Համառ ու անդրդվելի Ալիևի տանջանքները

Դեկտեմբերի 6-ին Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարները Վիեննայում  կհանդիպեն հոկտեմբերին Ժնևում Սարգսյան-Ալիև դեմ առ դեմ հանդիպումից հետո առաջին անգամ։ Շուրջ մեկուկես տարվա ընդմիջումից հետո Սարգսյանն ու Ալիևը պայմանավորվել են ակտիվացնել բանակցությունները և քայլեր ձեռնարկել՝ լարվածության թուլացման ուղղությամբ։ Բայց Ալիևի համառությունը զարմացնում է... Ադրբեջանն, ինչպես ասում են, հույսը չի կորցնում... Մինչև վերջ՝ Բաքուն ցույց է տալիս, որ Ղարաբաղյան հարցում հույսը բացառապես Մոսկվայի վրա է: Որքան էլ Ռուսաստանի ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը Երևանում հայտարարեց, որ ղարաբաղյան հակամարտության շուտափույթ կարգավորման հույս չունի, նույնիսկ Թուրքիայի նախագահը Պուտինի հետ հանդիպումից հետո հայտնեց, որ Պուտինն էլ առանձնապես հույսեր չունի՝ Բաքուն անդրդվելի է: Պաշտոնական Բաքուն դրական է գնահատում ղարաբաղյան հակամարտության կարգավորման հարցում Ռուսաստանի գործողությունների ակտիվացումը: «Մոսկվան կարող է մեծ դեր խաղալ այս հակամարտության կարգավորման հարցում», նման հայտարարությամբ է հանդես եկել Ադրբեջանի նախագահի արտաքին քաղաքական հարցերով օգնական Նովրուզ Մամեդովն՝ ադրբեջանական «Խազար» հեռուստաընկերության հետ զրույցում։ «Դա դրական երևույթ է, որը ողջունելի է, քանի որ այդ հակամարտության կարգավորման հարցում Ռուսաստանը կարող է մեծ դեր խաղալ, ինչը բոլորն են հասկանում: Ես դրական եմ գնահատում այդ շփումները», - ասել է Մամեդովը՝ համոզմունք հայտնելով, թե բանակցությունների առկայությունը, քննարկումների անցկացումը նոր գաղափարներ կարող են ի հայտ բերել։ Հիշեցնենք՝ Կրեմլի նախաձեռնությամբ այս տարվա նոյեմբերին Մոսկվայում տեղի ունեցան ԵԱՀԿ մինսկի խմբի համանախագահների առանձին հանդիպումները Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարների հետ։ Ապա` Մոսկվայում հանդիպեցին Հայաստանի և Ռուսաստանի նախագահներ Սերժ Սարգսյանն ու Վլադիմիր Պուտինը։ Ռուսաստանի նախագահի հետ զրույցի ընթացքում քննարկվեց նաև ղարաբաղյան հակամարտությունը, սակայն կողմերը մանրամասներ չհայտնեցին։ Այս հանդիպման հենց հաջորդ օրը Բաքու մեկնեց Ռուսաստանի դիվանագիտական գերատեսչության ղեկավար Սերգեյ Լավրովը։ Նա ադրբեջանցի պաշտոնակից Էլմար Մամեդյարովի հետ հանդիպումից հետո հայտարարեց, թե անհրաժեշտ է զբաղվել ղարաբաղյան հակամարտության հանգուցալուծմամբ: «Առավել ևս, որ այն հիմնական ուղղությունները, որտեղ հնարավոր է արդյունք արձանագրել, արդեն իսկ ուրվագծվում են», - ասել էր Լավրովը։ Բաքվից Ռուսաստանի արտգործնախարարը ուղևորվեց Երևան, որտեղ, սակայն, իր հայտարարություններից մեկում շեշտեց, թե խնդրի կարգավորման հարցում «լավատես չէ»։ Լսելով ադրբեջանցի պաշտոնյաների հայտարարությունները տպավորություն է ստեղծվում, որ ԼՂ խնդրի կարգավորման գործընթացը իր ուսերի վրա տանողը բացառապես Մոսկվան է, ԵԱՀԿ Մինսկի խումբ գոյություն չունի՝ Միացյալ Նահանգներն ու Ֆրանսիան բացակա են: Մետաքսյա Շալունց

