Մերոնք Մինսկում՝ Պուտին-Խաչատուրով առաջին հանդիպումից հետո

Սերժ Սարգսյանը այսօր աշխատանքային այցով մեկնել է Բելառուս՝ մասնակցելու Մինսկում կայանալիք Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության (ՀԱՊԿ) հավաքական անվտանգության խորհրդի նստաշրջանին: Գագաթնաժողովին ընդառաջ՝ այսօր Մինսկում կհանդիպեն ՀԱՊԿ անդամ պետությունների արտաքին գործերի, պաշտպանության նախարարները և ազգային անվտանգության խորհրդի քարտուղարները: Նիստին Հայաստանը կներկայացնեն պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանը, ով Մինսկ է մեկնել նոյեմբերի 27-ին, ինչպես նաև ՀՀ ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը, ով կմեկնել է Մինսկ՝ նոյեմբերի 29-ին: Երեկ հայտնի դարձավ, որ հանդիպել են Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինն ու Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության գլխավոր քարտուղար Յուրի Խաչատուրովը: Ըստ Կրեմլի պաշտոնական հաղորդագրության՝ որպես ՀԱՊԿ գլխավոր քարտուղար՝ տեղի է ունեցել Խաչատուրովի առաջին հանդիպումը Պուտինի հետ Կրեմլում: Մինսկում այսօր կայանալիք ՀԱՊԿ անդամ պետությունների գագաթնաժողովի նախաշեմին Խաչատուրովն այցելում է կազմակերպության անդամ-պետություններ: Նա ՌԴ ղեկավարին ներկայացրել է նոյեմբերի 30-ին Մինսկում կայանալիք ՀԱՊԿ անվտանգության խորհրդի հերթական նստաշրջանի կազմակերպման ընթացքը, կառույցի աշխատանքների հետ կապված հարցեր: ՀԱՊԿ-ի մամուլի քարտուղար Վլադիմիր Զայնետդինովի տվյալներով՝ Խաչատուրովը Պուտինին կտեղեկացնի Հավաքական անվտանգության խորհրդի նիստի նախապատրաստման ընթացքի, ինչպես նաև կազմակերպության ընթացիկ գործունեության մասին: Նոյեմբերի 27-ին ՀԱՊԿ համապատասխան հանձնաժողովը գլխավոր քարտուղարի տեղակալ Արա Բադալյանի ղեկավարությամբ համաձայնեցրել է հիմնական հարցերը, որոնք կքննարկեն կառույցի անդամ պետությունների ղեկավարները, մինչև 2025թ. ժամանակահատվածի համար ՀԱՊԿ հավաքական անվտանգության ռազմավարության իրացումը, կառույցի պաշտպանական պոտենցիալի վերաբերյալ պետությունների ղեկավարների հայտարարությունները, Հիշեցնենք, որ Խաչատուրովը ՀԱՊԿ գլխավոր քարտուղար է նշանակվել 2017 թ. ապրիլի 14-ին՝ երեք տարի ժամկետով: Բիշքեկում կայացած Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության (ՀԱՊԿ) անդամ-երկրների ղեկավարների ոչ պաշտոնական հանդիպմանը ՀՀ նախագահին կից Ազգային անվտանգության խորհրդի քարտուղար Յուրի Խաչատուրովը միաձայն ընտրվեց ՀԱՊԿ գլխավոր քարտուղար: Հայաստանի ներկայացուցչի ընտրությունը ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի պաշտոնում նախկինում երկու անգամ հետաձգվեց: Ոչ պաշտոնական աղբյուրների համաձայն, պատճառը՝ Ղազախստանի և Բելառուսի նախագահների դիրքորոշումն էր: Շատերը կանխատեսում էին, որ ՀԱՊԿ-ում գլխավոր քարտուղարի պաշտոնի ստանձնումը «մեծ օգուտ» կլինի Հայաստանի համար՝ հիմնավորմամբ, թե այդ պաշտոնը բարձրացնում է Հայաստանի հեղինակությունը, որ այն ՀԱՊԿ-ի անվտանգության հայեցակարգի, կանոնադրության շրջանակներում թույլ է տալիս ՀԱՊԿ-ի ազդեցությունը մեր անվտանգության համար դարձնել ավելի արդյունավետ: Ամենակարևոր հարցը հետևյալն էր, Խաչատուրովի պաշտոնն ի՞նչ ազդեցություն կարող է ունենալ Ղարաբաղի հարցի լուծման նկատմամբ: Պարզ է, որ ՀԱՊԿ-ում այն չի լուծվելու, բայց ՀԱՊԿ-ից ադեկվատ վերաբերմունք՝ հայ-ադրբեջանական սահմաններում պարբերաբար տեղի ունեցող սադրանքների դեպքում այդպես էլ չհնչեցին: Հայաստանն օրեր առաջ ստորագրել է ԵՄ-ի հետ համաձայնագիր: