Պատգամավորական կրքեր՝ մարդու կերպարանքով շարժական զանգվածների՝ ոստիկանների ու 80 տարեկան հղի կանանց մասին

Խորհրդարանում քննարկվում էր Ընտանեկան բռնության մասին աղմկահարույց նախագծի փոփոխված տարբերակը, որի անվանումը փոխվել է դառնալով «Ընտանիքում բռնության կանխարգելման, ընտանիքում բռնության ենթարկված անձանց պաշտպանության և ընտանիքում համերաշխության վերականգնման մասին»: Արդարադատության նախարարի տեղակալ Վիգեն Քոչարյանը հանձնաժողովականներին ներկայացնելով նախագիծը ասաց, որ այն երեք նպատակ ունի՝ ընտանիքում բռնության կանխարգելում, տուժածների իրավունքների պաշտպանություն և ընտանիքում համերաշխության վերականգնում, «Օրինագծի նախանական տարբերակում համերաշխության մասին խոսք չկար և փոփոխություններ են կատարվել ու վերանգիրը ներկայացնում է առաջարկվող կարգավորումները: Դրականորեն փոփոխված և արդյունավետ լուծումներ սահմանող օրենքի նախագիծ ենք ներկայացրել», - հայտարարեց Քոչարյանը: Խոսելով օրինագծի բովանդակության մասին՝ փոխնախարարն ասաց, որ ընտանիքում բռնության դեպքի վերաբերյալ ահազանգի դեպքում ոստիկանության ծառայողը նախազգուշացնում է սուբյեկտին, որ ինքը ճիշտ չէ և շարունակելու դեպքում ծանր կլինեն հետևանքները: «Եթե կա բռնության շարունակման վտանգ, որը կարող է սպառնալ ընտանիքում բռնության զոհերի կյանքին ու առողջությանը, այդ դեպքում ոստիկանության ներկայացուցիչը անհետաձգելի միջամտության վերաբերյալ որոշում է կայացնում», - ասաց փոխնախարարը: Նրա խոսքով՝ այս միջոցը պետք է կիրառել ծայրահեղ դեպքերում՝ մարդկանց կյանքը և առողջությունը պաշտպանելու համար, ընդ որում՝ այդպիսի որոշում կարող է կայացնել ոչ թե ոստիկանության ցանկացած ծառայող, այլ՝ ոստիկանությունում ստեղծված մասնագիտացված հատուկ ծառայության աշխատակիցը, որը պետք է օժտված լինի համապատասխան գիտելիքներով:Մյուս միջոցը, որը կարող է կիրառվել ընտանեկան բռնության կանխարգելման համար, պաշտպանական որոշումն է, որն ընդունում է միայն դատարանը, միայն տուժողի դիմումի հիման վրա: Կստեղծվեն նաեւ աջակցության կենտրոններ ու ապաստարաններ:«Ծառուկյան» խմբակցության պատգամավոր Գեւորգ Պետրոսյանը հայտարարեց, որ ինքը իր անձնական կարծիքն է ներկայացնում, գուցե խմբակցությունը այլ կարծիքի է, բայց մի շարք մտահոգություններ ունի: Նա նախ անդրադարձավ օրենքի նախագծի վերնագրին. «Ընկերներ, ես երբեք չեմ մտածել, որ կարելի է օրենքով ընտանիքում համերաշխություն վերականգնել: Դա նույնն է, ոնց որ ասես օրենք՝ ընտանիքում բարձր տրամադրություուն վերականգնելու համար, օրենքով պարտադրես, որ ընտանիքում բարիդրացիական հարաբերությունները վերհիշեն, օրենքով պարտադրես, որ տրամադրության անկում չգրանցվի այս երեկո, ո՞նց կարելի է համերաշխությունը ստիպել վերականգնել օրենքով»: Հանձնաժողովի նախագահ Հրայր Թովմասյանն ասաց, որ որոշ երկրներ ունեն «Երջանկության մասին» օրենք: Գեւորգ Պետրոսյանը