Արցախի թեմի առաջնորդի գլխավորությամբ կքննարկվի Արցախ վերադարձի հարցը

  այ Առաքելական Եկեղեցու (ՀԱԵ) Արցախի թեմի (ԱԹ) նախաձեռնությամբ իրականացվելու է փորձնական, բայց կարևոր ծրագիր՝ «Ամոքում վկայությունների միջոցով»։ Նախաձեռնության նպատակն է օգնել բռնի տեղահանված արցախցիներին, ներկայացնելով ճշմարտությունն ու իրենց տառապանքը՝ հասնել ներքին խաղաղության և քննարկել ապագային միտված քայլերն ու պայմանները, այդ թվում՝ Արցախ վերադարձը։

Հունիսի 2-ին Երևանում կայացավ առաջին հանդիպումը Արցախից բռնի տեղահանվածների և նրանց վկայությունները լսող փաստագրող հանձնաժողովի հետ։ Բացման և ողջույնի խոսքով հանդես եկավ ՀԱԵ ԱԹ առաջնորդ Վրթանես եպիսկոպոս Աբրահամյանը՝ ներկայացնելով նախաձեռնած ծրագրի կարևորությունը, հայտնելով, որ ծրագիրը մարդասիրական և հոգևոր ու մշակութային է։ Այն չունի որևէ քաղաքական ազդեցություն և բովանդակություն։ Վկայությունները և զրույցների ձայնագրությունները կմնան գաղտնի և չեն հրապարակվի՝ առանց հեղինակների հստակ համաձայնության։

Թեմակալ առաջնորդը շնորհակալություն հայտնեց հանդիպման հարցազրույցի մասնակիցներին և ներկայացրեց հանձնաժողովի կազմը՝ Կալիֆորնիայի դատավոր և Ճշմարտության ու արդարության կենտրոնի հիմնադիր Գասիա Ակպարյանին, Գերմանահայոց կենտրոնական խորհրդի ատենապետ, իրավապաշտպան Ջոնաթան Սպանգենբերգին, նշելով, որ «նրանք ընտրվել են իրենց բացառիկ փորձի, անկախության ու տուժած անձանց արժանապատվության նկատմամբ խոր հարգանքի համար։ Նրանց ներկայությունը երաշխիք է, որ մեր ձայնը հնչի արժանապատվորեն և պատշաճ ուշադրությամբ»։ Գործընթացը ղեկավարելու համար Վրթանես եպիսկոպոս Աբրահամյանը շնորհակալություն հայտնեց Լուիս Մորենո Օկամպոյին և Արտակ Բեգլարյանին՝ աշխատանքները համակարգելու համար. «Նրանց աջակցությամբ «Անցումային արդարադատության միջազգային կենտրոն»-ը և «Աֆեյան» հիմնադրամը մեզ տրամադրում են կարևոր խորհրդատվություն, որոնց ներկայացուցիչները կդիտարկեն գործընթացը»։

Այնուհետև հանձնաժողովի անդամները՝ դատավոր Գասիա Ակպարյանը և Ջոնաթան Սպանգենբերգը, ԱԹ առաջնորդի հետ լսեցին վկաներին, հարցեր ուղղեցին նրանց, ներկայացնելով նաև իրենց դիտարկումներն ու մոտեցումները ծրագրի վերաբերյալ։ Ծրագրին մասնակցում էին դիտորդներ՝ Արտակ Բեգլարյանը, Թալար Կազանջյանը և Մարիա Աբրահամյանը։ ՀԱԵ ԱԹ առաջնորդը շնորհակալություն հայտնեց նաև «Բարս մեդիա»-ին՝ նկարահանումների և «Շոա» հիմնադրամին՝ աջակցության համար։  

դիտվել է 132 անգամ
Լրահոս
ԱԱԾ-ականները հանդիպումներ ունեցե՞լ են հոգևորականների հետ Օդի ջերմաստիճանը կնվազի Մեր թիմակիցները ստանում են կասկածելի զանգեր ու նամակներ Ժամանակն է առերեսվել իրականության հետ եւ պայթեցնել շրջանառվող բոլոր ստերն ու անհարկի շահարկումները «Առինջ Մոլի» մոտ բախվել են Mercedes-ը և Lexus-ը Իսրայելի և Լիբանանի միջև կնքված հրադադարի խախտումները շարունակվում են Իրանցիների հետ պարտադրանքի լեզվով խոսելն անարդյունավետ է․ իրանագետ Բագրատ Սրբազանը ինքն իրեն զրկել է․ փաստաբանը տեղեկացնում է Կիևում հրաձգության հետևանքով 10 անձ հոսպիտալացվել է. կրակ բացած անհայտ անձը ոչնչացվել է Արագածոտնի թեմի առաջնորդի եպիսկոպոսական ձեռնադրության 16-րդ տարեդարձն է Հրատապ․ հազարավոր ոստիկաններ մեկնում են Գյումրի Կիեւում հրաձգության զոհերի թիվը հասել է 6-ի. կրակողը սպանվել է «Պատրաստ ենք օգնել՝ տեղափոխել Իրանից հարստացված ուրանը». «Ռոսատոմի» ղեկավար «Ամուր սեղմում եմ ձեռքդ, պարոն Լպուտյան». Արմեն Աշոտյան Փաշինյանն ասում էր՝ «ամեն ՀՀ քաղաքացի վարչապետ է», բայց այսօր գնում է ընտրությունների՝ ժողովրդին անվանելով «շուն-շանգյալ»-ներ. Դանիելյան «Աստված օգնական, Սրբազան Հայր». Արագածոտնի թեմի առաջնորդի եպիսկոպոսական ձեռնադրության 16-րդ տարեդարձն է Եթե խաղաղության կողմնակից եք, ապա ինչո՞ւ եք դեմ «Առաջարկ Հայաստանի» երաշխավորված խաղաղության հայեցակարգին. Աբովյան Սամվել Կարապետյանը թիմակիցների հետ ազդարարում է՝ փոփոխությունը ճանապարհին է (Տեսանյութ) Զգուշացե՛ք` «ծպտյալ» ՔՊ-ականներ կան. Վարդենիսի համայնքապետը ընդդիմադիրի դիմակը հանել է Իրանի ռազմածովային ուժերը պատրաստ են. Խամենեին հայտարարություն է արել ԱՄՆ-ի դուրս գալը եվրոպական անվտանգության ճարտարապետությունից կարող է կործանարար լինել․ Ֆիդան Տեղումներ կլինեն․ առանձին շրջաններում՝ ինտենսիվ Իրանին «ջախջախող» Դոնալդ Թրամփը, փաստորեն, առաջարկներ է ներկայացնում «ջախջախվածին»․ քաղաքագետ
Ամենաընթերցվածները
Շուտով
Ապրիլի 20-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Ապրիլի 20-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադիբեկյանը Ապրիլի 17-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արտակարգ և լիազոր դեսպան Ձյունիկ Աղաջանյանը Ապրիլի 17-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարապետ Պողոսյանը Ապրիլի 17-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը Ապրիլի 17-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Ապրիլի 16-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենուհի Կյուրեղյանը Ապրիլի 16-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզան Ստեփանյանը Ապրիլի 16-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սամվել Հակոբյանը Ապրիլի 16-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am