Շտապ․ Գերագույն հոգևոր խորհրդի հայտարարությունը Փաշինյանի աղմկահարույց գրառումների վերաբերյալ

Հունիսի 2-ին Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում, նախագահությամբ Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի, տեղի ունեցավ Գերագույն հոգևոր խորհրդի ժողով, որին մասնակցում էին եպիսկոպոսներ և թեմակալ առաջնորդներ Հայաստանից ու սփյուռքից։

Ժողովում քննարկվեցին հայրենիքի առջև ծառացած մարտահրավերներին, եկեղեցի-պետություն հարաբերություններին և հասարակությանը հուզող մի շարք հիմնախնդիրներին առնչված հարցեր։

Մասնավոր անդրադարձ կատարվեց վարչապետի կողմից վերջին օրերին հրահրված հակաեկեղեցական ամոթալի արշավին: Այս կապակցությամբ Գերագույն հոգևոր խորհուրդը հանդես եկավ հայտարարությամբ:

ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ

Հայաստանի վարչապետը պետական այրին անհարիր բառապաշարով, վիրավորանքներով և մեղադրանքներով հերթական արշավն է սկսել ընդդեմ Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցու՝ օրենքից վեր դասելով իր անձը։

Հայհոյախառն, անվայել խոսույթներով հախուռն հրապարակումները զուրկ են բարեկրթության տարրական նորմերից, ոտնահարում են մարդու հիմնարար իրավունքները, կոպտորեն վիրավորում հավատացյալների կրոնական զգացմունքները և սքողվում կեղծ սրտացավության հիմնավորումներով։

Եկեղեցամարտ այս կեցվածքը ակնհայտորեն թելադրված է քաղաքական նպատակներով և փորձ է նսեմացնելու ազգային կյանքում և միջազգային շրջանակներում հարգանք վայելող Հայոց Եկեղեցու և եկեղեցականաց հեղինակությունը, լռեցնելու Եկեղեցու ձայնը և նվազեցնելու նրա հանրային ազդեցությունը։ Կառավարության ղեկավարի հակաեկեղեցական պահվածքը, ազգային արժեքների և Եկեղեցու դեմ նախաձեռնած գործընթացները հղի են կործանարար հետևանքներով և սպառնալիք՝ հայոց պետականությանը, մեր ժողովրդի միաբանությանը թե՛ հայրենիքում և թե՛ սփյուռքում։ Այսպիսի գործողությունները պառակտում են հասարակությունը, տկարացնում են ազգի ոգին և հայրենանվիրումի բարձր գիտակցությունը հատկապես առկա մարտահրավերների պայմաններում։ Նման դատապարտելի ձեռնարկումները սպասարկում են արտաքին հայատյաց ուժերի նկրտումները՝ որոշակիորեն կապակցվելով ադրբեջանական քարոզչամեքենայի կողմից հայ ժողովրդին և Հայ Եկեղեցուն ուղղված զրպարտությունների և կեղծ մեղադրանքների հետ։

Հայոց Եկեղեցին, գիտակից իր հանձնառություններին, անշեղորեն շարունակելու է հոգեփրկչական և ազգապահպան առաքելությունը՝ ընդդիմանալով ազգավնաս ու կործանարար ընթացքներին և մշտապես հետամուտ լինելով պետության ու ազգի գերակա շահերի, մեր սրբազան արժեքների պաշտպանությանը։

Եկեղեցու հարցերը լուծվում են եկեղեցական կարգերի ու կանոնների համաձայն և դուրս են պետական և քաղաքական գործիչների իրավասությունից։ Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցին մեկ ամբողջություն է իր հավատացյալ զավակներով և զինվորագրյալ հոգևորականներով՝ ի գլուխ ունենալով ազգընտիր Ամենայն Հայոց Հայրապետին։ Կոչ ենք ուղղում իրավասու պետական մարմիններին՝ կասեցնել վարչապետի այս անօրինական և անհեռատես քաղաքականությունը։ Հարկ չկա Եկեղեցին ներքաշելու արհեստական օրակարգերի մեջ և մղելու հակադարձման գործողությունների։

Այս նոր փորձության հանդիման հորդորում ենք մեր Սուրբ Եկեղեցու հավատավոր զավակներին լինել միաբան ու միասնական, առ հայրենին և Սուրբ Եկեղեցին հավատարմությամբ ու զորեղ հավատքով հաղթահարել մեր ժողովրդի առջև ծառացած բոլոր մարտահրավերները և երբեք թույլ չտալ մեր ազգային հիմնասյուների սասանումը: Թող այս մերժելի մեքենայությունները պատճառ չդառնան հիասթափության և գայթակղության։