խոսեց նաեւ մասնագիտացված ոստիկանների մասին, ասաց, որ ոստիկանական համակարգում քիչ չեն «մարդու կերպարանքով շարժական այն զանգվածները, որոնք առիթը բաց չեն թողնում օրենքը չարաշահել քաղաքացիների նկատմամբ»: Նա մի դեպք նկարագրեց, երբ ընտանիքում բռնությունից տուժած մի կին դիմել է ոստիկանություն,3-4 օր պահել են բաժանմունքում, ինչ է թե պետը դեռ չի եկել. «Պետն էլ հավանաբար գնացել էր ըմբոշխնելու ամառային երեկոների հաճույքը չգիտեմ որ հիմնարկներում: Կինը մնացել էր բաժանմունքում ու այդ ընթացքում հարցեր, որոնք բուն գործի հետ կապ չունեն»: Նա հարց ուղղեց, թե ինչպես է, որ բյուջեում շատ բաների համար փող չկա, իսկ ապաստարանների, աջակցման կենտրոնների համար, որ հսկայական միջոցներ են պետք, փող կա. «Ապաստարանների սպասվող գզվրտոցի մասին չեմ ուզում խոսել: Հավանաբար ապաստարաններում պիտի սեռային հատկանիշով տարբերակեն՝ չի կարող մի տեղ տղամարդը, մյուս տեղ՝ կինը, որոնք երկուսն էլ ընտանեկան բռնությունից տուժած են, էդ օրը որոշեն իրար մխիթարել, ի՞նչ է սպասվում այդտեղ: Այս ամենը ծախս է ու ոչ մեկը ցույց չի տալիս ինչ ծախս է»: Գեւորգ Պետրոսյանը նաեւ ցիտեց օրենքի այն հատվածը՝ ոստիկանը կարող է մնալ քո տանն այնքան ժամանակ, մինչեւ շորերդ հավաքես. «Ենթադրվում է, որ գոնե 3-4 ժամ կտեւի իմ շորերը հավաքելը, ուրեմն ոստիկանը պիտի կանգնի իմ կողքը, չափավորի, դիրիժորի փայտիկով ասի՝ արագ, սա ո՞ր մեկիս մտածողության մեջ է տեղավորվում»: Պատգամավորն ասաց, որ եթե, Աստված չանի, այս նախագիծն ընդունվի այս դրույթներով, ապա անպայման հենց ոստիկանների հետ լինելու են բախումներ։ Նա ասաց, որ եթե իշխանությունը ցանկանում է ընտանիքներում բռնություն կանխի, ավելի լավ կլինի կանոնակարգի հեռուստաեթերը, բոլոր ալիքներով ցուցադրվող բռնության մասին ֆիլմերի ցուցադրումը․«Ցույց են տալիս 80 տարեկան կնիկա, հղի ա»։ «Ծառուկյան» խմբակցության պատգամավոր Վանիկ Ասատրյանն էլ լսելով երեւանցի պատգամավորների վրդովմունքը այս նախագծի հետ կապված, զարմացել է, որովետեւ իրեն թվում էր, թե ինքը Սպիտակից է եւ միայն գյուղաբնակներն ունեն մտահոգություն այս նախագծի հետ կապված: Պատգամավորը տեղեկացրեց, թե ընտանեկան բռնության կանխարգելման մասին այս օրենքի նախագծի հետ կապված ինչ են իրեն ասել սպիտակցի կանայք. «Ասում էին՝ հլը մի հատ ոստիկան մտնի իմ տուն, իմ մարդն ա, խմել ա, ծեծել ա: Գյուղերում այսպես են ընդունում ու շատ վատ են անդրադառնում այս հարցերի շուրջ»: Հանձնաժողովի նախագահ Հրայր Թովմասյանն ասաց, որ գիտենք, գյուղական համայնքներում գյուղապետը կգնա կբարիշացնի, քավորը կանի, բայց այս օրենքը չի արգելում դա անել եւ միեւնույն է, դա լինելու է. «Ձեր բերած օրինակում, երբ կինը կասի՝ լավ ա արել, ծեծել ա, վաղը կբարիշեմ, այդ դեպքում առավելագույնը, որ կարող է անել ոստիկանը, ասելն է, զգուշացնելն է, որ վաղը կնոջդ էլ չծեծես, ուրիշ բան չի կարող անել»: Նախագիծը 7 կողմ ձայնով ընդունվեց եւ կքննարկվի լիագումար նիստի ժամանակ։ Անի Սահակյան

