Ստուգողական այց Երևան. ինչից է անհանգստացած Թեհրանը

Հայաստանի արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանի հրավերով այսօր Երևան է ժամանում Իրանի արտգործնախարար Մուհամադ Զարիֆը: Նախատեսված են նրա հանդիպումները ՀՀ Նախագահի, ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանի: Նախատեսված են Հայաստանի և Իրանի արտգործնախարարների բանակցությունները, որոնց արդյունքում նախարարները հանդես կգան մամուլի համար հայտարարություններով։ Հայաստանի և Իրանի արտգործնախարարները կմասնակցեն հայ-իրանական բիզնես ֆորումի բացման արարողությանը: Ուշագրավ փուլում է Իրանի արտգործնախարարը ժամանում Հայաստան: Հայաստանն ու ԵՄ-ն համաձայնագիր ստորագրեցին, իսկ Իրանը՝ ԱՄՆ-ի հետ հարաբերություններում լարում արձանագրելով՝ ձգտում է ԵՄ-ի հետ հարաբերությունները կայուն պահպանել: Մյուս կողմից պաշտոնական Թեհրանը Ռուսաստանի և Թուրքիայի հետ է հարաբերություններն ինտենսիվորեն խորացնում: Անկասկած Թեհրանին կհետաքրքրի Հայաստան-Իսրայել հարաբերություններում նկատվող շարժը, դրական այն դինամիկան, որ արձանագրվում է վերջին շրջանում հայ-իսրայելական հարաբերություններում: Ինչ-որ առումով, սա կարող է անհանգստացնել Թեհրանին: Անկախ ամեն ինչից Հայաստանի միջազգային վարկը՝ ԵՄ-ի հետ համաձայնագրի ստորագրումից հետո էապես մեծանալու միտում ունի, և հարևան Իրանի արագ արձագանքը դրան միանգամայն ընկալելի է: Իսկ առհասարակ, հարկ է նկատել, որ Իրանը վերջին շրջանում բավական տարածաշրջանային ուշագրավ խաղ է տանում: Նախօրեին Իրանի, Ռուսաստանի և Թուրքիայի նախագահների համատեղ հայտարարությունը ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի կողմից տարածվել է որպես պաշտոնական փաստաթուղթ: Երեք երկրների մշտական ներկայացուցիչները նոյեմբերի 22-ին համապատասխան հայցով դիմել են Խորհրդի նախագահին: ԱԽ-ի գործող նախագահ՝ Իտալիայի մշտական ներկայացուցիչ Սեբաստիանո Կարդին ԱԽ անդամներին տեղեկացրել է, որ նամակում հիշատակված հայտարարությունը «կարձակվի որպես ԱԽ-ի փաստաթուղթ»: Ռուսաստանի, Իրանի և Թուրքիայի նախագահներ Վլադիմիր Պուտինը, Հասան Ռոհանին և Ռեջեփ Թայիփ Էրդողանը Սոչիում նոյեմբերի 22-ի գագաթնաժողովի արդյունքներով ընդունել են հայտարարություն, որում, մասնավորապես, կոչ են արել շարունակել Սիրիայում լարվածության լիցքաթափումը, հաստատել են իրենց համագործակցության շարունակումը՝ հանուն ահաբեկիչների վերջնական ոչնչացման, և պաշտպանել են միջսիրիական լայն երկխոսությունը: Հայտնի է, որ Ռուսաստանի, Թուրքիայի և Իրանի նախագահներ Վլադիմիր Պուտինը, Ռեջեփ Թայիփ Էրդողանը և Հասան Ռուհանին պայմանավորվել են, որ կշարունակեն համագործակցել ԴԱԻՇ-ի վերջնական տապալման համար: «Երկրների ղեկավարներն արձանագրել են, որ ՄԱԿ ԱԽ-ի ցուցակներում ընդգրկված Սիրիայում ահաբեկչական խմբերի ոչնչացմանն ուղղված մի քանի տարվա միջազգային ջանքերից հետո 11 ամսում 2016 թ. դեկտեմբերի 29-ին կրակի դադարեցման ռեժիմի սահմանման պահից հաջողվել է վճռականորեն մոտեցնել ԴԱԻՇ-ի, «Ջեբհաթ ան-Նուսրայի» և այլ ահաբեկչական կազմակերպությունների ոչնչացումը, որոնք այդպիսին են սահմանվել ՄԱԿ ԱԽ-ի կողմից, և պայմանավորվել են, որ Իրանը, Ռուսաստանը և Թուրքիան կշարունակեն համագործակցությունն ի շահ դրանց վերջնական ոչնչացման»,- ասվում է փաստաթղթում: Նախօրեին Իրանի նախագահ Հասան Ռուհանին իր սիրիացի գործընկեր Բաշար Ասադի հետ հեռախոսազրույցի ընթացքում դրականորեն է գնահատել Սոչիում տեղի ունեցած՝ Սիրիայի հարցով Իրանի, Թուրքիայի և Ռուսաստանի ղեկավարների հանդիպման արդյունքները: «Ռուսաստանի նախագահի կազմակերպած Սոչիի գագաթնաժողովը ճիշտ քայլ եղավ ճիշտ ժամանակ Սիրիայում կայունության և անվտանգության ճանապարհին»,- ասվում է հաղորդագրության մեջ: Ասադի հետ զրույցում Ռուհանին նշել է, որ իր երկիրը «պատրաստ է ակտիվորեն մասնակցել Սիրիայի վերականգնման գործընթացին», նաև «կշարունակի աջակցել Դամասկոսին ահաբեկչության դեմ պայքարում»: Խոսելով Սիրիայում քաղաքական գործընթացի մասին՝ Իրանի նախագահը