Թունոտ հարձակումների հիմքերը

Ռուսաստանյան դաշնային հեռուստաընկերությունները և տպագիր մամուլը շարունակում են ակտիվորեն լուսաբանել Եվրամիության հետ Հայաստանի ստորագրած համաձայնագիրը: НТВ Հեռուստաընկերության «Հանդիպման վայրը» ծրագրի երեկվա թողարկմանը ռուսաստանցի մեկնաբաններն ու քաղաքագետները հայ-ռուսական հարաբերությունների կոնտեքստում Հայաստանը համեմատել են սիրած կնոջ հետ, որը որոշել է սիրավեպ սկսել մեկ ուրիշ տղամարդու հետ: Ընդ որում, այս համեմատությունն այնքան էր դուր եկել մեկնաբաններին, որ տասը րոպե կատակում էին դրա շուրջ՝ մոտավորապես այսպես․ - «Հայաստանը դուք համեմատում եք կնոջ հետ, իսկ Ռուսաստանը ամուսինն է, որն ամբողջությամբ իր վրա է վերցրել կնոջ ծախսերը: Կինն այնքան էլ գոհ չէ և որոշել է մեկ այլ տղամարդու հետ սիրավեպ սկսել»: Ուշագրավն այն է, որ նախ՝ ռուսաստանցի մեկնաբանները ծրագրի ընթացքում որոշ տվյալներ են ներկայացրել Հայաստանի մասին, որոնք, մեղմ ասած, այնքան էլ ճշգրիտ չեն: Օրինակ, նրանք ասել են, որ Ռուսաստանում մեկ միլիոնից ավելի հայ է ապրում, որ ապրիլյան պատերազմի ժամանակ զոհվել է երեսուներեք մարդ։ Այս հեռուստածրագրի շրջանակում տեղի ունեցած քննարկումների ընդհանուր տրամաբանությունը հետևյալն էր. Արևմուտքն իր կողմն է քաշում Ռուսաստանի բոլոր դաշնակիցներին։ «Հայաստանից հետո Բրյուսելը համաձայնագիր է կնքելու Բելառուսի հետ», - ասում էին ծրագրի հյուրերն ու մեկնաբանները։ Նույն ծրագրում քաղաքագետ Սերգեյ Մարկովը հիշատակել է Գարեգին Նժդեհին՝ վերջինիս ներկայացնելով որպես Ադոլֆ Հիտլերի աջակից: Իսկ ռուսաստանյան Առաջին ալիքի «Ժամանակը ցույց կտա» ծրագրում ռուսաստանցի քաղաքագետ Սերգեյ Կուրղինյանը հայտարարել է, որ եթե Հայաստանը հրաժարվի Ռուսաստանի հետ ռազմավարական հարաբերություններից և դուրս գա ռուսաստանյան ազդեցության ոլորտից, կհայտնվի նույն իրավիճակում, ինչպես տարիներ առաջ, և ընտրություն պետք է կատարի թուրքերի և պարսիկների միջև․ - «Երկու ազգերն էլ կոտորում են հայերին: Իրանը՝ մի քիչ քիչ: Եթե Հայաստանը ուզում է գոյատևել, ապա պետք է մնա ռուսաստանյան ազդեցության ոլորտում»: Ռուսաստանյան մամուլը նույնպես վերլուծում է Արևելյան գործընկերության գագաթնաժողովը: «Ռոսբալտի» վերլուծաբանի կարծիքով, օրինակ, Հայաստանը հայտնվել է Եվրոպայի «աղքատ բարեկամի» կարգավիճակում և տանուլ է տալու: Թեև հեղինակը չի գրում, թե հատկապես ինչու է տանուլ տալու։ «Գազետա» էլեկտրոնային պարբերականը գրում է, որ Հայաստանը Եվրամիության ֆինանսական աջակցության կարիքն ունի, քանի որ երկրի պետական պարտքը հասել է վեց միլիարդ դոլարի, իսկ եկող տարի կազմելու է շուրջ յոթ միլիարդ դոլար, ինչը ՀՆԱ-ի շուրջ վաթսուն տոկոսն է։ Թերթի