Օրենք «հանցագործներին» խրախուսելու մասի՞ն

ԱԺ Պաշտպանության եւ անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովն այսօր բավական թեժ մթնոլորտում քննարկեց ու երկրորդ ընթերցմամբ դրական եզրակացություն տվեց «Սահմանված կարգի խախտմամբ պարտադիր զինվորական ծառայություն չանցած քաղաքացիների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին նախագծին։ Այն ընդունվեց դժվարությամբ, քանի որ քվորում չկար, չէին կարողանում քվեարկություն կատարել: Հանձնաժողովի նիստերը շարունակում են բոյկետել գեներալներ Մանվել Գրիգորյանն ու Սեյրան Սարոյանը, իսկ քվեարկություն հայտարարելու պահին աշխատասենյակում չորս հանձնաժողովոկան էր։ ՀՅԴ-ական Ռոմիկ Մանուկյանը դուրս էր եկել , նրան բերման ենթարկեցին եւ քվեարկությունը ստացվեց։ Նշենք, որ նախագիծը չնայած երկրորդ ընթերցմամբ հանձնաժողովի հավանությանն արժանացավ, բայց քննարկման ընթացքում դրա դեմ արտահայտվեցին նաեւ իշխանության ներկայացուցիչները։ Այս նախագծով, հիշեցնենք, երկարացվում է ժամկետը, որով 27 տարին լրացած անձանց, ովքեր Հայաստանից դուրս են եղել եւ խուսափել են պարտադիր ծառայությունից`վճարելով նվազագույն աշխատավարձի 200-ապատիկը, կարող են վերադառնալ Հայաստան: Ընդդիմադիր պատգամավոր Սասուն Միքայելյանն առաջարկում էր գումարի վճարման ժամկետը երկարաձգել, օրինակ թույլ տալ, որպեսզի հայրենիք վերադարձած մարդը, որն այդ պահին գումար չունի, վեց ամսվա ընթացքում վճարի։ Հիմնական զեկուցող Կարինե Աճեմյանն ասաց`նախագիծն ուժի մեջ է մինչեւ 2020 թվականի հունվարի մեկը, ուստի, դա արդեն հնարավորություն է գումար կուտակելու: Հարակից զեկուցող Ռոմիկ Մանուկյանն էլ հավելեց. «Էդքան տարի Ռուսաստանում աշխատել է, թող մի վեց ամիս էլ աշխատի ու էդ 3 միլիոն 600 հազար դրամը հավաքի»: ՀՀԿ-ական Ֆելիքս Ցոլակյանն էլ ասում էր, որ պետք է ելք գտնվի, որպեսզի հնարավորություն չունեցողներն էլ կարողանան վերադառնալ հայրենիք․«Ինչո՞ւ նրա համար այլընտրանքային ծառայության հնարավորություն չենք ստեղծում»: Այս առաջարկը նաեւ «Ելքն» է արել`մի տարբերությամբ`ոչ թե պայմանագրային սկզբունքով ծառայեն, այլ պարտադիր: Նախագծի հեղինակներն առաջարկը չեն ընդունում: Կարինե Աճեմյանը չհամաձայնեց, ասաց`նոր նախաձեռնությամբ հանդես եկեք: Ասաց նաեւ, որ իրեն բազմաթիվ մարդիկ են դիմում, բայց ոչ ոք գումարի խնդիր առաջ չի քաշում, չի ասում, որ չեն կարող վճարել: «Մեզ զանգել են`առաջ են քաշել»,- հակադարձեց Ելք խմբակցության պատգամավոր Արտակ Զեյնալյանը: Հարակից զեկուցող Ռոմիկ Մանուկյանը վրդովվեց՝ եթե նախաձեռնող խումբը չի ընդունում առաջարկը, ինչո՞ւ է քննարկվում հանձնաժողովում: Իսկ այլընտրանքային ծառայության մասով ասում է` մարդը 27 տարի խուսափել է ծառայությունից, նա այլընտրանքային ծառայության չի էլ համաձայնվի: ՀՀ պաշտպանության փոխնախարար Արտակ Զաքարյանն էլ ասաց`այլընտրանքային զինվորական ծառայության մասին գործող օրենքը սահմանում է, որ պարտադիր ծառայության անցած մարդը կարող է անցնել պայմանագրային ծառայության: Բայց այս խնդիրն իրենք օրակարգում կպահեն`արդեն այլ օրենքով:Նա հիշեցրեց, որ ՀՀ ՊՆ-ն դեմ է այս նախագծին, բայց ինչ-ինչ պատճառներով այս անգամ զիջել է: Զաքարյանը կարծում է, որ չպետք է խրախուսել հանցագործներին, պաշտպանական տեսանկյունից դա ճիշտ չէ։ ՀՀԿ-ական Ֆելիքս Ցոլակյանն էլ կարծիք հայտնեց՝ իզուր նախնական տարբերակի 500 հազար դրամն իջեցվեց, այս հարցին պետք է խիստ մոտենալ, որ մարդիկ մտածելու տեղիք ունենան: «Չկա իմ օրենք, իմ նախագիծ, ընդունվում է ՀՀ օրենք»,- իր ելույթում Կարինե Աճեմյանին հակադարձեց Արտակ Զեյնալյանը: Նա ասաց, որ Կարինե Աճեմյանը չի ուսումնասիրել ՀՀ քրեական օրենսգիրքը` այս նախագծով հանդես գալուց առաջ: «Բայց դո՞ւք ինչ գիտեք` ես ի՞նչ գիտեմ, ի՞նչ չգիտեմ»,- հարցրեց տիկին Աճեմյանը: «Ձեր պատասխանից: Դուք չգիտեք, թե բանակից խուսափածներից յուրաքանչյուրի