Եթե խաղաղության կողմնակից եք, ապա ինչո՞ւ եք դեմ «Առաջարկ Հայաստանի» երաշխավորված խաղաղության հայեցակարգին. Աբովյան

ԲՀԿ քաղխորհրդի անդամ Արման Աբովյանը գրել է. «Լոգիկան և հիշողությունը փոխկապակցված երևույթներ են, և այս որակների բացակայությունը մարդու մոտ հանգեցնում է բավական տարօրինակ փոխակերպումների։

 


Օրինակ՝ նույն Նիկոլ Փաշինյանը հանկարծ սկսեց խոսել «Բարգավաճ Հայաստան» կուսակցության նախընտրական ցուցակի «երկրորդ համարի» մասին (այսինքն՝ Անդրանիկ Թևանյանի) և պնդել, թե հենց այդ փաստն է իբր ցույց տալիս, որ «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունը պատերազմի կուսակցություն է։

Թարմացնենք Փաշինյանի և նրա կողմնակիցների հիշողությունը։ Ուշադիր նայեք ձեր կուսակցության և ձեր ընտրական ցուցակի առաջին դեմքերին և բարձրաձայն ասեք՝ ով որ կուսակցությունից է եկել և որտեղից է հայտնվել այսպես կոչված “կարկառուն հեղափոխականների” շարքերում, և միայն դրանից հետո խոսեք այլ կուսակցությունների «երկրորդ համարների» մասին։

 


Եվ վերջում՝ մի փոքր էլ «թարմացնենք » թավշիստների տրամաբանությունը։

Կուսակցության ղեկավարը, որի կառավարման ընթացքում Հայաստանը պարտություն կրեց պատերազմում, կորցրեց Արցախը, դարձավ հազարավոր լուսավոր տղաների զոհվելու պատճառ, և իր վարած քաղաքականությամբ անում է ամեն ինչ, որպեսզի նույն Ադրբեջանը ցանկացած պահի անարգել հարվածի Հայաստանին, հիմա խոսում է այն մասին, թե իբր ինքն է բերել խաղաղություն, իսկ մյուսները (մասնավորապես «Բարգավաճ Հայաստանը») բերում են պատերազմ։


Սա կատակ չէ, սա արտահայտվում էր սրանց կողմից դեմքի լուրջ արտահայտությամբ։
Բայց մի րոպե… եթե դուք իսկապես խաղաղության կողմնակից եք, ապա ինչո՞ւ եք կտրականապես դեմ «Առաջարկ Հայաստանին» հարթակի շրջանակում առաջարկվող երաշխավորված խաղաղության հայեցակարգին։

Խնդրում եմ պատասխանե՛ք, մի՛ ամաչեք»։

դիտվել է 382 անգամ
Լրահոս
Իշխանական տագնապի դրսևորումները. իրավական կամայականությունից մինչև «շարիկովյան» բնազդներ Ես հաճախ եմ մտածում, որ ինձ էլ ոչինչ չի զարմացնի, բայց թերագնահատում եմ Փաշինյանի բարոյազրկության մակարդակը «Հայաստան» դաշինք․ իշխանությունը փորձում է ճնշումների միջոցով ապահովել վերարտադրություն Նիկոլը այսօր իր հայտնի լայվի մեջ բառացիորեն ասում է հետևյալը․․․ ԻՀՊԿ-ն կանխել է Իրան զենքի մեծ խմբաքանակի մաքսանենգության փորձը 32-ամյա վարորդը «BMW X5»-ով հայտնվել է դաշտում․ կա վիրավոր Արթուր Օսիպյանի գործով նյութերը ոստիկանությունից փոխանցվել են Քննչական կոմիտե Փրկել են երիտասարդ տղային, ով սպառնում էր նետվել կամրջից Այնթապում ճակատ ճակատի բախվել են «Լադա»-ն և «Opel Zafira»-ն․ 4 վիրավորներից մեկը անչափահաս է Թուրքիայում անհայտ անձը կրակ է բացել ռեստորանում․ կա 4 զոհ, ևս 8 մարդ վիրավորվել է. BBC Ահաբեկչական բովանդակությամբ տեսանյութը վստահաբար իշխանության կազմակերպած բեմադրությունն է․ Բեգլարյան Մոլդովայի ԱԳՆ-ն բողոքի նոտա է փոխանցել իր երկրում Ռուսաստանի դեսպանին Ինչու են ձերբակալել Փաշինյանի հետ վիճաբանության մեջ մտած Օսիպյանին «Ռոսիա մոլ»-ի ավտոկայանատեղիում հայտնաբերվել է տղամարդու մարմին Նիկոլական լոգիկա՝ եթե չես զոհվել պատերազմում, ուրեմն արդեն իսկ մեղավոր ես ու դասալիք. Կարպիս Փաշոյան Ձերբակալվել է Արթուր Օսիպյանը Երևանում 18-ամյա տղան ընկերոջ ծննդյան խնջույքից հետո ծեծի է ենթարկվել. կա վիրավոր Լիբանանի նախագահը հայտարարել է, որ կանի անհնարինն Իսրայելի հետ պատերազմը դադարեցնելու համար Ժողովրդավարությունը չի կարող լինել անվտանգության և խաղաղության երաշխավոր. Բագրատ Սրբազան Նիկոլը կռիվ է տալիս Փաշինյանի դեմ, պետք չէ վստահել ոչ Նիկոլին, ոչ էլ՝ Փաշինյանին. Շարմազանով Հրապարակվել են ԱԺ ընտրությունների քարոզչության կարգի պահպանման վերաբերյալ մշտադիտարկման արդյունքները Որքան ընտրող է ընտրողների ռեգիստրում ընդգրկված
Ամենաընթերցվածները
Շուտով
Մայիսի 19-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը Մայիսի 19-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուբեն Հակոբյանը Մայիսի 19-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Մայիսի 18-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Մայիսի 18-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդգար Էլբակյանը Մայիսի 18-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Մայիսի 18-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Մայիսի 15-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը Մայիսի 15-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Այվազյանը Մայիսի 15-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am