Պուտինի՝ Երևանին և Բաքվին չկասկածելու գինը

ԵՄ և «Արևելյան գործընկերության» որոշ երկրների նպատակ ունեն օգտագործել այդ ձևաչափը հակառուսական նպատակների համար, դա անհեռանկարային է, հայտարարել է Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը: «ԵՄ-ի մեջ մտնող որոշ երկրների մոտ ցանկություն կա օգտագործել «Արևելյան գործընկերությունը» հակառուսական նպատակներով: Նրանք շատ չեն, բայց իրենց բավականին ագրեսիվ են պահում: Դա արտահայտվեց, այդ թվում, մի քանի օր առաջ Բրյուսելում «Արևելյան գործընկերության» գագաթնաժողովում Մեծ Բրիտանիայի վարչապետ Թերեզա Մեյի ելույթում»,- ասել է Լավրովը: Նրա խոսքով՝ «ԵՄ երկրների ճնշող մեծամասնությունը հասկանում է, որ դա կլինի հերթական փորձը անպիտան միջոցներով», և «հակառուսական խայծ գցել ԱՊՀ անդամ-երկրների հետ ցանկացած հարաբերություններում՝ անարդյունավետ է և անհեռանկարային»: «Մենք, իհարկե, տեսնում ենք՝ ինչպես են իրենց պահում մեր ուկրաինացի, մոլդովացի և վրացի գործընկերները: Բայց կրկնեմ ևս մեկ անգամ, նրանց չի հաջողվի, ես համոզված են, որ չի հաջողվի «Արևելյան գործընկերության» ամբողջ սխեման տանել հակառուսական հունով»,- ասել է Լավրովը: Այնուհետև Լավրովն ուշագրավ միտք է արտահայտել՝ նշելով. «Մենք բարձր ենք գնահատում Բելառուսի և «Արևելյան գործընկերության» այլ մասնակիցների կոշտ դիրքորոշումը նման փորձերի (հակառուսական քաղաքականություն իրականացնելու-խմբ.) դեմ»,- ասել է Լավրովը: Նրա խոսքով՝ Բելառուսը թույլ չի տվել հակառուսական տրամադրվածություն հաղորդել ԱլԳ ամփոփիչ հռչակագրին, և դա վկայում է այն մասին, որ նա ցանկանում է բնականոն հարաբերություններ ունենալ եվրոպական երկրների հետ: «Մենք որևէ կասկած չունենք Բելառուսի, Հայաստանի և Ադրբեջանի նկատմամբ»,- ասել է Լավրովը: Հայաստան-ԵՄ համաձայնագրի ստորագրումից հետո, այսպիսով, առաջին անգամ պաշտոնական Մոսկվան անդրադառնում է «Արևելյան գործընկերության» այլ մասնակիցներին: Մոսկվան, իհարկե, մի կողմից ձգտում է արևմուտքի հետ հնարավորինս բարելավել հարաբերությունները, բայց դա չի նշանակում, որ նա հաշտվելու է արևմուտքի ամրացմանը հետխորհրդային տարածքում: Միևնույն ժամանակ, Մոսկվան ԵՄ-ին ցույց է տալիս, որ հետխորհրդային որոշ երկրների և ԵՄ-ի հետ հարաբերություններին չի ընդդիմանում, քանի որ չի կասկածում այդ երկրների անկեղծությանը: Ու այստեղ Մոսկվան նշում է, թե ում չի կասածում Ռուսաստանի հետ հարաբերությունների նվիրվածության առումով՝ Բելառուս, Հայաստան ու Ադրբեջան: Ահա, Մոսկվան, ի դեմս Լավրովի՝ բացեց «թնջուկը»: Հարցականներ այլևս չկան, թե ինչպես ստացվեց, որ Ռուսաստանն այս անգամ չընդդիմացավ ՀՀ-ԵՄ համաձայնագրի ստորագրմանը: Հայաստանը, Ադրբեջանն ու Բելառուսը կկառուցեն ԵՄ-ի հետ հարաբերությունները, բայց երբեք դեմ հանդես չեն գա Կրեմլին, այսինքն, չեն անցնի անթույլատրելի «կարմիր գիծը»: Թամար Բագրատունի