վերլուծաբանի կարծիքով, Հայաստանի համար չափազանց կարևոր է պահպանել Մոսկվայի անվտանգության երաշխիքը և Արևմուտքից ստանալ նոր ֆինանսական աջակցություն, նոր վարկեր: Իսկ «Ռոսիյսկայա գազետան» գրում է, թե Բրյուսել մեկնելուց առաջ Սերժ Սարգսյանը ստացել է Մոսկվայի համաձայնությունը: Ռուս քաղաքագետ Սերգեյ Մարկեդոնովը carnegie.ru կայքում հոդված է հրապարակել՝ «Եվ, և»-ի հաղթանակը. ինչպես է Հայաստանին հաջողվում համատեղել եվրոպական և եվրասիական ինտեգրումը» վերնագրով: Նա բացատրում է, որ ժամանակին Եվրամիության հետ Հայաստանի ասոցացման մասին համաձայնագրի տապալումը սպասվող ուկրաինական փոթորկի նախագուշակը դարձավ: Այժմ՝ նոյեմբերի 24-ին ԵՄ-ի հետ նոր համաձայնագրի ստորագրման առնչությամբ միամիտ կլիներ տեսնել հետխորհրդային տարածքում Ռուսաստանի և ԵՄ-ի միջև հարաբերությունների կարգավորման նախանշան, բայց, այնուամենայնիվ, այդ փաստը կարևոր է խորհրդանշական առումով: Տեղի ունեցավ «կամ, կամ» սկզբունքից հրաժարում և քայլ արվեց այլ՝ «և,և» մոտեցման: «Չնայած Հայաստանն ունի Ռուսաստանի հետևողական դաշնակցի համբավ, բայց այն տարիներ շարունակ ակտիվորեն համագործակցել է ԵՄ-ի և ՆԱՏՕ-ի հետ, բացի այդ, այն ձգտում է զարգացնել իր համագործակցությունն Իրանի և Վրաստանի հետ: Առաջին հայացքից «նատօյամետ» Վրաստանը Հայաստանին հակառակ արտաքին քաղաքական բևեռում է գտնվում, սակայն Թբիլիսին նույնպես փորձում է դիվերսիֆիկացնել իր արտաքին կապերը՝ մասնավորապես Չինաստանի, ինչպես նաև Իրանի և Բելառուսի հետ, Վրաստանն անգամ որոշակի հետաքրքրվածություն է դրսևորում ռուսական ուղղությամբ՝ չնայած Աբխազիայի և Հարավային Օսիայի շուրջ լուրջ տարաձայնություններին՝ և՛ տնտեսական, և՛ անվտանգության ոլորտներում: Կովկասյան երկրների արտաքին գործընկերները նույնպես չեն սահմանափակվում միայն մեկ երկրով: Գլխավոր պատճառներից մեկը, թե ինչու է Հայաստանը զարգացնում հարաբերությունները ոչ միայն Ռուսաստանի հետ, այլ նաև Արևմուտքի, ռուս-ադրբեջանական ռազմատեխնիկական համագործակցությունն է: 2013 թվականին ԵՄ-ի հետ ասոցացման մասին համաձայնագիրը ստորագրելուց Հայաստանի հրաժարումը որպես կանոն որակում են որպես Մոսկվայի կողմից ճնշման հետևանք, բայց այստեղ կան կարևոր նրբություններ, գրում է հեղինակը: ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանի որոշումը կշռադատվել է տարբեր կողմերից: Մի կողմից ԵՄ-ն ընդհանուր առմամբ և նրա առանձին ներկայացուցիչները պնդում էին, որ Ասոցացման մասին համաձայնագիրը կփակի եվրասիական ինտեգրացիոն նախագծերին Հայաստանի ճանապարհը: Մյուս կողմից «Արևելյան գործընկերության» գագաթնաժողովին Երևանի պատրաստությունները զարգանում էին սպասվող ուկրաինական ճգնաժամի