Հայաստանի ձախողված շանսը.«Հազարամյակների մարտահրավերները» այս անգամ էլ անբավարար գնահատեց

Հայաստանը չի  կարող մասնակցել  2018թ․ ԱՄՆ «Հազարամյակների մարտահրավերներ կորպորացիայի» ծրագրին՝ անբավարար ցուցանիշների պատճառով: Այս մասին Tert.am-ին տեղեկացրել են ՀՀ Միջազգային տնտեսական ինտեգրման և բարեփոխումների նախարարությունից՝ պատասխանելով հարցմանը: 2018 թվականի ՀՄԿ ծրագրերում ընդգրկվելու նպատակով թեկնածու երկրները պարտավոր են ունենալ անցումային ցուցանիշներ Հազարամյակի Մարտահրավերներ ծրագրի (ՀՄԾ) կողմից սահմանած մի շարք բնագավառներում:  Ծրագրի շահառուն դառնալու առաջին պայմանը, հիշեցնենք,որ  հետեւյալն է՝ մեկ շնչին բաժին ընկնող ՀՆԱ-ի չափով աղքատ կամ միջինից ցածր եկամուտ ունեցող երկիր։2017թ.-ի համար մեկ շնչին բաժին ընկնող եկամուտը հաշվարկված է, որ պետք է լինի մոտ 1945 դոլար, իսկ 1945 դոլարից մինչև 4035 դոլարի դեպքում տվյալ երկիրը համարվում է միջինից ցածր եկամուտ ունեցող երկիր, որի մեջ է մտնում նաև Հայաստանը, որտեղ ՀՆԱ-ի մեկ շնչին բաժին ընկնող  նվազագույն եկամտի չափը կազմում է շուրջ 3880 դոլար: Միեւնույն ժամանակ հաշվի են առնվում ժողովրդավարական իրավունքների, կորուպցիայի եւ այլ ոլորտների ցուցանիշները: Դեռեւս 2006թ. ԱՄՆ կառավարությանն առընթեր Հազարամյակի մարտահրավեր կորպորացիան  և ՀՀ կառավարությունը ստորագրեցին համաձայնագիր, որը նպատակ ուներ գյուղատնտեսության ոլորտում կայուն տնտեսական աճի միջոցով նվազեցնել գյուղական աղքատությունը: Ծրագիրը հնգամյա էր եւ պետք է ավարտվեր   2011թ. սեպտեմբերի 29-ին, ՀՄԿ այս դրամաշնորհի ներքո ՀՄՀ-Հայաստան ծրագրի իրականացման համար կատարված ներդրումը պետք է կազմեին  մոտ 236  միլիոն ԱՄՆ դոլար: Ծրագիրը երկրի մայր ջրանցքների հիմնական հատվածների վերականգնման, մեծ կարևորության պոմպակայանների արդիականացման, նոր ինքնահոս համակարգերի ձևավորման, ներտնտեսային ջրանցքների վերակառուցման ու Արարատյան դաշտավայրի դրենաժային համակարգի առանձին հատվածների վերականգնմանն էր միտված Հայաստանի շուրջ 350 համայնքներում: Սակայն 2009 թվականին ծրագիրը  կասեցվեց, Կորպորացիայի հաղորդագրության համաձայն՝ տնօրենների խորհրդի որոշման համար հիմք էր ծառայել այն հանգամանքը, որ Հայաստանի կառավարության կատարած քայլերը չեն համապատասխանում «Հազարամյակի մարտահրավեր» կորպորացիայի ժողովրդավարական կառավարման չափանիշներին: Կորպորացիայի գլխավոր գործադիր տնօրեն Ռոդնի Բենտը նշել էր. «Այս որոշման պատասխանատվությունը կրում է ՀՀ կառավարությունը, որի գործողությունները չեն համապատասխանել ծրագրի շարունակական մասնակցության համար անհրաժեշտ ցուցիչներին: Հանգամանքը, որ կորպորացիան չի կարողանալու համագործակցել Հայաստանի հետ գյուղական աղքատ համայնքների համար նախատեսվող ճանապարհների կառուցման գործում, հատկապես հիասթափեցնող է, քանի որ հենց գյուղական այդ համայնքներն են ապագայում զարգացում ապահովելու»: Սակայն իրականում  մարտյան դեպքերը պատճառ դարձան, որպեսզի Հայաստանին զրկեն այս աջակցությունից: 2008թ. մայիսի կեսերին Հայաստանում հետընտրական շրջանում առաջացած իրավիճակը եւ դրանից բխող խնդիրները քննարկվել էին ԱՄՆ-ի Պետդեպարտամենտի Եվրոպայի եւ Եվրասիայի երկրներին ԱՄՆ-ի աջակցության համակարգող Թոմ Ադամսի հետ Սերժ Սարգսյանի կայացած հանդիպմանը: Ադամսն ասել էր, որ որոշակի մտահոգություններ ունեն՝ կապված ծրագրի հիմքում ընկած չափորոշիչների պահպանման հետ, իսկ Սերժ Սարգսյանը նշել էր. «Մեր ցանկությունն է շարունակել գործակցությունը «Հազարամյակի մարտահրավերներ» հիմնադրամի հետ»: Նախորդ հնգամյա ծրագրի ավարտից հետո, մասնավորապես, վերջին երկու տարիներին Հայաստանը կրկին հայտ է ներկայացնում այդ ծրագրին մասնակցելու համար: Ուշագրավ է, որ եթե վերջին 2-3 տարում Հայաստանի Հանրապետությունը բավարարել է չափանիշներին, բայց խորհրդի կողմից առաջնահերթ չի համարվել, ապա այս տարի  այն ընդհանրապես չի բավարարում: Պատկան գերատեսչությունը որոշ ցուցանիշներով անբավարար լինելը բացատրում է ոչ թե հետընթացով, այլ թեկնածու երկրների ավելի արագ աճով, որի հետևանքով Հայաստանը հայտնվել է ավելի ցածր դիրքում, իսկ որոշ ցուցանիշներով ցածր լինելն էլ, ըստ նախարարության, պայմանավորված է աղճատված վիճակագրությամբ: «Օրինակ՝ «քաղաքական իրավունքներ» բաժնում հաշվի առնված չեն վերջին ընտրությունների արդյունքները, իսկ «հիմնական կրթության համակարգում ներդրումներ» բաժնում Հայաստանի ցուցանիշը 0 է, ինչն ակնհայտ սխալ է»:   Հետաքրքիր է, թե ինչ էր ակնկալում  կառավարությունը վերջին ընտրությունները գնահատելիս: Հիշեցնենք, որ ապրիլյան ընտրությունների վերաբերյալ  ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ-ի վերջնական զեկույցում արձանագրված էր․ «Ընտրակաշառքի, քաղծառայողների վրա գործադրված ճնշումների, այդ թվում՝ դպրոցներում և հիվանդանոցներում, ինչպես նաև որոշ կուսակցությունների օգտին ձայն կորզելու նպատակով ընտրողների ահաբեկման մասին պնդումները մթագնել են ապրիլի 2-ին Հայաստանում անցկացված ԱԺ ընտրությունների ընթացքը»: Այնպես որ, ամեն ինչ այնքան էլ մաքուր ու արդար չի եղել, որի մասին վստահեցնում են ՀՀ իշխանության ներկայացուցիչները: Այս համատեքստում    հետաքրքրական է, թե Հայաստանը ինչպես է իրականացնելու ՀՀ-ԵՄ շրջանակային համաձայնագրով ստանձնած պարտավորությունները, մասնավորապես, կոռուպցիայի վերացման, ժողովրդավարության հաստատման եւ այլնի առումով, երբ դրա համար նույնիսկ նախադրյալներ չկան: Անի Սահակյան

դիտվել է 60 անգամ
Լրահոս
Շաքիում երեխաներին պատանդառած և կնոջ վրա կրակած ադրբեջանցի զինծառայողը ՔԿՀ-ում է գտնվում. «Փաստինֆո» Նիկոլի «գեոպոլիտիկ հեդոնիզմը». Արմեն Հովասափյան Մասիսի թիվ 6 դպրոցի տնօրենն իր սեփական մեքենան լիցքավորում է դպրոցի հաշվին․ 168․am Լիլիթ Ստեփանյանի համար պաշտոն գտան Թուրքիայում կոչ են արել չեղարկել Մաքսիմ Գալկինի համերգը՝ Իսրայելին աջակցելու պատճառով Ֆիդել Կաստրոյի եղբորը ձերբակալելու որոշում է կայացվել Ուզում եք հանել՝ հանե՛ք․ Գերասիմ Վարդանյան «Կպատմեմ, թե ինչ է իրականում եղել». Միլենա Պետրոսյանը խոսել է Եղեգիս համայնքի ղեկավարը հեռացվել է ՔՊ-ից ԵՊՀ-ի դեմ նոր գործընթաց է սկսվել Փաշինյանի դերասան աներձագը հիմա էլ ուժերը կփորձի սպորտի ոլորտում Հետանկախության Հայաստանի ամենաինքնիշխան քայլը հենց Արցախի ազատագրումն էր, քանի որ դրանով հենց մենք էինք նախանշել մեր սահմանները․ Վարդան Ոսկանյան Արևմուտքը այլևս երբեք չի լինի երաժշտությունը որոշող գլխավոր խաղացողը․ Լավրով Եվրոպական էլիտաները կշարունակեն խաղալ Նիկոլի հետ, բայց իրենց հասարակություններին կվախենան անգամ ակնարկել ԵՄ-ին Հայաստանի հնարավոր անդամակցության հարցի մասին․ Արմեն Աշոտյան Մենք կարող ենք հենց վաղը հաղթել պшտերազմում․ Թրամփը՝ Իրանի մասին Մեկնարկել է Զելենսկու հանդիպումը Ուիթքոֆի գլխավորած ամերիկյան պատվիրակության հետ ՔՊ-ի օգտին քվեարկելու դիմաց արտոնություններ է տրամադրել․ Հրազդանի համայնքապետարանի պաշտոնյան տնային կալանքի տակ է Բախվել են «Nissan Rogue»-ը և «Lexus GX470»-ը․ վերջինը կnտրել է խմորեղենի արտադրամասի ապակիները Ռոնալդուն երկրի ֆուտբոլի ֆեդերացիայից մեղմ պատիժ է խնդրել Իբր ինքը տեղյակ չէ՞ Ղրղզստանի նախագահին չի ճանաչում, պաշտոնից ազատում է ենթակային Գերմանիան կոչով դիմել է իր քաղաքացիներին Աբսուրդ է, որ ՀԷՑ-ը գնահատվում է 350 հազար դոլար Ակնկալում են՝ մինչև պետական բյուջեի քննարկումների մեկնարկը խորհրդարանում անդրադարձ կկատարվի Շաքիի դեպքերին Բաքուն պահանջել է հեռացնել Էրդողանի խորհրդականին․ Middle East Eye
Ամենաընթերցվածները
Շուտով
Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Շահինյանը Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենակ Դանիելյանը Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Գևորգյանը Հոկտեմբերի 20-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքագետ Երվանդ Բոզոյանը Հոկտեմբերի 20-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է արտակարգ և լիազոր դեսպան Ձյունիկ Աղաջանյանը Հոկտեմբերի 20-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայաստանի դեմոկրատական կուսակցության նախագահ Արամ Սարգսյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դանիելյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am