Վարչակազմի ներսում վախ կա պատերազմական անցյալ ունեցող անձանցից

Ավարտվեց Սամվել Բաբայանի ու մյուսների գործով դատավարությունը: Կենտրոն եւ Նորք Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում այսօր հրապարակեց դատավճիռը, Բաբայանը մեղավոր ճանաչվեց, դատապարտվեց ազատազրկման 6 տարի ժամկետով։ Բաբայանը մեղադրվում է մի խումբ անձանց հետ անօրինական ճանապարհով Վրաստանից Հայաստան «Իգլա» տեսակի զինահրթիռային համակարգ տեղափոխելու, ինչպես նաեւ փողերի լվացման մեջ։ Բաբայանը համարվում էր ՕՐՕ դաշինքի ստվերային առաջնորդը, եւ ձերբակալվեց խորհրդարանական ընտրությունների նախաշեմին: Ասում էին, թե նա հետընտրական ռադիկալ գործողությունների էր պատրաստվում, այդ պատճառով էլ հայտնվեց իրավապահների թիրախում: Սամվել Բաբայանը դատարանում իր վերջին խոսքը հնչեցնելիս , կրկին հիշեցնելով գործով ուշագրավ ցուցմունքները, պնդեց, որ իրականությանը չի համապատասխանում «Իգլայի» եւ փողերի լվացման գործով իրեն ուղղված մեղադրանքը։ Միայն այն հանգամանքը, որ Սամվել Բաբայանը ձերբակալվեց խորհրդարանական ընտրությունների քարոզարշավի պիկին, երբ նրա փաստացի առաջնորդությամբ գործող ՕՐՕ դաշինքն բեկում մտցնել ընտրական գործընթացում, արդեն քաղաքական որոշակի ենթատեքստ է հաղորդում գործին։ ԵՊՀ դասախոս Նարինե Դիլբարյանը Սամվել Բաբայանի վերաբերյալ կայացրած վճիռը եւ ընդհանրապես նրա դեմ հարուցված գործը երկակի զգացողություններ է առաջացնում․«Առաջին՝ հավաստիության եւ համոզչականության առումով, երկրորդ՝ քաղաքական։ Թեեւ կարող եք ասել, որ նման գործերը չպետք է ունենան քաղաքական գնահատական, բայց իրականում Սամվել Բաբայանն այն անձն է եւ այնպիսի դերակատարում է ունեցել արցախյան ազատամարտում, որ նրա հանդեպ կայացրաց ցանկացած դատավճիռ ինչպիսն էլ այն լինի՝ զենքի ապօրինի ներկրում եւ այլ ապօրինի գործարքներ, միեւնույն է քաղաքական արձագանք կունենա»։ Դիլբարյանի գնահատմամբ դատավարության ընթացքում չհնչեցին այնպիսի փաստարկներ, որոնք հասարակությանը կհամոզեին, որ Սամվել Բաբայանն, իսկապես, մտադրություն է ունեցել իրականացնելու զենք բերելու եւ Հայաստանի ներսում հեղափոխական նպատակներով կիրառելու նպատակով․« Ինչ որ տեղ իր հանդեպ պրեզենտիվ դատավճիռ կիրառվեց։ Պրեզենտիվ նշանակում է, որպեսզի նրան չեզոքացնեն քաղաքական դաշտից։ Այդպիսով իշխող վարչակարգի հակադիր ուժերին կարծես թե ասվեց, որ ցանկացած շարժում, անգամ փոքր, կարող է մեկնաբանվել թեական պատիժ ունեցող արարք»։ Դիլբարյանի խոսքով Հայաստանում բազմիցս են վարչակարգին հակադրվող մարդիկ անբաստանվել հեղափոխություններ նախաձեռնելու եւ նման այլ մեղադրանքներով․«Այսօր էլ դատարանում քննվում է Վահան Շիրխանյանի գործը», -հիշեցնում է նա։ Մեր դիտարկմանը, որ խորհրդարանական ընտրություններն անցյալում են եւ իշխանությունը թերեւս մեծ վախեր չպետք է ունենար, Դիլբարյանն արձագանքեց․«Իշխանության մեջ այնքան բացասական վերաբերմունք է կուտակվել, որ անպայման որոշվել էր պատժել նրան։ Ես կարծում եմ, որ այսօրվա իշխանության շատ ներկայացուցիչներ, ներառյալ Սամվել Բաբայանը երկար ճանապարհ են անցել եւ նրան լավ ճանաչում են, սա նման էր շախմատային զինվորին, որը կարող էր իրեն գեներալի տեղ կարծել եւ նստեցնել իր տեղը։ Համենայն դեպս համոզիչ փաստարկներ չհնչեցին։ Ես կարծում եմ, որ սա միայն Բաբայանի դեմ չէր ուղղված, այլ կուժ քեզ ասեմ, կուլա դու լսիր։ Վստահ եմ, որ վարչակազմի ներսում վախ կա պատերազմական անցյալ ունեցող անձանցից, որոնք բացասաբար են տրամադրված իրենց հանդեպ»։ Դիլբարյանի շեշտեց, որ Բաբայանի կենսագրությունն ունեցող մարդը չէր կարող Վրաստանից նման ճանապարհով Իգլա ներկրել եւ երկրի ներսում կիրառել, այլապես եթե նման մտադրություն ունենար այլ ճանապարհով դա հաստատ կիրագործեր։ Անի Սահակյան