դիտվել է 44 անգամ
Լրահոս
Քոչարյանին հիշելուց առաջ՝ Սոնա Մնացականյանին հիշեք, տիկին Ղազարյանը սևեռված է իմ անձին. Մանուկյան (video) #ՈՒՂԻՂ․ Նիկոլը հասավ իր նպատակին․ ու՞մ համար ճակատագրական կլինի նոյեմբերի 11-ը (video) Արցախի գլուխը կերաք, հիմա էլ անցաք․․․ Գեղամ Մանուկյանի էմոցիոնալ ելույթն ԱԺ-ում (video) ՔՊ-ականի սպառնալիքը Էդգար Ղազարյանին ու «բոշա-փչացած» խոսույթը (video) Պատվիրված վրեժխնդրություն էր Ծառուկյանի հանդեպ, 70 տարեկան էդ ծավալի մարդուն գետնին տապալեցին որ ինչ (video) ՔՊ-ն Էթիկայի հանձնաժողովի անդամության թեկնածուներ է առաջադրել Արաբական լիգան մեղադրել է Նեթանյահուին Կարո՞ղ է ասեք՝ Սոնա Ղազարյանին սպ*նել ու քառատել եմ․ Քրիստինե Վարդանյան (video) Ռուբեն Վարդանյանի ընտանիքի հետ կապ եմ հաստատել․․․ պատրաստ եմ Բաքու գնալ․ Լիլիթ Գալստյան (video) Էս ո՞նց եք խեղաթյուրում․․․ իրավիճակը լարվեց Արման Եղոյանի աբսուրդային խոսքից (video) Թալինի իջևանատանը հնագիտական ուշագրավ գտածոներ են հայտնաբերվել «Սրի տակով պիտի անցնեն»․ Քրիստինե Վարդանյանի պատասխանը՝ Արման Եղոյանին (video) Ճակատ ճակատի մեքենաներ են բախվել․ վիրավոր կա Իմ և ընտանիքիս անվտանգության ողջ պատասխանատվությունն ընկնում է Բիձինա Իվանիշվիլիի վրա. Ղարիբաշվիլի Աննա Հակոբյանի հետ կհամագործակցե՞ք․ Լիլիթ Գալստյանի պատասխանը (video) ՇՏԱՊ․ Վիրավորանքներ ու լեզվակռիվ ԱԺ-ում՝ Վահագն Ալեքսանյանի խոսքից հետո (video) Մասիվի խաչմերուկում բախվել են «Mercedes»-ը, «Nissan»-ը և «Renault»-ը․ կա 3 վիրավոր «Սու՛ս մնացեք», «Զու՛սպ եղեք»․ լարված երկխոսություն ԱԺ կանանց միջև (video) Կարժենա 15 միլիարդ դոլար Իսրայելական ինքնաթիռներն ու հրետանին հարվածներ են հասցրել Լիբանանի հարավային բնակավայրերին Այս ամբիոնում ատելություն է գեներացվել՝ դուք դիրիժորն եք. Լիլիթ Գալստյանը՝ ՔՊ-ին (video) Երևանում 6 հարկանի բնակելի շենքում 4-րդ օրն է՝ լույս չկա․ բնակիչներն ահազանգում են Հարյուրավոր միգրանտներ 24 ժամվա ընթացքում վերադարձել են Երևանի և 8 մարզի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն Մելիքսեթ Պողոսյանի որդուն դատարանն արդարացրել է
Ամենաընթերցվածները
Շուտով
Օգոստոսի 18-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Շահինյանը Օգոստոսի 18-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Խոսրով Հարությունյանը Օգոստոսի 18-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարինե Դիլբարյանը Օգոստոսի 17-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը Օգոստոսի 17-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Օգոստոսի 17-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքագետ Սուրեն Սուրենյանցը Օգոստոսի 17-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Օգոստոսի 15-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը Օգոստոսի 15-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վահե Մովսիսյանը Օգոստոսի 15-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am