դիտվել է 5 անգամ
Լրահոս
Ամենայն Հայոց Կաթողիկոսը և Ռոբերտ Ամստերդամն անդրադարձել են Եկեղեցու դեմ uանձազերծված արշավին ՌԴ-ում Հայաստանի դեսպանին բողոք է ներկայացվել Իրանը և ԱՄՆ-ն համաձայնել են մեղմացնել իրանական նավահանգիստների շրջափակումը՝ Հորմուզի նեղուցի աստիճանական բացման դիմաց Խոշոր հրդեհ է բռնկվել Երևանում․ հրշեջները տանը հայտնաբերել են հնդիկ տղայի մարմինը Մայիսի 8-ի` ժամը 00:00-ից մինչև մայիսի 10-ը ՌԴ-ն հայտարարում է հրադադար Ուշակովը հայտնել է, թե որ երկրների առաջնորդներն են մայիսի 9-ի տոնական շքերթին ներկա լինելու Վեդիի մանկապղծության դեպքով պայմանավորված պաշտոնանկություններ են Քննչական վարչությունում «Բոլորին դեմ եմ» կուսակցության վարչապետի թեկնածուն Նինա Կարապետյանցը Հիվանդանոց է տեղափոխվել ՌԴ քաղաքացի 7-ամյա երեխա, նա պատշգամբի ճաղավանդակի արանքից վայր է ընկել Սա ֆիասկո է, Նիկո’լ․ Աշոտյանը միջազգային իրավապաշտպան կառույցի զեկույցի տարբերակն է հրապարակել ՀԱՊԿ ու ՌԴ ԱԽ քարտուղարները հանդիպել են․ ինչ է քննարկվել Եվս մի նվիրյալ հայ, հայրենատեր և հայրենանվեր մեկնեց կիսատ երազով՝ զոհ դառնալով ռեժիմի հալածանքներին Հարձակվել են Շենգավիթ վարչական շրջանի աշխատակազմի ղեկավարի աշխատակիցների վրա Զելենսկին հայտնել է Միացյալ Նահանգներում կայանալիք բանակցությունների թեման «Ուժեղ Հայաստանը» վաղը երեկոյան հրավիրում է հավաքի «Մայր Հայաստանի մոտ» Պաշտոնանկություններ՝ Արարատի մարզի իրավապահ համակարգում Ֆրանսիայի Սենատում բարձրացվել է Արցախի մշակութային ժառանգության պահպանության և գերիների ազատման հարցերը. ի՞նչ է անում Ֆրանսիան Սիմոնյանը պարզապես նախանձում է այն արդյունքներին, որոնց հասել է Բելառուսը. Զախարովա Իսրայելի բանակը հայտարարել է Բեյրութի վրա հարվածների արդյունքում «Հեզբոլլահ»-ի հրամանատարներից մեկի ոչնչացման մասին Վեհափառի եղբայրն ու եղբորորդին տնային կալանքից ազատ արձակվեցին Կարմիր հրապարակի շքերթը լինելու է՝ անկախ երկու «առյուծների» մռնչյունից
Ամենաընթերցվածները
Շուտով
Մայիսի 8-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Ձյունիկ Աղաջանյանը Մայիսի 8-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Խոսրով Հարությունյանը Մայիսի 8-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Մայիսի 8-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Մայիսի 6-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը Մայիսի 6-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հրանտ Բագրատյանը Մայիսի 6-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Այվազյանը Մայիսի 6-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը Մայիսի 5-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը Մայիսի 5-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am