դիտվել է 58 անգամ
Լրահոս
Շաքիում երեխաներին պատանդառած և կնոջ վրա կրակած ադրբեջանցի զինծառայողը ՔԿՀ-ում է գտնվում. «Փաստինֆո» Նիկոլի «գեոպոլիտիկ հեդոնիզմը». Արմեն Հովասափյան Մասիսի թիվ 6 դպրոցի տնօրենն իր սեփական մեքենան լիցքավորում է դպրոցի հաշվին․ 168․am Լիլիթ Ստեփանյանի համար պաշտոն գտան Թուրքիայում կոչ են արել չեղարկել Մաքսիմ Գալկինի համերգը՝ Իսրայելին աջակցելու պատճառով Ֆիդել Կաստրոյի եղբորը ձերբակալելու որոշում է կայացվել Ուզում եք հանել՝ հանե՛ք․ Գերասիմ Վարդանյան «Կպատմեմ, թե ինչ է իրականում եղել». Միլենա Պետրոսյանը խոսել է Եղեգիս համայնքի ղեկավարը հեռացվել է ՔՊ-ից ԵՊՀ-ի դեմ նոր գործընթաց է սկսվել Փաշինյանի դերասան աներձագը հիմա էլ ուժերը կփորձի սպորտի ոլորտում Հետանկախության Հայաստանի ամենաինքնիշխան քայլը հենց Արցախի ազատագրումն էր, քանի որ դրանով հենց մենք էինք նախանշել մեր սահմանները․ Վարդան Ոսկանյան Արևմուտքը այլևս երբեք չի լինի երաժշտությունը որոշող գլխավոր խաղացողը․ Լավրով Եվրոպական էլիտաները կշարունակեն խաղալ Նիկոլի հետ, բայց իրենց հասարակություններին կվախենան անգամ ակնարկել ԵՄ-ին Հայաստանի հնարավոր անդամակցության հարցի մասին․ Արմեն Աշոտյան Մենք կարող ենք հենց վաղը հաղթել պшտերազմում․ Թրամփը՝ Իրանի մասին Մեկնարկել է Զելենսկու հանդիպումը Ուիթքոֆի գլխավորած ամերիկյան պատվիրակության հետ ՔՊ-ի օգտին քվեարկելու դիմաց արտոնություններ է տրամադրել․ Հրազդանի համայնքապետարանի պաշտոնյան տնային կալանքի տակ է Բախվել են «Nissan Rogue»-ը և «Lexus GX470»-ը․ վերջինը կnտրել է խմորեղենի արտադրամասի ապակիները Ռոնալդուն երկրի ֆուտբոլի ֆեդերացիայից մեղմ պատիժ է խնդրել Իբր ինքը տեղյակ չէ՞ Ղրղզստանի նախագահին չի ճանաչում, պաշտոնից ազատում է ենթակային Գերմանիան կոչով դիմել է իր քաղաքացիներին Աբսուրդ է, որ ՀԷՑ-ը գնահատվում է 350 հազար դոլար Ակնկալում են՝ մինչև պետական բյուջեի քննարկումների մեկնարկը խորհրդարանում անդրադարձ կկատարվի Շաքիի դեպքերին Բաքուն պահանջել է հեռացնել Էրդողանի խորհրդականին․ Middle East Eye
Ամենաընթերցվածները
Շուտով
Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Շահինյանը Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենակ Դանիելյանը Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Գևորգյանը Հոկտեմբերի 20-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքագետ Երվանդ Բոզոյանը Հոկտեմբերի 20-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է արտակարգ և լիազոր դեսպան Ձյունիկ Աղաջանյանը Հոկտեմբերի 20-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայաստանի դեմոկրատական կուսակցության նախագահ Արամ Սարգսյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դանիելյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am