ֆոնին, երբ Մոսկվան դեռ հույս ուներ Կիևին ստանալ որպես Մաքսային միության պոտենցիալ մասնակից» Ըստ հեղինակի՝ որոշ առումով հայկական դեպքը դարձավ ուկրաինական ճգնաժամի նախերգանքը, նախազգուշացումը, որն անհրաժեշտ կերպով չուսումնասիրվեց և հաշվի չառնվեց: «Կամ, կամ» մաքսիմալիստական մոտեցումը հաշվի չէր առնում հետխորհրդային տարածքում իրավիճակի ամբողջ բարդությունը: Այդ դեպքում ինչո՞ւ այժմ հնարավոր դարձավ Հայաստանի և ԵՄ-ի միջև շրջանակային համաձայնագրի ստորագրումը: Այս փաստաթուղթը չի նախատեսում ազատ առևտրի գոտու ստեղծում, անգամ իրավական տեսանկյունից Հայաստանը, մտնելով ԵԱՏՄ, չի կարող ԵՄ-ի հետ նման գոտի ստեղծել՝ շրջանցելով եվրասիական համակարգող կենտրոններին: Ներկայիս փաստաթուղթը պատրաստվում էր առնվազն 2015-ից և բազմիցս քննարկվել է և՛ Ռուսաստանի հետ, և՛ ԵԱՏՄ-ի ձևաչափով: Պաշտոնական կառույցների ներկայացուցիչները բազմիցս արտահայտվել են, որ նոր փաստաթուղթը չի հակասում Մոսկվայի հովանու ներքո գործող ինտեգրացիոն նախագծերին Հայաստանի մասնակցությանը: Շրջանակային համաձայնագրի ստորագրումը հնարավոր է դարձել «կամ, կամ» ընտրությունից հրաժարվելու շնորհիվ, հենց այստեղ է հարկավոր փնտրել ներկայիս հաջողության պատճառը, վստահ է Մարկեդոնովը: Դա հաշվի է առնում այն, որ ներկայիս իրականությունում Ռուսաստանի կողմից անվտանգության երաշխիքն այլընտրանք չունի Երևանի համար, բայց միևնույն ժամանակ Երևանի համար կարևոր է տնտեսական և արտաքին քաղաքական դիվերսիֆիկացումը: Այլապես՝ երկրի մեկուսացման հետևանքները կընկնեն Մոսկվայի ուսերին, ինչը դժվար թե օգնի Կովկասում ռուսական դիրքերի ամրապնդմանը: Իսկ այժմ, Բրյուսելի հետ շրջանակային համաձայնագրի շնորհիվ Երևանը կարող է դառնալ Ռուսաստանի և ԵՄ-ի միջև երկխոսության համար լրացուցիչ հարթակ: Նման դերում Հայաստանն արդեն հանդես է եկել ՌԴ-ի և Վրաստանի միջև հարաբերություններում 2009-ին: Մի կողմից, թվում է, թե որոշ ռուսաստանցի փորձագետներ փորձում են տրամաբանություն գտնել Հայաստանի կողմից արված քայլի առնչությամբ, և իրավիճակն անհարկի չլարել: Սակայն բոլորովին այլ է պատկերը, եթե նկատի առնենք ռուսական հեռուստաեթերում հնչող բավական ցածր մակարդակի և տհաճ մեկնաբանությունները, որոնք հաճախ հնչում են ադրբեջանամետ «գործիչների» շուրթերից: Ի՞նչ եզրակացության հանել տեղի ունեցողից... Շարունակել արհամարհել և թեթև տանել ռուսական եթերի արդեն ակնհայտորեն՝ կազմակերպված ցածրորակ հարձակումները: Կարո՞ղ են դրան հետևել ավելի «ծանր» հարձակումներ... Ոչինչ բացառել չի կարելի: Գործ ունենք իրապես «ռազմավարական դաշնակցի» հետ: Մետաքսյա Շալունց

դիտվել է 25 անգամ
Լրահոս
