Սերժ Սարգսյանի մեսիջը Արցախից՝ Անկարային ու Բաքվին

Հայաստանի և Ադրբեջանի արտաքին գործերի նախարարները, հավանաբար, կհանդիպեն դեկտեմբերի 6-ին Վիեննայում, որտեղ անցկացվելու է ԵԱՀԿ արտգործնախարարների խորհրդի նիստը: Էդվարդ Նալբանդյանի հետ առաջիկա հանդիպման մասին հայտնել է Ադրբեջանի արտգործնախարար Էլմար Մամեդյարովը՝ Թուրքիայի և Պակիստանի արտգործնախարարների հետ Բաքվում կայացած համատեղ ասուլիսում: Մամեդյարովն ասել է, որ Վիեննայում հանդիպելու է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների և Հայաստանի արտգործնախարարի հետ: Նա հայտնել է, որ հանդիպման համար Ադրբեջանը տվել է իր համաձայնությունը: «Մենք միշտ ասել ենք, որ բանակցությունները պետք է լինեն տրամաբանական և բովանդակալից: Մոսկվայում համանախագահների հետ հանդիպմանը մենք խորը և հանգամանալից քննարկում ենք ունեցել: Համանախագահները, հավանաբար, բանակցությունները կշարունակեն այդ ուղղությամբ», - ասել է նա: Ի դեպ, ուշագրավ հանդիպում է կայացել օրերս: Թուրքիայի արտգործնախարար Մևլութ Չավուշօղլուն էլ Անկարայում հանդիպել է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներին: «Ես նրանց ասել եմ, որ անհրաժեշտ է ավելի ակտիվ, վճռական և անկեղծ լինել, և ընդգծել եմ, որ այդ հարցում աջակցություն կցուցաբերեմ», նշել է Չավուշօղլուն՝ հիշեցնելով նաև Թուրքիայի և Ռուսաստանի նախագահներ Ռեջեփ Էրդողանի և Վլադիմիր Պուտինի հանդիպումը: Նրա փոխանցմամբ՝ այդ հանդիպմանը Էրդողանն ասել էր, որ եթե Ռուսաստանը վճռական լինի, ապա Ղարաբաղի խնդիրը կլուծվի, և Թուրքիան պաշտպանում է այդ նախաձեռնությունը: Ի դեպ, նկատենք, որ Ադրբեջանի, Թուրքիայի և Պակիստանի ԱԳ նախարարների եռակողմ հանդիպում առաջին անգամ է անցկացվում: Հանդիպման արդյունքում ընդունված փաստաթղթում նրանք վճռական աջակցություն են հայտնել պետությունների անկախությանը, ինքնիշխանությանը, տարածքային ամբողջականությանը և միջազգայնորեն ճանաչված սահմանների անձեռնմխելիությանը: Այստեղ, իհարկե, նախ, խիստ ուշագրավ է, որ Թուրքիայի արտգործնախարար Մևլութ Չավուշօղլուն Անկարայում հանդիպել է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների և ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ Անջեյ Կասպշիկի հետ: Չավուշօղլուն տեղեկացրել էր Twitter իր միկրոբլոգում` հրապարակելով նաև լուսանկար ու գրելով. «Հանդիպեցի Անկարայում համանախագահների հետ և ևս մեկ անգամ հայտնեցի Թուրքիայի աջակցությունը Մինսկի խմբի գործունեությանը»: Հիշեցնենք, որ Թուրքիան Հայաստանի, Ադրբեջանի, Ամերիկայի Միացյալ Նահանգների, Ֆրանսիայի, Ռուսաստանի, Բելառուսի, Գերմանիայի, Իտալիայի, Շվեդիայի, Ֆինլանդիայի հետ մտնում է ԵԱՀՄ Մինսկի խմբի կազմի մեջ: Բաքուն ու Անկարան մեկ անգամ չեն դժգոհել ԵԱՀԿ Մինսկի խմբի գործունեությունից: Ուստի հետաքրքրական է, որ Անկարան իր աջակցությունն է հայտնել ԵԱՀԿ Մինսկի խմբի գործունեությանը, մի բան, որը