նշել է, որ սիրիացիները պետք է իրենց ապագան վճռեն առանց արտաքին միջամտության: Հիշեցնենք, որ Ռուսաստանի, Իրանի և Թուրքիայի նախագահներ Վլադիմիր Պուտինը, Հասան Ռուհանին և Ռեջեփ Թայիփ Էրդողանը համատեղ հայտարարությամբ հանդես եկան Սոչիում կայացած եռակողմ գագաթնաժողովի արդյունքներով։ Նրանք նշեցին, որ Սիրիայի տարածքում դեէսկալացիոն գոտիների ստեղծումը չպետք է խախտի երկրի տարածքային ամբողջականությունն ու ինքնիշխանությունը։ Նրանք կոչ էին արել Սիրիայի կառավարությանն ու ընդդիմադիր ուժերին մասնակցելու Սիրիայի ազգային երկխոսության կոնգրեսին, որը տեղի կունենա Սոչիում մոտ ժամանակներս Պուտինը, Ռուհանին և Էրդողանը գոհունակություն են արտահայտել՝ կապված հանդիպման արդյունքների և Սիրիայում գործողությունների եռակողմ համակարգման մակարդակի հետ։ Նրանք պատրաստակամություն են հայտնել անհրաժեշտության դեպքում անցկացնելու սիրիական կարգավորմանն ուղղված նոր հանդիպում։ Պուտինը հանդիպման արդյունքներով արձանագրեց, որ կողմերի միջև ձեռք բերված պայմանավորվածությունները կարագացնեն Սիրիայում խաղաղ կարգավորման գործընթացը և, ընդհանուր առմամբ կնվազեցնեն լարվածությունը Մերձավոր Արևելքում։ Թամար Բագրատունի

դիտվել է 51 անգամ
Լրահոս
Շաքիում երեխաներին պատանդառած և կնոջ վրա կրակած ադրբեջանցի զինծառայողը ՔԿՀ-ում է գտնվում. «Փաստինֆո» Նիկոլի «գեոպոլիտիկ հեդոնիզմը». Արմեն Հովասափյան Մասիսի թիվ 6 դպրոցի տնօրենն իր սեփական մեքենան լիցքավորում է դպրոցի հաշվին․ 168․am Լիլիթ Ստեփանյանի համար պաշտոն գտան Թուրքիայում կոչ են արել չեղարկել Մաքսիմ Գալկինի համերգը՝ Իսրայելին աջակցելու պատճառով Ֆիդել Կաստրոյի եղբորը ձերբակալելու որոշում է կայացվել Ուզում եք հանել՝ հանե՛ք․ Գերասիմ Վարդանյան «Կպատմեմ, թե ինչ է իրականում եղել». Միլենա Պետրոսյանը խոսել է Եղեգիս համայնքի ղեկավարը հեռացվել է ՔՊ-ից ԵՊՀ-ի դեմ նոր գործընթաց է սկսվել Փաշինյանի դերասան աներձագը հիմա էլ ուժերը կփորձի սպորտի ոլորտում Հետանկախության Հայաստանի ամենաինքնիշխան քայլը հենց Արցախի ազատագրումն էր, քանի որ դրանով հենց մենք էինք նախանշել մեր սահմանները․ Վարդան Ոսկանյան Արևմուտքը այլևս երբեք չի լինի երաժշտությունը որոշող գլխավոր խաղացողը․ Լավրով Եվրոպական էլիտաները կշարունակեն խաղալ Նիկոլի հետ, բայց իրենց հասարակություններին կվախենան անգամ ակնարկել ԵՄ-ին Հայաստանի հնարավոր անդամակցության հարցի մասին․ Արմեն Աշոտյան Մենք կարող ենք հենց վաղը հաղթել պшտերազմում․ Թրամփը՝ Իրանի մասին Մեկնարկել է Զելենսկու հանդիպումը Ուիթքոֆի գլխավորած ամերիկյան պատվիրակության հետ ՔՊ-ի օգտին քվեարկելու դիմաց արտոնություններ է տրամադրել․ Հրազդանի համայնքապետարանի պաշտոնյան տնային կալանքի տակ է Բախվել են «Nissan Rogue»-ը և «Lexus GX470»-ը․ վերջինը կnտրել է խմորեղենի արտադրամասի ապակիները Ռոնալդուն երկրի ֆուտբոլի ֆեդերացիայից մեղմ պատիժ է խնդրել Իբր ինքը տեղյակ չէ՞ Ղրղզստանի նախագահին չի ճանաչում, պաշտոնից ազատում է ենթակային Գերմանիան կոչով դիմել է իր քաղաքացիներին Աբսուրդ է, որ ՀԷՑ-ը գնահատվում է 350 հազար դոլար Ակնկալում են՝ մինչև պետական բյուջեի քննարկումների մեկնարկը խորհրդարանում անդրադարձ կկատարվի Շաքիի դեպքերին Բաքուն պահանջել է հեռացնել Էրդողանի խորհրդականին․ Middle East Eye
Ամենաընթերցվածները
Շուտով
Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Շահինյանը Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենակ Դանիելյանը Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Գևորգյանը Հոկտեմբերի 20-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքագետ Երվանդ Բոզոյանը Հոկտեմբերի 20-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է արտակարգ և լիազոր դեսպան Ձյունիկ Աղաջանյանը Հոկտեմբերի 20-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայաստանի դեմոկրատական կուսակցության նախագահ Արամ Սարգսյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դանիելյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am