Սուրբ Էջմիածինը մեր առջև բացում է լուսավորյալ կյանքի ճանապարհը. Հովնան Սրբազան

Հուլիսի 6-ին Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի հանդիսապետությամբ Միածնաէջ Մայր Տաճարում մատուցվեց Սուրբ և Անմահ Պատարագ:

Պատարագիչն էր ԱՄՆ Հայոց Արևմտյան թեմի առաջնորդ Գերաշնորհ Տ. Հովնան արքեպիսկոպոս Տերտերյանը:
Սրբազան արարողությանը ներկա էին Հայաստանից ու Սփյուռքից թեմակալ առաջնորդներ,Մայր Աթոռի միաբաններ, Հայ Եկեղեցու համաշխարհային երիտասարդական միավորման (ՀԵՀԵՄ) կողմից կազմակերպված համահայկական ուխտագնացության եկեղեցասեր երիտասարդներ և բազում հավատացյալ հայորդիներ։
Իր քարոզում Սրբազան Հայրն անդրադարձավ խոնարհության առաքինությանը որպես հոգևոր կյանքի առանցք՝ ընդգծելով, որ խոնարհության կենդանի և կատարյալ օրինակը մեր Տեր Հիսուս Քրիստոսն է, Ով ուղեկից է ամենքին հոգևոր կյանքի ընթացքում։
«Սիրելի հայորդինե՛ր, Տերը հրավիրում է ամենքիս պայծառակերպության։ Խնդրենք Աստծուց, որպեսզի բացի մեր հոգու աչքերը՝ տեսնելու ճշմարիտը, տեսնելու այն, ինչ սուրբ է և վստահված է ամենքիս Տիրոջ կողմից», - ասաց Հովնան արքեպիսկոպոսը՝ հորդորելով հավատցյալներին անհատական և հավաքական կյանքում ամրագրել աղոթքի մղումը, համերաշխության, եղբայրության ոգին ու գիտակցությունը։
Ապա, իր խոսքն ուղղելով համահայկական ուխտագնացության մասնակից եկեղեցասեր երիտասարդներին, Հովնան Սրբազանը կարևորեց Հայաստանի և Սփյուռքի հայորդիների համախմբումը Մայր Աթոռ Սուրբ էջմիածնում։
«Սուրբ Էջմիածինը ներշնչում է մեզ խոնարհվելու մեր սրբազան ավանդույթների առջև, Սուրբ Էջմիածինը մեր առջև բացում է լուսավորյալ կյաքնի ճանապարհը՝ նոր թռիչք տալով ձեր ծաղկյալ հոգիներին և իղձերին, որպեսզի ինչպես այսօր և հավիտյան միավորի աշխարհասփյուռ հայությանը՝ դառնալով ոգեշնչման աղբյուր մեր զավակների և գալիք սերունդների համար», - նշեց Հովնան Սրբազանը՝ պատգամելով ամենքին ծառայության բարձր գիտակցությամբ կամուրջ լինել Հայրենիքի ու Սփյուռքի միջև։
Համահայկական ուխտագնացության մասնակիցների անունից Սրբազան Հայրն իր որդիական սերն ու երախատգիտությունը հայտնեց Ամենայն Հայոց Հայրապետին՝ ՀԵՀԵՄ-ի հիմնադրման, հայրական օրհնության ու հոգածության համար։
Վերջում Հովնան Սրբազանը պատգամեց հավատավոր ժողովրդին և երիտասարդներին Հայրենիքով ներշնչված, Սուրբ Էջմիածնով զորացած ամուր փարվել մեր սրբություններին, միմյանց նկատմամբ անվերապահ սիրով հաղթահարել փորձությունները և առաջնորվել դեպի կենարար լույսը։

դիտվել է 181 անգամ
Լրահոս
Ի՞նչ է սպասվում Վրաստանին Իլիա 2-րդի մահից հետո Լարիջանիի սպանությամբ Իսրայելը ցանկանում է թույլ չտալ, որ ԱՄՆ-ն դադարեցնի պատերազմն Իրանի դեմ Իրանը մեկ պատճառով չի խփում Հայաստանում ԱՄՆ դեսպանատանը․ ՊՆ նախկին նախարար (video) Մյասնիկյան պողոտայում ավտոմեքենան բախվել է էլեկտրական սյանը․ կան վիրավորներ Հիբրիդային պատերազմի դեմ պայքարի անվան տակ՝ հիբրիդային միջամտություն Ամբերդ ամրոց և Քարի լիճ տանող ավտոճանապարհները փակ են N12․ Բեն Գուրիոյի մոտակայքում իրանական հրետակոծության հետևանքով վնասվել են մի քանի մասնավոր ինքնաթիռներ 100 մլն դոլար՝ իրենց, պարտքի տետրեր՝ ժողովրդին ո՞ւմ խելքից է աղքատությունը (video) Սպիտակ տունը հայտնում է հակամարտության սկզբից ի վեր իրանական 120 նավ խորտակելու մասին Գերմանիայի կանցլերը կասկածում է Իրանում ԱՄՆ գործողության հաջողությանը ԵԽ հարթակը կոչ է արել ՀՀ կառավարությանը վերանայել Սաղաթելյանի և Սամսոնյանի կալանքի իրավաչափությունը Ընդլայնվում է Հայաստանի և Ռուսաստանի միջև ավիահաղորդակցությունը Պուտինն իր ցավակցությունն է հայտնել Ով է եվրոպականի անվան տակ ադրբեջանական բենզին ներկրողը. «Ժողովուրդ» 4 միավոր անշարժ գույք, միլիոնների եկամուտ. Կադաստրի կոմիտեի ղեկավարի հայտարարագրի հետքերով «Պատիվ ունեմ»-ը Փաշինյանի գործողությունների դեմ նախագիծ է ներկայացրել ԱԺ. «Հրապարակ» Գյուլնազ տատի հեքիաթներին մի հավատացեք «Լակմուսի թուղթ»՝ ընդդիմադիր դաշտի ու ընտրողների համար ՔՊ-ն պատուհաս է դարձել Կենտրոնի բնակիչների գլխին. «Հրապարակ» Ադրբեջանի տարածքով Հայաստան կուղարկվի ցորենի ևս 7 վագոն Իրանի հարավում նավթագազային ենթակառուցվածքներին հարվածի պատասխանը չուշացավ Իսրայելը Կասպից ծովում հարվածներ է հասցրել իրանական հրթիռային մոտորանավակներին Առաջարկվում է դիվանագիտական ներկայացուցիչների պաշտոնավարման առավելագույն ժամկետը սահմանել 5 տարի Արսեն Թորոսյանի գերթանկարժեք հեծանիվը 5-ից 10 հազար ԱՄՆ դոլար արժե. «Ժողովուրդ» Ալեն Սիմոնյանի կոռուպցիոն հետաքրքրությունները Կոմիտեն ստուգում է. «Ժողովուրդ»
Ամենաընթերցվածները
Շուտով
Մարտի 19-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարինե Դիլբարյանը Մարտի 19-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Մեսրոպ Առաքելյանը Մարտի 19-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Խաչիկ Մանուկյանը Մարտի 18-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դանիելյանը Մարտի 18-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը Մարտի 18-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարինե նալչաջյանը Մարտի 18-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենակ Դանիելյանը Մարտի 17-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը Մարտի 17-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը Մարտի 17-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am