բացարձակապես դուրս չի գալիս Բաքվին: Իհարկե, համանախագահներին Անկարային ընդունելով՝ Թուրքիայի իշխանությունները ցույց են տալիս, թե որքան կարևոր են համարում ԼՂ խնդրի լուծումը ու որքան են մտածում Բաքվի «տառապանքների» մասին: Թուրքիան ջանքեր է գործադրում Լեռնային Ղարաբաղի հակամարտության լուծման համար, այդ հարցի շուրջ Թուրքիայի և Ադրբեջանի նախագահները մշտական կապի մեջ են, ասել է Մևլութ Չավուշօղլուն՝ հիշեցնելով, որ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ հանդիպումից հետո Թուրքիայի առաջնորդ Էրդողանի խոսքերը: «Մենք պաշտպանում ենք բոլոր բանաձևերը, որոնք համապատասխանում են Ադրբեջանի շահերին: Երեկ ես հանդիպել եմ համանախագահների հետ: Ես նրանց ասել եմ, որ անհրաժեշտ է լինել առավել ակտիվ, վճռական և անկեղծ, և ընդգծել եմ, որ աջակցություն կցուցաբերեմ ցանկացած ոլորտում»,- ասել է Չավուշօղլուն: Բոլորովին էլ պատահական չէ, որ Անկարայի «ջանքերի» ֆոնին՝ նաև Ալիևն է բարձրաձայնել: Լեռնային Ղարաբաղի հարցում ստատուս քվոն պետք է փոխվի, և հակամարտությունը պետք է կարգավորվի ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի բանաձևերի շրջանակներում, ասել է Ալիևը՝ ելույթ ունենալով Բաքվում ընթացող «Ասիայի սիրտը - Ստամբուլյան գործընթաց» համաժողովին: «Ադրբեջանի տարածքի մեկ հինգերորդը օկուպացված է: Մեր բնակավայրերը, մզկիթները ավերված են: Ստատուս քվոն պետք է փոխվի, ինչը բազմիցս ընդգծել են [ԵԱՀԿ Մինսկի խմբի] համանախագահները: Ղարաբաղյան հակամարտությունը պետք է կարգավորվի ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի բանաձևերի շրջանակներում», - ասել է Ադրբեջանի նախագահը: ԼՂ հակամարտության հարցը երեկ Բաքվում քննարկել են նաև Ադրբեջանի և Թուրքիայի ԱԳ նախարարները: «Ասիայի սիրտը - Ստամբուլյան գործընթաց» համաժողովին մասնակցելու նպատակով Ադրբեջանի մայրաքաղաք ժամանած թուրքական դիվանագիտական գերատեսչության ղեկավար Մևլութ Չավուշօղլուն նշել է, թե Թուրքիան քայլեր է ձեռնարկում ղարաբաղյան խնդրի կարգավորման և «Ադրբեջանի օկուպացված տարածքներն ազատագրելու» համար: Այս ֆոնին, Սերժ Սարգսյան օրերս աշխատանքային այցով ժամանեց Արցախ, որտեղ Արցախի Նախագահ Բակո Սահակյանի հետ այցելել է Պաշտպանության բանակի շտաբ, որտեղ տեղի է ունեցել ավանդաբար անցկացվող տարեվերջյան խորհրդակցություն՝ ՀՀ և ԱՀ պաշտպանության նախարարների և բարձրաստիճան հրամկազմի ներկայացուցիչների մասնակցությամբ, քննարկվել են բանակաշինությանը վերաբերող հարցեր: Դեկտեմբերի 2-ին Սերժ Սարգսյանը Բակո Սահակյանի, ՀՀ և ԱՀ պաշտպանության նախարարների և զինված ուժերի բարձրաստիճան հրամկազմի ներկայացուցիչների հետ դիտել է Արցախի Հանրապետության հարավարևելյան հատվածում պաշտպանության բանակի համահավաք զորախմբի կողմից անցկացրած զորավարժությունները: Անկարայի ու Բաքվի ակտիվության ֆոնին, թերևս, Սերժ Սարգսյանն էլ ցույց է տալիս, որ Հայաստանը կանգնած է Արցախի թիկունքին, և հնարավոր ճնշումներն ու սադրանքները արդյունք չեն տալու: Թամար Բագրատունի