հանդեպ ի՞նչ քրեական գործ է հարուցված, ինչո՞ւ են նրանք խուսափել զինծառայությունից: Դուք համահարթեցնում ենք, արդարության սկզբունքը խախտում եք»,- պատասխանեց Արտակ Զեյնալյանը: ՀՀԿ-ականը չհամաձայնեց՝ արդարության սկզբունքը պահել է, չի խախտել: «Եթե դուք տեսնեք` ինձ ինչքան են դիմել, եթե ձեզ ցույց տամ իմ էլեկտրոնային փոստը: Ես առաջնորդվում եմ ինձ ուղղված դիմումներով: Մենք չէինք նախատեսել, որ տարիներով օրինագիծ պետք է մշակեինք այս խնդրի մասին: Մի հասկացություն կա՝ մայրամուտի օրենքներ…»,- ասաց Կարինե Աճեմյանը: «Փաստորեն, բանակից խուսափածների համար հիմա մայրամուտ է»,- կատակեց Սասուն Միքայելյանը։ Նա կողմ քվեարկեց այս նախագծին, բայց մինչ այդ հայտարարեց, թե ցանկալի կլիներ, որ հանձնաժողովը «Ելքի» առաջարկները հաշվի առնի: Քվեարկությունից հետո Կորյուն Նահապետյանը արձանագրեց, որ ընդդիմադիր գործընկերն էլ է կողմ՝նկատի ունենալով Սասուն Միքայելյանին, վերջինս պատասխանեց․«Ընդդիմադիրը դուք եք, ես ինչ ընդդիմադիր, մենք ժողովրդի հետ ենք»: Անի Սահակյան

դիտվել է 52 անգամ
Լրահոս
Շաքիում երեխաներին պատանդառած և կնոջ վրա կրակած ադրբեջանցի զինծառայողը ՔԿՀ-ում է գտնվում. «Փաստինֆո» Նիկոլի «գեոպոլիտիկ հեդոնիզմը». Արմեն Հովասափյան Մասիսի թիվ 6 դպրոցի տնօրենն իր սեփական մեքենան լիցքավորում է դպրոցի հաշվին․ 168․am Լիլիթ Ստեփանյանի համար պաշտոն գտան Թուրքիայում կոչ են արել չեղարկել Մաքսիմ Գալկինի համերգը՝ Իսրայելին աջակցելու պատճառով Ֆիդել Կաստրոյի եղբորը ձերբակալելու որոշում է կայացվել Ուզում եք հանել՝ հանե՛ք․ Գերասիմ Վարդանյան «Կպատմեմ, թե ինչ է իրականում եղել». Միլենա Պետրոսյանը խոսել է Եղեգիս համայնքի ղեկավարը հեռացվել է ՔՊ-ից ԵՊՀ-ի դեմ նոր գործընթաց է սկսվել Փաշինյանի դերասան աներձագը հիմա էլ ուժերը կփորձի սպորտի ոլորտում Հետանկախության Հայաստանի ամենաինքնիշխան քայլը հենց Արցախի ազատագրումն էր, քանի որ դրանով հենց մենք էինք նախանշել մեր սահմանները․ Վարդան Ոսկանյան Արևմուտքը այլևս երբեք չի լինի երաժշտությունը որոշող գլխավոր խաղացողը․ Լավրով Եվրոպական էլիտաները կշարունակեն խաղալ Նիկոլի հետ, բայց իրենց հասարակություններին կվախենան անգամ ակնարկել ԵՄ-ին Հայաստանի հնարավոր անդամակցության հարցի մասին․ Արմեն Աշոտյան Մենք կարող ենք հենց վաղը հաղթել պшտերազմում․ Թրամփը՝ Իրանի մասին Մեկնարկել է Զելենսկու հանդիպումը Ուիթքոֆի գլխավորած ամերիկյան պատվիրակության հետ ՔՊ-ի օգտին քվեարկելու դիմաց արտոնություններ է տրամադրել․ Հրազդանի համայնքապետարանի պաշտոնյան տնային կալանքի տակ է Բախվել են «Nissan Rogue»-ը և «Lexus GX470»-ը․ վերջինը կnտրել է խմորեղենի արտադրամասի ապակիները Ռոնալդուն երկրի ֆուտբոլի ֆեդերացիայից մեղմ պատիժ է խնդրել Իբր ինքը տեղյակ չէ՞ Ղրղզստանի նախագահին չի ճանաչում, պաշտոնից ազատում է ենթակային Գերմանիան կոչով դիմել է իր քաղաքացիներին Աբսուրդ է, որ ՀԷՑ-ը գնահատվում է 350 հազար դոլար Ակնկալում են՝ մինչև պետական բյուջեի քննարկումների մեկնարկը խորհրդարանում անդրադարձ կկատարվի Շաքիի դեպքերին Բաքուն պահանջել է հեռացնել Էրդողանի խորհրդականին․ Middle East Eye
Ամենաընթերցվածները
Շուտով
Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Շահինյանը Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենակ Դանիելյանը Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Գևորգյանը Հոկտեմբերի 20-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքագետ Երվանդ Բոզոյանը Հոկտեմբերի 20-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է արտակարգ և լիազոր դեսպան Ձյունիկ Աղաջանյանը Հոկտեմբերի 20-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայաստանի դեմոկրատական կուսակցության նախագահ Արամ Սարգսյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դանիելյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am