Աղոթում ենք առ Փրկիչ մեր Տերը Հիսուս Քրիստոս, որ վնասաբեր երևույթներով չխաթարվի հայրենական կյանքը, և աշխարհասփյուռ մեր ժողովուրդը ապրի խաղաղության, բարօրության և առաջընթացի մեջ։ Թող Տերը անսասան պահի հայոց պետականությունը և պայծառ՝ Հայաստանյայց Առաքելական մեր Սուրբ Եկեղեցին և Մայր Աթոռ Սուրբ Էջմիածինը հավատավոր իր բոլոր զավակներով։

դիտվել է 1424 անգամ
Լրահոս
Շիրակի երեխայի խնամքի կենտրոնում արձանագրվել են համակարգային խնդիրներ Ընտրել են Վոլոդինին ԱՄՆ-ն պաշտոնապես ավարտել է Իրաքում իր ռազմական առաքելությունը Թուրքական ավիաընկերությունները չեղարկել են դեպի Իրան չվերթները. վերադարձվել է ավելի քան 50.000 տոմս Փաշինյանը ջրային կոմիտեի գլխավոր քարտուղարին ազատել է պաշտոնից Ձեր ծառայությունն անքակտելիորեն կապված է մեր երկրի հետ․ Պատրիարք Կիրիլը՝ Եզրաս սրբազանին Երևան-Երասխ ճանապարհին «Opel Astra»-ն բախվել է բաժանարար գոտու երկաթե արգելապատնեշներին․ կա վիրավոր Օդի ջերմաստիճանը հոկտեմբերի 1-3-ին աստիճանաբար կնվազի Բուլղարիայում սպանվել է Բոտև ֆուտբոլային ակումբի սեփականատերը Իշխանական «բլոգեր» GeorgX-ը հրավիրվել է ոստիկանություն Նիկո՛լ, բեր թուղթը մտցրա աչքս, ես էլ ներողություն խնդրեմ, լեզուս հետ քաշեմ․ Բագրատյան (video) Նիկոլը հենց էդ պահին պետք ա Ալենին ասեր՝ձենդ կտրի․ռուսները շատ ծանր գնով են պահել Սյունիքը․Բագրատյան (video) #ՈՒՂԻՂ․ Արա՛, հասկանում ե՞ք՝ բոլոր թղթերով Տիգրանաշենը մերն ա․ Հրանտ Բագրատյան (video) Գյումրիում ձերբակալվել է ռուսական ռազմաբազայի 25-ամյա զինծառայողը «Հրապարակ»․ Ես վստահաբար կասեմ, որ իրենց չի հաջողվելու քանդել եկեղեցին Թաթա Սիմոնյա՛ն, ում ա պետք քո ներողությունը․դու էդ քո ստացած փողերով գիտես՝ ինչ պետք ա անեիր․արցախցի (video) FlyDubai-ի անձնակազմի կազմում երկու օդաչու է եղել՝ մեկը Ռուսաստանից, մյուսը՝ Ուկրաինայից Հակասահմանադրական զեկույցով ՀՀ իշխանությունը միջամտում է Եկեղեցու ներքին կյանքին․ «Հայաքվեն»՝ ԵՀԽ-ին Flydubai ինքնաթիռը բարեհաջող վայրէջք է կատարել Սաուդյան Արաբիայում՝ առևանգման մասին ազդանշանից հետո Նոր մանրամասներ` Երևանում երեկ տեղի ունեցած՝ 3 աշխատակիցների մահվան դեպքից Հանրային հեռարձակողի խորհուրդը կուսումնասիրի Թաթա Սիմոնյանի համերգի հեռարձակման հանգամանքները Փեզեշքիանը հայտարարել է, որ ԱՄՆ-ն և Իսրայելը փորձում են ներքին պառակտումներ սերմանել Իրանում Դուբայից Թել Ավիվ թռչող ինքնաթիռն արտակարգ իրավիճակի ազդանշան է տվել Օրը 5000 դրամն ինչի՞ մեծ փող ա․ ֆինանսական սկանդալի մեջ հայտնված ՔՊ-ականի եղբայրն արդարանում է (video) Կաթողիկոսին պաշտպանելը նշանակում է պաշտպանել Հայ Առաքելական Եկեղեցին. Սամվել դպիր Գրիգորյան
Ամենաընթերցվածները
Շուտով
Սեպտեմբերի 30-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դանիելյանը Սեպտեմբերի 30-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հրանտ Բագրատյանը Սեպտեմբերի 30-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը Սեպտեմբերի 29-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը Սեպտեմբերի 29-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադիբեկյանը Սեպտեմբերի 29-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը Սեպտեմբերի 29-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդգար Էլբակյանը Սեպտեմբերի 28-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Այվազյանը Սեպտեմբերի 28-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Սեպտեմբերի 28-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am