Այս քայլը ռազմավարական դաշնակից Ռուսաստանի կողմից պաշտոնապես չի քննադատվում, բայց դա տեղի է ունենում ռուսաստանյան հեռուստաալիքների «թոք-շոուների» եթերում, արդեն մի քանի հաղորդումներ եթեր են գնացել: Այս պայմաններում Հայաստանի իշխանությունները մեկնել են Մինսկ՝ մասնակցելու ՀԱՊԿ հավաքական անվտանգության խորհրդի նստաշրջանին: Պուտինն էլ ընդունում է Խաչատուրովին՝ առաջին հայացքից այսօրվա գագաթաժողովի կազմակերպչական հարցերը քննարկելու նպատակով: Կարո՞ղ են Մինսկում տհաճ անակնկալներ մատուցել Հայաստանին... Թերևս՝ ոչ ընդգծված: Իսկ թե ինչ կհետևի Մինսկի հանդիպումներին քարոզչական դաշտում Հայաստանի շուրջ, դա, թերևս, ավելի հետաքրքրական է: Թամար Բագրատունի

դիտվել է 37 անգամ
Լրահոս
Շաքիում երեխաներին պատանդառած և կնոջ վրա կրակած ադրբեջանցի զինծառայողը ՔԿՀ-ում է գտնվում. «Փաստինֆո» Նիկոլի «գեոպոլիտիկ հեդոնիզմը». Արմեն Հովասափյան Մասիսի թիվ 6 դպրոցի տնօրենն իր սեփական մեքենան լիցքավորում է դպրոցի հաշվին․ 168․am Լիլիթ Ստեփանյանի համար պաշտոն գտան Թուրքիայում կոչ են արել չեղարկել Մաքսիմ Գալկինի համերգը՝ Իսրայելին աջակցելու պատճառով Ֆիդել Կաստրոյի եղբորը ձերբակալելու որոշում է կայացվել Ուզում եք հանել՝ հանե՛ք․ Գերասիմ Վարդանյան «Կպատմեմ, թե ինչ է իրականում եղել». Միլենա Պետրոսյանը խոսել է Եղեգիս համայնքի ղեկավարը հեռացվել է ՔՊ-ից ԵՊՀ-ի դեմ նոր գործընթաց է սկսվել Փաշինյանի դերասան աներձագը հիմա էլ ուժերը կփորձի սպորտի ոլորտում Հետանկախության Հայաստանի ամենաինքնիշխան քայլը հենց Արցախի ազատագրումն էր, քանի որ դրանով հենց մենք էինք նախանշել մեր սահմանները․ Վարդան Ոսկանյան Արևմուտքը այլևս երբեք չի լինի երաժշտությունը որոշող գլխավոր խաղացողը․ Լավրով Եվրոպական էլիտաները կշարունակեն խաղալ Նիկոլի հետ, բայց իրենց հասարակություններին կվախենան անգամ ակնարկել ԵՄ-ին Հայաստանի հնարավոր անդամակցության հարցի մասին․ Արմեն Աշոտյան Մենք կարող ենք հենց վաղը հաղթել պшտերազմում․ Թրամփը՝ Իրանի մասին Մեկնարկել է Զելենսկու հանդիպումը Ուիթքոֆի գլխավորած ամերիկյան պատվիրակության հետ ՔՊ-ի օգտին քվեարկելու դիմաց արտոնություններ է տրամադրել․ Հրազդանի համայնքապետարանի պաշտոնյան տնային կալանքի տակ է Բախվել են «Nissan Rogue»-ը և «Lexus GX470»-ը․ վերջինը կnտրել է խմորեղենի արտադրամասի ապակիները Ռոնալդուն երկրի ֆուտբոլի ֆեդերացիայից մեղմ պատիժ է խնդրել Իբր ինքը տեղյակ չէ՞ Ղրղզստանի նախագահին չի ճանաչում, պաշտոնից ազատում է ենթակային Գերմանիան կոչով դիմել է իր քաղաքացիներին Աբսուրդ է, որ ՀԷՑ-ը գնահատվում է 350 հազար դոլար Ակնկալում են՝ մինչև պետական բյուջեի քննարկումների մեկնարկը խորհրդարանում անդրադարձ կկատարվի Շաքիի դեպքերին Բաքուն պահանջել է հեռացնել Էրդողանի խորհրդականին․ Middle East Eye
Ամենաընթերցվածները
Շուտով
Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Շահինյանը Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենակ Դանիելյանը Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Գևորգյանը Հոկտեմբերի 20-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքագետ Երվանդ Բոզոյանը Հոկտեմբերի 20-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է արտակարգ և լիազոր դեսպան Ձյունիկ Աղաջանյանը Հոկտեմբերի 20-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայաստանի դեմոկրատական կուսակցության նախագահ Արամ Սարգսյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դանիելյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am