Որպեսզի Պուտինը հարավկովկասյան «ճակատ» չբացի

Վրաստանն ու ԱՄՆ-ը 2018-ին կշարունակեն խորացնել ռազմական համագործակցությունը: «2018 թվականին Միացյալ Նահանգների և Վրաստանի ռազմական համագործակցությունը կշարունակի խորանալ», երեկ Թբիլիսիում պաշտպանության նախարար Լևան Իզորիայի հետ հանդիպումից հետո, հայտարարել է ԱՄՆ դեսպան Յան Քելին: Նրա խոսքով՝ կողմերը քննարկել են ամերիկյան արտադրության «Ջևելին» տեսակի հակատանկային համակարգեր Վրաստան մատակարարելու հեռանկարները: Սպիտակ տունն արդեն իսկ հաստատել է 75 միլիոն դոլար ընդհանուր արժողության այս գործարքը: Առաջիկա շաբաթներին դրան իր հավանությունը պետք է տա Միացյալ Նահանգների Կոնգրեսը: Հանդիպման ժամանակ Իզորիան և Քելին ամփոփել են ԱՄՆ Վրաստանի պաշտպանության նախարարի վերջերս կատարած պաշտոնական այցի արդյունքները: Դեսպանը նշել է, որ վրացական պատվիրակության այցը դրական և հաջող է եղել: Իսկ Իզորիան ընդգծել է, որ երկու երկրների համագործակցությունը պաշտպանության ոլորտում անցնում է որակապես նոր մակարդակի: Վրաստանյան տնտեսությունում վերջին տարիներին ռուսական կապիտալի ազդեցության մեծացումը ակնհայտ է, ռուսաստանցի զբոսաշրջիկների նշանակալի թիվը նույնպես տպավորիչ է: Թեև ռուս-վրացական դիվանագիտական հարաբերություններում «սառույցը չի հալչում», բայց որոշակի մեղմացում դիվանագիտականից բացի այլ մակարդակներում՝ առկա է: Առհասարակ, շատերի համոզմամբ, Բիձինիա Իվանիշվիլիի` իշխանության գալով լուծվեց Ռուսաստանի նկատմամբ չեզոքության դրսևորման քաղաքականությունը Թբիլիսիի կողմից, թեև վրաստանյան քաղաքական էլիտան պահպանում է Ռուսաստանի նկատմամբ բավական կոշտ վերաբերմունքը: Նման պայմաններում Վաշինգտոնն, իհարկե, փորձում է պահպանել Վրաստանի հետ ռազմավարական հարաբերությունները, սակայն խոշոր հաշվով Հարավային Կովկասը Ռուսաստանի՝ ազդեցության գոտու պահպանման քաղաքականությանն արմատապես չի ընդդիմանում, հավանաբար, չցանկանալով Մոսկվայի հետ սուր առճակատում բացել նաև Հարավային Կովկասում: Անգամ Վրաստանի՝ ՆԱՏՕ-ական ապագայի վերաբերյալ տարիներ շարունակ հնչում են նույնանման հայտարարություններ ու ակնարկներ, թե Վրաստանը դեռ շատ անելիք ունի այս ուղղությամբ... Միացյալ Նահանգները պահպանելով Վրաստանի հետ ռազմավարական հարաբերությունները, կարծես, սահմանափակվում է այդ մասին հայտարարություններով անելով: Սակայն իրականում այդ հարաբերությունները այնպիսի մակարդակի վրա են, որոնք չեն հանգեցնի խոշոր առճակատման ռուս-ամերիկյան հարաբերություններում՝ հարավկովկասյան ճակատում: Մետաքսյա Շալունց

դիտվել է 39 անգամ
Լրահոս
Շաքիում երեխաներին պատանդառած և կնոջ վրա կրակած ադրբեջանցի զինծառայողը ՔԿՀ-ում է գտնվում. «Փաստինֆո» Նիկոլի «գեոպոլիտիկ հեդոնիզմը». Արմեն Հովասափյան Մասիսի թիվ 6 դպրոցի տնօրենն իր սեփական մեքենան լիցքավորում է դպրոցի հաշվին․ 168․am Լիլիթ Ստեփանյանի համար պաշտոն գտան Թուրքիայում կոչ են արել չեղարկել Մաքսիմ Գալկինի համերգը՝ Իսրայելին աջակցելու պատճառով Ֆիդել Կաստրոյի եղբորը ձերբակալելու որոշում է կայացվել Ուզում եք հանել՝ հանե՛ք․ Գերասիմ Վարդանյան «Կպատմեմ, թե ինչ է իրականում եղել». Միլենա Պետրոսյանը խոսել է Եղեգիս համայնքի ղեկավարը հեռացվել է ՔՊ-ից ԵՊՀ-ի դեմ նոր գործընթաց է սկսվել Փաշինյանի դերասան աներձագը հիմա էլ ուժերը կփորձի սպորտի ոլորտում Հետանկախության Հայաստանի ամենաինքնիշխան քայլը հենց Արցախի ազատագրումն էր, քանի որ դրանով հենց մենք էինք նախանշել մեր սահմանները․ Վարդան Ոսկանյան Արևմուտքը այլևս երբեք չի լինի երաժշտությունը որոշող գլխավոր խաղացողը․ Լավրով Եվրոպական էլիտաները կշարունակեն խաղալ Նիկոլի հետ, բայց իրենց հասարակություններին կվախենան անգամ ակնարկել ԵՄ-ին Հայաստանի հնարավոր անդամակցության հարցի մասին․ Արմեն Աշոտյան Մենք կարող ենք հենց վաղը հաղթել պшտերազմում․ Թրամփը՝ Իրանի մասին Մեկնարկել է Զելենսկու հանդիպումը Ուիթքոֆի գլխավորած ամերիկյան պատվիրակության հետ ՔՊ-ի օգտին քվեարկելու դիմաց արտոնություններ է տրամադրել․ Հրազդանի համայնքապետարանի պաշտոնյան տնային կալանքի տակ է Բախվել են «Nissan Rogue»-ը և «Lexus GX470»-ը․ վերջինը կnտրել է խմորեղենի արտադրամասի ապակիները Ռոնալդուն երկրի ֆուտբոլի ֆեդերացիայից մեղմ պատիժ է խնդրել Իբր ինքը տեղյակ չէ՞ Ղրղզստանի նախագահին չի ճանաչում, պաշտոնից ազատում է ենթակային Գերմանիան կոչով դիմել է իր քաղաքացիներին Աբսուրդ է, որ ՀԷՑ-ը գնահատվում է 350 հազար դոլար Ակնկալում են՝ մինչև պետական բյուջեի քննարկումների մեկնարկը խորհրդարանում անդրադարձ կկատարվի Շաքիի դեպքերին Բաքուն պահանջել է հեռացնել Էրդողանի խորհրդականին․ Middle East Eye
Ամենաընթերցվածները
Շուտով
Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Շահինյանը Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենակ Դանիելյանը Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Գևորգյանը Հոկտեմբերի 20-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքագետ Երվանդ Բոզոյանը Հոկտեմբերի 20-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է արտակարգ և լիազոր դեսպան Ձյունիկ Աղաջանյանը Հոկտեմբերի 20-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայաստանի դեմոկրատական կուսակցության նախագահ Արամ Սարգսյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դանիելյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am