եմ արցախցիների սոցիալ խնդիրների մասին քննարկումը, չեմ գտնում մի ծանոթ դեմք․ Տիգրան Պետրոսյան ԱՄՆ-ի և Իսրայելի արշավը Իրանի դեմ վնասում է շրջակա միջավայրը․ Զախարովա Իրանի ժողովուրդը տապալեց թշնամու բոլոր ծրագրերը․ Ղալիբաֆ Սամվել Ալեքսանյանը չի ներել «Զովքի» Արամի որդուն․ դրսից գողեր են խառնվել՝ հաշտեցնելու կողմերին․ Makaryan News Ռուսաստանը մեղադրել է ՆԱՏՕ-ին ՀՀ իշխանությունը հոգևորականներին «գործակալներ» անվանելով նպատակ ունի շահել Արևմուտքի համակրանքը Լարիջանիի սպանությամբ Իսրայելը ցանկանում է թույլ չտալ, որ ԱՄՆ-ն դադարեցնի պատերազմն Իրանի դեմ Որ երկրներին է Իրանը սպառնում է հարվածել Իլիա Բ-ի բազմամյա հովվապետական ծառայության ընթացքը վկայություն եղավ հավատքի ամրության. Վեհափառ Բաքվում անհանգիստ են Խնածախ գյուղի Հայրենական և Արցախյան պատերազմների հուշարձանի ավերման մասին Նիկոլը նմանվում է թմրամոլի, ում իր արեւմտյան կուռատորները խորհուրդ են տալիս թուլացնել ճնշումները Համաշխարհային եկեղեցիների առաջնորդների ցավակցությունները` Համայն Վրաստանի Կաթողիկոսի մահվան դեպքով ԻՀՊԿ-ն զգուշացնում է ԱՄԷ-ի և Կատարի նավթային օբյեկտների մոտ գտնվողներին լքել այդ հատվածները Իսրայելը Լիբանանի հարավի բնակիչներին նախազգուշացրել է
Ամենաընթերցվածները
Շուտով
Մարտի 19-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարինե Դիլբարյանը Մարտի 19-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Մեսրոպ Առաքելյանը Մարտի 19-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Խաչիկ Մանուկյանը Մարտի 18-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դանիելյանը Մարտի 18-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը Մարտի 18-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարինե նալչաջյանը Մարտի 18-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենակ Դանիելյանը Մարտի 17-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը Մարտի 17-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը Մարտի 17-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am