դիտվել է 66 անգամ
Լրահոս
Շաքիում երեխաներին պատանդառած և կնոջ վրա կրակած ադրբեջանցի զինծառայողը ՔԿՀ-ում է գտնվում. «Փաստինֆո» Նիկոլի «գեոպոլիտիկ հեդոնիզմը». Արմեն Հովասափյան Մասիսի թիվ 6 դպրոցի տնօրենն իր սեփական մեքենան լիցքավորում է դպրոցի հաշվին․ 168․am Լիլիթ Ստեփանյանի համար պաշտոն գտան Թուրքիայում կոչ են արել չեղարկել Մաքսիմ Գալկինի համերգը՝ Իսրայելին աջակցելու պատճառով Ֆիդել Կաստրոյի եղբորը ձերբակալելու որոշում է կայացվել Ուզում եք հանել՝ հանե՛ք․ Գերասիմ Վարդանյան «Կպատմեմ, թե ինչ է իրականում եղել». Միլենա Պետրոսյանը խոսել է Եղեգիս համայնքի ղեկավարը հեռացվել է ՔՊ-ից ԵՊՀ-ի դեմ նոր գործընթաց է սկսվել Փաշինյանի դերասան աներձագը հիմա էլ ուժերը կփորձի սպորտի ոլորտում Հետանկախության Հայաստանի ամենաինքնիշխան քայլը հենց Արցախի ազատագրումն էր, քանի որ դրանով հենց մենք էինք նախանշել մեր սահմանները․ Վարդան Ոսկանյան Արևմուտքը այլևս երբեք չի լինի երաժշտությունը որոշող գլխավոր խաղացողը․ Լավրով Եվրոպական էլիտաները կշարունակեն խաղալ Նիկոլի հետ, բայց իրենց հասարակություններին կվախենան անգամ ակնարկել ԵՄ-ին Հայաստանի հնարավոր անդամակցության հարցի մասին․ Արմեն Աշոտյան Մենք կարող ենք հենց վաղը հաղթել պшտերազմում․ Թրամփը՝ Իրանի մասին Մեկնարկել է Զելենսկու հանդիպումը Ուիթքոֆի գլխավորած ամերիկյան պատվիրակության հետ ՔՊ-ի օգտին քվեարկելու դիմաց արտոնություններ է տրամադրել․ Հրազդանի համայնքապետարանի պաշտոնյան տնային կալանքի տակ է Բախվել են «Nissan Rogue»-ը և «Lexus GX470»-ը․ վերջինը կnտրել է խմորեղենի արտադրամասի ապակիները Ռոնալդուն երկրի ֆուտբոլի ֆեդերացիայից մեղմ պատիժ է խնդրել Իբր ինքը տեղյակ չէ՞ Ղրղզստանի նախագահին չի ճանաչում, պաշտոնից ազատում է ենթակային Գերմանիան կոչով դիմել է իր քաղաքացիներին Աբսուրդ է, որ ՀԷՑ-ը գնահատվում է 350 հազար դոլար Ակնկալում են՝ մինչև պետական բյուջեի քննարկումների մեկնարկը խորհրդարանում անդրադարձ կկատարվի Շաքիի դեպքերին Բաքուն պահանջել է հեռացնել Էրդողանի խորհրդականին․ Middle East Eye
Ամենաընթերցվածները
Շուտով
Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Շահինյանը Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենակ Դանիելյանը Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Գևորգյանը Հոկտեմբերի 20-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքագետ Երվանդ Բոզոյանը Հոկտեմբերի 20-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է արտակարգ և լիազոր դեսպան Ձյունիկ Աղաջանյանը Հոկտեմբերի 20-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայաստանի դեմոկրատական կուսակցության նախագահ Արամ Սարգսյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դանիելյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am