Շաքիում երեխաներին պատանդառած և կնոջ վրա կրակած ադրբեջանցի զինծառայողը ՔԿՀ-ում է գտնվում. «Փաստինֆո» Նիկոլի «գեոպոլիտիկ հեդոնիզմը». Արմեն Հովասափյան Մասիսի թիվ 6 դպրոցի տնօրենն իր սեփական մեքենան լիցքավորում է դպրոցի հաշվին․ 168․am Լիլիթ Ստեփանյանի համար պաշտոն գտան Թուրքիայում կոչ են արել չեղարկել Մաքսիմ Գալկինի համերգը՝ Իսրայելին աջակցելու պատճառով Ֆիդել Կաստրոյի եղբորը ձերբակալելու որոշում է կայացվել Ուզում եք հանել՝ հանե՛ք․ Գերասիմ Վարդանյան «Կպատմեմ, թե ինչ է իրականում եղել». Միլենա Պետրոսյանը խոսել է Եղեգիս համայնքի ղեկավարը հեռացվել է ՔՊ-ից ԵՊՀ-ի դեմ նոր գործընթաց է սկսվել Փաշինյանի դերասան աներձագը հիմա էլ ուժերը կփորձի սպորտի ոլորտում Հետանկախության Հայաստանի ամենաինքնիշխան քայլը հենց Արցախի ազատագրումն էր, քանի որ դրանով հենց մենք էինք նախանշել մեր սահմանները․ Վարդան Ոսկանյան Արևմուտքը այլևս երբեք չի լինի երաժշտությունը որոշող գլխավոր խաղացողը․ Լավրով Եվրոպական էլիտաները կշարունակեն խաղալ Նիկոլի հետ, բայց իրենց հասարակություններին կվախենան անգամ ակնարկել ԵՄ-ին Հայաստանի հնարավոր անդամակցության հարցի մասին․ Արմեն Աշոտյան Մենք կարող ենք հենց վաղը հաղթել պшտերազմում․ Թրամփը՝ Իրանի մասին Մեկնարկել է Զելենսկու հանդիպումը Ուիթքոֆի գլխավորած ամերիկյան պատվիրակության հետ ՔՊ-ի օգտին քվեարկելու դիմաց արտոնություններ է տրամադրել․ Հրազդանի համայնքապետարանի պաշտոնյան տնային կալանքի տակ է Բախվել են «Nissan Rogue»-ը և «Lexus GX470»-ը․ վերջինը կnտրել է խմորեղենի արտադրամասի ապակիները Ռոնալդուն երկրի ֆուտբոլի ֆեդերացիայից մեղմ պատիժ է խնդրել Իբր ինքը տեղյակ չէ՞ Ղրղզստանի նախագահին չի ճանաչում, պաշտոնից ազատում է ենթակային Գերմանիան կոչով դիմել է իր քաղաքացիներին Աբսուրդ է, որ ՀԷՑ-ը գնահատվում է 350 հազար դոլար Ակնկալում են՝ մինչև պետական բյուջեի քննարկումների մեկնարկը խորհրդարանում անդրադարձ կկատարվի Շաքիի դեպքերին Բաքուն պահանջել է հեռացնել Էրդողանի խորհրդականին․ Middle East Eye
Ամենաընթերցվածները
Շուտով
Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Շահինյանը Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենակ Դանիելյանը Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Գևորգյանը Հոկտեմբերի 20-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքագետ Երվանդ Բոզոյանը Հոկտեմբերի 20-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է արտակարգ և լիազոր դեսպան Ձյունիկ Աղաջանյանը Հոկտեմբերի 20-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայաստանի դեմոկրատական կուսակցության նախագահ Արամ Սարգսյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դանիելյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am