դիտվել է 39 անգամ
Լրահոս
Շաքիում երեխաներին պատանդառած և կնոջ վրա կրակած ադրբեջանցի զինծառայողը ՔԿՀ-ում է գտնվում. «Փաստինֆո» Նիկոլի «գեոպոլիտիկ հեդոնիզմը». Արմեն Հովասափյան Մասիսի թիվ 6 դպրոցի տնօրենն իր սեփական մեքենան լիցքավորում է դպրոցի հաշվին․ 168․am Լիլիթ Ստեփանյանի համար պաշտոն գտան Թուրքիայում կոչ են արել չեղարկել Մաքսիմ Գալկինի համերգը՝ Իսրայելին աջակցելու պատճառով Ֆիդել Կաստրոյի եղբորը ձերբակալելու որոշում է կայացվել Ուզում եք հանել՝ հանե՛ք․ Գերասիմ Վարդանյան «Կպատմեմ, թե ինչ է իրականում եղել». Միլենա Պետրոսյանը խոսել է Եղեգիս համայնքի ղեկավարը հեռացվել է ՔՊ-ից ԵՊՀ-ի դեմ նոր գործընթաց է սկսվել Փաշինյանի դերասան աներձագը հիմա էլ ուժերը կփորձի սպորտի ոլորտում Հետանկախության Հայաստանի ամենաինքնիշխան քայլը հենց Արցախի ազատագրումն էր, քանի որ դրանով հենց մենք էինք նախանշել մեր սահմանները․ Վարդան Ոսկանյան Արևմուտքը այլևս երբեք չի լինի երաժշտությունը որոշող գլխավոր խաղացողը․ Լավրով Եվրոպական էլիտաները կշարունակեն խաղալ Նիկոլի հետ, բայց իրենց հասարակություններին կվախենան անգամ ակնարկել ԵՄ-ին Հայաստանի հնարավոր անդամակցության հարցի մասին․ Արմեն Աշոտյան Մենք կարող ենք հենց վաղը հաղթել պшտերազմում․ Թրամփը՝ Իրանի մասին Մեկնարկել է Զելենսկու հանդիպումը Ուիթքոֆի գլխավորած ամերիկյան պատվիրակության հետ ՔՊ-ի օգտին քվեարկելու դիմաց արտոնություններ է տրամադրել․ Հրազդանի համայնքապետարանի պաշտոնյան տնային կալանքի տակ է Բախվել են «Nissan Rogue»-ը և «Lexus GX470»-ը․ վերջինը կnտրել է խմորեղենի արտադրամասի ապակիները Ռոնալդուն երկրի ֆուտբոլի ֆեդերացիայից մեղմ պատիժ է խնդրել Իբր ինքը տեղյակ չէ՞ Ղրղզստանի նախագահին չի ճանաչում, պաշտոնից ազատում է ենթակային Գերմանիան կոչով դիմել է իր քաղաքացիներին Աբսուրդ է, որ ՀԷՑ-ը գնահատվում է 350 հազար դոլար Ակնկալում են՝ մինչև պետական բյուջեի քննարկումների մեկնարկը խորհրդարանում անդրադարձ կկատարվի Շաքիի դեպքերին Բաքուն պահանջել է հեռացնել Էրդողանի խորհրդականին․ Middle East Eye
Ամենաընթերցվածները
Շուտով
Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Շահինյանը Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենակ Դանիելյանը Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Գևորգյանը Հոկտեմբերի 20-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքագետ Երվանդ Բոզոյանը Հոկտեմբերի 20-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է արտակարգ և լիազոր դեսպան Ձյունիկ Աղաջանյանը Հոկտեմբերի 20-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայաստանի դեմոկրատական կուսակցության նախագահ Արամ Սարգսյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դանիելյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am